Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի (ԵԿԶՀ) պատվիրակությանը՝ գործադիր տնօրենի պաշտոնակատար Անդրեյ Շիռոկովի գլխավորությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ համագործակցությունը ԵԿԶՀ-ի հետ դրական արդյունքներ է գրանցել և առկա են զգալի հնարավորություններ այն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Անդրեյ Շիռոկովը ասել է, որ ԵԿԶՀ-ն այս տարի նշում է իր կազմավորման 10 ամյակը, որի ընթացքում իրականցվել են կարևոր ծրագրեր հիմնադրամի մասնակից-պետությունների տնտեսական զարգացմանը և կայունացմանը նպաստելու համար: Նա նաև հույս է հայտնել, որ հիմնադրամի ներդրումային պորտֆելը Հայաստանում էլ ավելի կաճի:
Փոխվարչապետն անդրադարձել է կառավարության բարեփոխումներին և զարգացման առաջնահերթություններին՝ մատնանշելով, որ Հայաստանը որդեգրել է ներառական տնտեսական աճի քաղաքականությունը, ինչը ենթադրում է, որ իրականացվող և առաջիկայում իրականացվելիք նախաձեռնությունները պետք է տեղ գտնեն այդ գաղափարախոսության շրջանակներում:
Զրուցակիցները քննարկել են ճանապարհաշինության (մասնավորապես Հյուսիս-Հարավ մայրուղու) և ջրամբարաշինության ու ոռոգման համակարգերի ոլորտներում հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև անդրադարձել նոր ուղղություններով համագործակցության հետագա հեռանկարներին:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |