Արմինֆո.Կոնվերս Բանկը բարելավել է «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի շրջանակներում երիտասարդ հաճախորդներին առաջարկվող ծառայությունների պայմանները: Հաշվի առնելով դրա նկատմամբ պահանջարկը՝ այն այսուհետև Բանկի հաճախորդներին է առաջարկվելու որպես առանձին պրոդուկտ:
Կոնվերս Բանկը հատուկ երիտասարդ հաճախորդների համար նախագծված «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի մասին հայտատարեց շուրջ երկու տարի առաջ՝ Տերյան 105/1 հասցեում «Երիտասարդական» մասնաճյուղի գործունեության մեկնարկով: Մասնաճյուղը համապարփակ բանկային ծառայություններ է առաջարկում հարակից ԲՈՒՀ-երի ուսանողներին:
« Այսօր, Կերտիր քո վարկային պատմությունը» պրոդուկտի ներդրմամբ, մենք կատարում ենք ուսանողներին մատուցող բանկային ծառայությունների հասանելիության մեծացման ուղղությամբ հերթական քայլը»,-ասել են Կոնվերս Բանկում:
Մասնավորապես, «Կերտիր քո վարկային պատմությունը» պրոդուկտի շրջանակներում Կոնվերս Բանկն իր ուսանող հաճախորդներին է առաջարկում նվազող կամ վերականգնվող սահմանաչափով վարկավորման հնարավորություն: Վարկավորումն իրականացվում է հնարավորինս սեղմ ժամկետում՝ մրցունակ պայմաններով: Վարկային սահմանաչափի առավելագույն գումարը 300,000 դրամ է, իսկ կրթաթոշակ ստացող ուսանողների համար՝ 600,000 ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը՝ 15 տոկոս :
Զուգահեռաբար, պրոդուկտի շրջանակներում §Կերտիր քո վարկային պատմությունը» ուսանողական պլաստիկ քարտ ունեցող ուսանողների ընտանիքի անդամներին (ծնող, քույր, եղբայր, ամուսին) Կոնվերս Բանկն առաջարկում է հիփոթեքային և ավտոմեքենայի ձեռքբերման վարկեր՝ դիմելու պահին գործող ստանդարտ տոկոսադրույքից 1 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով:
Մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/credithistory/ հղումով :
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |