Արմինֆո. ANEL-ի երիտասարդ մասնագետներ (Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ) ներկայացրել են CartBot-ի նորարարական մշակումը ՝ բեռների փոխադրման համար նախատեսված սարքը, որը թույլ է տալիս հարմարավետ ու անվտանգ կազմակերպել ուղևորություններն օդանավակայաններում, խոշոր սուպերմարկետներում ու արդյունաբերական շենքերում:
CartBot-ի՝ <խելացի> բեռնասայլակի հեղինակներն են Մկրտիչ Հարությունյանը և Դավիթ Դանիելյանը, ովքեր իրենց արտադրանքը ներկայացրին ՀՀ-ում ԵՄ պատվիրկության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի գլխավորած պատվիրակությանը: Եվրոպական առաքելության այցը տեղի է ունեցել <Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում> ծրագրի շրջանակում տեխնիկական և ֆինանսական աջակցություն ստացած նորարարական մի շարք ընկերություններ և ստարտափներ տեղեկատվական այցի ընթացքում:
Արմինֆո-ի հետ զրույցում մասնագետները նշել են, որ սարքի ստեղծման աշխատանքները տևել են ավելի քան երկու տարի: <Այս պահին մենք աշխատում ենք այդ արտադրանքի երրորդ նախատիպի շուրջ՝ կենտրոնանալով գործառույթների ընդլայնման վրա, որոնք թույլ կտան տեղափոխել 5-7 կգ քաշով բեռներ>, - ասել է Մկրտիչ Հարությունյանը: Նա պատմել է, որ սարքն ունի երկու USB պորտեր, ինչը հնարավորություն է տալիս լիցքավորել գաջեթները և տեղադրել խմիչքով տարա ՝ պահպանելով դրա ջերմաստիճանը ցանկալի մակարդակում:
Սարքը, մշակողների խոսքով, իր ներքին համակարգի միջոցով միանում է օգտատիրոջ հեռախոսին, և օդանավակայանում գտնվելու ամբողջ ընթացքում հետևում է նրան ՝ արձագանքելով նրա շարժումներին և պահպանելով անհրաժեշտ արագությունը: Բացի այդ, սենսորային համակարգի շնորհիվ սարքը ճանաչում է խոչընդոտները ոը հաջողությամբ շրջանցում դրանք: Գողության փորձի դեպքում համակարգն արգելափակվում է, ինչից հետո բարձրաձայն ահազանգում է հնարավոր կողմնակի միջամտությունների մասին։
ANEL-ի աշակերտները պատմել են, որ մշակումը հետագայում կարող են կիրառել ինչպես ընտանեկան ուղևորությունների համար, ինչի համար սարքի չափը կրկնակի կգերազանցի գոյություն ունեցող նախատիպի պարամետրերը, իսկ թույլատրվող բեռի քաշը կկազմի մինչեւ 100 կգ: Նաև շուկայում կլինեն նման սարքեր միայնակ ճամփորդությունների համար, մասնավորապես՝ բիզնեսի ներկայացուցիչների համար:
<Մենք կցանկանայինք հետագայում արտադրանքի վերջնական մշակումից հետո այն տրամադրել վարձակալության պայմաններով օդանավակայաններին, խոշոր առևտրային կենտրոններին, որտեղ մարդիկ որոշակի վճարի դիմաց կարողանային ազատորեն օգտագործել այն բեռների փոխադրման համար, ինչը զգալիորեն կթեթևացնի նրանց գտնվելը օդանավակայանում կամ այլ օբյեկտներում>, - ասել է Մկրտիչ Հարությունյանը:
ՀԱՃԼ –ը (Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ) հիմնվել է 2013 թ.-ի սեպտեմբերի 2-ին և հանդիսանում է առավել քան 30 մասնագիտացված և ունիվերսալ ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներից կազմված առաջադեմ փորձարարական կենտրոն: ՀԱՃԼ-ը տեղակայված է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Երևանի կենտրոնական մասնաճյուղի տարածքում և զբաղեցնում է 10-րդ մասնաշենքի առաջին չորս հարկերը՝ 1600 մ2 տարածքով:
ՀԱՃԼ ծրագրի հիմնական նպատակն է բավարարել ճարտարագիտական ոլորտում առկա ժամանակակից պահանջներին համապատասխան տեխնիկական կրթություն ունեցող որակյալ մասնագետների և շրջանավարտների պահանջարկը: Լրացնել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններում առկա աշխատակիցների պակասը, ինչպես նաև նպաստել նորարար բիզնես գործունեության զարգացմանը՝ բարձրացնելով հայաստանյան ընկերությունների միջազգային մրցունակությունը: