Երկուշաբթի, 18 Մարտի 2019 15:39
Մարիաննա Մկրտչյան

Բուլղարիայի նախարար. Տնտեսական ոլորտում հայ-բուլղարական համագործակցության մակարդակն առաջվա նման անբավարար է

Բուլղարիայի նախարար. Տնտեսական ոլորտում հայ-բուլղարական համագործակցության մակարդակն առաջվա նման անբավարար է

Արմինֆո.Բուլղարիայի տրանսպորտի և կապի նախարար Ռոսեն Ժելյազկովի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը, որում նա պատմում է հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման հեռանկարների, առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու անհրաժեշտության, ՀՀ վարչապետի  Սոֆիա կատարելիք այցի և շատ այլ բաների մասին:

 

Պարոն նախարար, ինչպես կբնութագրեք հայ-բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների վիճակը, և ինչպիսին եք Դուք տեսնում այդ հարաբերությունների ապագան:

 

Ինչպես գիտեք, մեր հանդիպման առիթը հայ-բուլղարական գիտատեխնիկական և տնտեսական համագործակցության հերթական 8-րդ նստաշրջանն է։  Վերջին հանդիպումը եղել է 2015 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակից ի վեր և Բուլղարիան, և Հայաստանը չեն կանգնել տեղում, զարգացել են և հասել նշանակալի արդյունքների։  Ես վերջին անգամ Երևանում եմ եղել 2012 թվականին և կարող եմ ասել, որ քաղաքը շատ է փոխվել, և հիմա այն բավականին հաճելի նոր տեսք ունի։  Իսկ քաղաքային միջավայրի և ենթակառուցվածքների փոփոխությունը վկայում է տնտեսության գործունեության մասին ։

 

Այժմ Երևանում ընթանում է հայ-բուլղարական գործարար համաժողովը։  Ինձ շատ է տպավորում ձեր գործակալության գործունեությունը։ Ես մասնակցել եմ Երեւանում «Ինչու պետք է ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում՚ խորագրով շնորհանդեսին, եւ կարծում եմ, որ հենց հիմա տնտեսության տարբեր ոլորտների մեր ներկայացուցիչները, մասնավորապես, թեթև արդյունաբերությունը, քիմիան, դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և այլն, անհրաժեշտ քայլեր կանեն երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ։ Տպավորիչ է, որ երկու երկրների բիզնեսի ներկայացուցիչների հանդիպման համար ընտրված բավականին մեծ դահլիճը նեղ  է թվում։

 

Ավելի քան 70 ընկերություններ հետաքրքրություն են հայտնել եւ մասնակցել են մեր համաժողովին, որոնցից ավելի քան 30-ը` բուլղարական:  Հայաստանի և Բուլղարիայի միջև բարեկամական հարաբերություններ են հաստատվելհարյուրամյակներ առաջ։  Ինչպես նշեց իմ հայ գործընկեր Հակոբ Արշակյանը, մեր մեջ գենետիկ բարեկամություն է ձևավորվել։

 

Դրա համար էլ թե Հայաստանի, թե Բուլղարիայի գործարար միջավայրի նկատմամբ ուշադրությունը շատ կարևոր է փոխադարձ առևտրաշրջանառության խրախուսման տեսանկյունից։  Այս բնագավառում իրավիճակն առաջվա նման անբավարար է` Բուլղարիայի օգտին շատ մեծ դրական սալդոյով:  Իսկ մեր նպատակն է հաշվեկշռի և հավասարակշռության ապահովումը, հատկապես, բարձր հավելյալ արժեքով ապրանքների մասով։

 

Այդ պատճառով մենք նման բարձր նշանակություն ենք տալիս, այսպես կոչված, թվային տնտեսության տվյալների վրա հիմնված տնտեսությանը, որի համար ժամանակն ու տարածությունը  նշանակություն չունեն:  Սակայն մենք նաև մեր ուշադրության դաշտից բաց չենք թողնում կոնվենցիոն տնտեսությունը, որը հենվում է լոգիստիկայի վրա ՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային տարածքի նկատմամբ։

 

Դուք դժգոհություն հայտնեցիք Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա համագործակցության մակարդակից։ Ձեր կարծիքով, որն է հիմնական պատճառը, կամ ինչն է խոչընդոտում առեւտրատնտեսական ոլորտում մեր երկկողմ հարաբերությունների խթանմանը:

 

Առաջին հերթին, դա հաղորդակցության խնդիրն է։  Մեզ բաժանում է Սև ծովը, և հիմնական տրանսպորտային միջանցքն անցնում է բուլղարական Վառնա, Ուկրաինական Չերնոմորսկ (նախկին Իլյիչևսկ), վրացական Փոթի լաստանավային անցումով։  Սա Իրանի և Հեռավոր Արևելքի ուղղությամբ բեռների տարանցիկ փոխադրման հիմնական ուղղությունն է։  Սա այն տրանսպորտային միջանցքն է, որը մենք պետք է զարգացնենք և ընդլայնենք նաև ապագայում։  Դրա համար շատ կարևոր է որոշումներ ունենալ տարբեր միջազգային կազմակերպությունների վերաբերյալ, որոնցից մեկը Սևծովյան տնտեսական կազմակերպությունն է ։

 

Դրա հետ մեկտեղ, դա նաեւ այնպիսի նախաձեռնությունների զարգացում է, ինչպիսիք են «Պարսից ծոց - Սեւ ծով՚ մուլտիմոդալ միջանցքը, եւ, անշուշտ, դրանք ապրանքներ եւ ծառայություններ են, որոնք կշարժվեն այդ միջանցքներով: Ուստի կարևոր են բոլոր ձեւաչափերը` կառավարական եւ ոչ կառավարական մակարդակների, ինչպիսին է նաև այս համաժողովը կարևոր են, քանի որ դրանք թույլ են տալիս ստեղծել գործընկերային հարաբերություններ եւ, առաջին հերթին` ընկերությունների միջև։  Բացի այդ, դա կարեւոր ցուցիչ է կառավարությունների համար, որոնք կարող են խրախուսել հենց այդ գործունեությունը։  Ես նկատի ունեմ ապրանքափոխանակությունը, իհարկե։ Նշվել է Հայաստանի առավելությունը կապիտալ ներդրումների եւ ներդրումների գործում, ինչպես նաեւ Բուլղարիայինը՝ որպես Եվրամիության անդամ։

 

Մենք հիանալի հարաբերություններ ունենք քաղաքական մակարդակում, լավ փոխհարաբերություններ միջպետական մակարդակում, ինչպես նաեւ այնպիսի սուբյեկտների միջեւ, ինչպիսիք են բուլղարական փոքր եւ միջին ձեռնարկությունների խրախուսման գործակալությունը եւ հայկական «Բիզնես Արմենիա՚ գործակալությունը ՝ մյուս կողմից։

 

Հայ գործընկեր Արշակյանի հետ իմ հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք ենթակառուցվածքների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ կապված հարցեր, դրանք նաեւ միջոցներ են, որոնք ԵՄ-ն նախատեսում է  100 մլրդ եվրո արժողությամբ «Հորիզոն Եվրոպա՚ նախագծի իրագործման համար 2021-2027 թթ.: Եվ պետք է օգտվել երկու կողմերի առավելություններից փորձաքննության, գիտելիքների եւ արհեստական բանականության ոլորտում։ Մենք ծանոթացանք այս ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին։

 

Ես նաեւ հասկանում եմ, որ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում Ձեր

կառավարությունում` ի աջակցություն այդ քաղաքականությանը, եւ կարծում եմ, որ դա ճիշտ ուղղություն է: Ապագա տնտեսությունները տվյալների և թվանշանային տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություններ են: Աշխարհը սրընթաց զարգանում է, եւ մենք, որպես փոքր պետություններ, չպետք է հետ մնանք համաշխարհային միտումներից։

 

Ի՞նչ ակնկալիքներ ունեք Երեւանի հայ - բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստից եւ գործարար համաժողովից:

 

Մի կողմից, մենք ակնկալում ենք ուղիղ եւ կոնկրետ շփումներ երկու կողմերի գործընկեր ընկերությունների միջեւ, մյուս կողմից, մենք պետք է դուրս գանք այս ֆորումի եւ գործատու կազմակերպությունների անհատական ներկայության շրջանակից: Եվ քանի որ այս համաժողովին ներկայացված են Բուլղարիայի ինդուստրիալ կապիտալի ասոցիացիան (ԱԻԿԲ) և Բուլղարիայի գործատուների ասոցիացիան, Հայաստան այս այցի արդյունքների մասին ուղերձները կհասնեն ասոցիացիայի շրջանակներում հարյուրավոր ընկերությունների: Բացի այդ, Բուլղարիայում լուրջ հետաքրքրություն կա  աշխատանքային միգրացիայի գործընթացի նկատմամբ:  Մեր երկրների համապատասխան նախարարությունների միջեւ արդեն ստորագրվել է աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին համաձայնագիր, որն անհրաժեշտ աշխատանքային որակավորում ունեցող հայերին թույլ է տալիս  օգտվել բուլղարական աշխատանքային շուկայից, ինչը երկու պետությունների միջեւ սերտ շփումների երաշխիք է:

 

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի, Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրաշրջանառությունը 2018 թվականի հունվար-դեկտեմբերին հասել է 259,1 մլն դոլարի, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 23,8% - ով: Փորձագետների կարծիքով,՝ անկմանը զգալիորեն «նպաստել է՚ միջկառավարական հանձնաժողովի պասիվ աշխատանքը։ Արդյո՞ք արաշվել են նոր նիստի ժամկետները, եւ ի՞նչ հարցեր է նախատեսվում քննարկել:

 

Արդյոք դա այդպես է` մենք կհասկանանք ապագայում: Եթե 2018-ին արձանագրվեն

դրական տեղաշարժեր, ապա մենք պետք է համոզված կլինենք մեր փոխգործակցության առնչությամբ:

 

Այս ձեւաչափերը շատ կարեւոր են, քանի որ բիզնեսը գալիս է այնտեղ, որտեղ կան

ներդրումային հնարավորություններ եւ օգուտ: Շուկայական տնտեսության պայմաններում

պետությունների կողմից այդ ներդրումների և գործընթացների վերահսկողության ոչ մի մեխանիզմ չկա։ Ուստի դրսեւորվող հետաքրքրությունը վկայում է երկու շուկաներում ներուժի առկայության, ինչպես նաեւ երկու պետությունների  կայուն շուկայական միջավայրի առկայության մասին: Սա նաև վկայությունն է այն բանի, որ Բուլղարիան դիտվում է որպես կամուրջ դեպի Արևմուտք, իսկ Հայաստանը՝ դեպի Արևելք։

 

Ինչ վերաբերում է միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստին, ապա այդ հարցը դեռ կքննարկվի, սակայն մենք մտադիր ենք այն անցկացնել ոչ ուշ, քան երկու տարի անց, այսինքն, մոտավորապես, 2021 թվականին:

 

Իհարկե, կան նաև այլ ձևաչափեր, որտեղ մենք քննարկում ենք մեր երկկողմ հարցերը։  Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի վարչապետի այցը Բուլղարիա։ Այս այցը մեր երկկողմ օրակարգի հարցերը քննարկելու լավ հնարավորություն է  և երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի առկայության վառ վկայություն։

 

Բուլղարիան ՏՐԱՍԵԿԱ ծրագրի ակտիվ մասնակիցներից մեկն է։  Ի՞նչ նախագծեր է մտադիր առաջարկել Սոֆիան այս ծրագիրն ակտիվացնելու համար:

 

ՏՐԱՍԵԿԱ-ն նախագիծ է, որն ապահովում է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ կապը, ընդ որում`  Կովկասի միջոցով, դա կանոնակարգված է նախագծի մասնակից երկրների միջեւ կնքված համաձայնագրով, ինչպես նաեւ դրա նպատակները եւ քայլ առ քայլ գործարկումը: Առաջիկա ներդրումային համաժողովում Բուլղարիան կներկայացնի երկու նախագիծ, մասնավորապես, կապված Բուլղարիայի տարածքում երկաթուղային ենթակառուցվածքի հետ (Վառնա-Ռուսել եւ Կարնոբատ - Սինդել) եւ երկրորդ նախագիծը վերաբերում է Դանուբ գետի եւ Սեւ ծովի միջեւ կապին, որը եվրոպական տրանսպորտային համակարգի էական մասն է:

 

Մի քանի օր առաջ Թեհրանում ստորագրվեց «Եվրոպա-Հայաստան-Իրան-Կատար՚ ինտերնետ կապի ցանցի ստեղծման մասին համաձայնագիրը։ Արդյո՞ք բուլղարական ընկերությունները  մտադիր են  մասնակցել այս նախագծին:

 

Ես նաեւ բուլղարա-րանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահն եմ։  Իրանի հետ առաջիկա նստաշրջանում, որը նախատեսված է հաջորդ ամիս, քննարկվելու է նաև այդ հարցը։  Ավելի լավ կապ հաստատելու համատեքստում նման նախաձեռնությունները լուրջ հետաքրքրություն են առաջացնում հատկապես գերարագ ցանցերի ոլորտում, ինչը մի կողմից տվյալների արագացված փոխանակման երաշխիքն է, մյուս կողմից՝ ենթադրում և ապահովում է լավագույն կիբերպաշտպանություն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունումԷկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունում
Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղիՂազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսերԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»
Էկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցովԷկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցով
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  
Ովքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումիցՈվքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումից
Բելառուսում արգելել են Բելառուսում արգելել են "Արարատի կոնյակի գործարանի" արտադրանքի ներմուծումը
Ալեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվենԱլեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվեն
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
ՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսումՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսում
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարիՀայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարի
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում էՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է
Արդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժըԱրդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժը
2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
Վերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառովՎերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառով
Սարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանըՍարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանը
ԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասներըԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասները
ԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունըԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունը
Փոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենքՓոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք
IDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակիցIDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակից
Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ 32 մլրդ դրամ խոշոր ծավալի պարտատոմսերի ցուցակումը
ՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համարՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար
Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազելՏնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազել
Առաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվիԱռաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվի
"ՀԿԵ" ՓԲԸ-ը կասեցնում է տոմսերի վաճառքը «Միռ» քարտով
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբԱյսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին "հարվածելու" փորձերից
Արմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեումԱրմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեում
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովումՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովում
2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի
Կառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխությունԿառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխություն
Հաճախորդների միջազգային օրը IDBank-ումՀաճախորդների միջազգային օրը IDBank-ում
ԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համարԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար
Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համարՀայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համար
Արտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկիցԱրտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից
Իրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններովԻրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով
ՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFEՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFE
Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական "Միր" քարտերի սպասարկումը
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBankМИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամիՏնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամի
Շրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ ՀայաստանումՇրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ Հայաստանում
Փոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներովՓոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներով
Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելունՄոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելուն
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյումTeam-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ
ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունումՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback   Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները» աշխատաժողով«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները» աշխատաժողով
ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն կհամակարգեն ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի համատեղ ֆինանսավորման գործողություններըԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն կհամակարգեն ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի համատեղ ֆինանսավորման գործողությունները
Մխիթար Հայրապետյան. Առաջիկայում Մոսկվայում տեղի կունենան խորհրդատվություններ՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի կարգավորման շուրջՄխիթար Հայրապետյան. Առաջիկայում Մոսկվայում տեղի կունենան խորհրդատվություններ՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի կարգավորման շուրջ
Հայաստանը կհյուրընկալի Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովըՀայաստանը կհյուրընկալի Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը
Հայաստանի Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում Է ՀՆԱ-ի 5,3% կամ 6,4% աճ ՝ կախված տնտեսության կամ բարձր կամ ցածր գնաճային միջավայրի ձեւավորումիցՀայաստանի Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում Է ՀՆԱ-ի 5,3% կամ 6,4% աճ ՝ կախված տնտեսության կամ բարձր կամ ցածր գնաճային միջավայրի ձեւավորումից
Երեք տխուր պատմություն զեղծարարների մասինԵրեք տխուր պատմություն զեղծարարների մասին
Եվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումԵվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Հայաստանի դեսպանն ու Վրաստանի փոխվարչապետը քննարկել են տնտեսական շփումների ակտիվացման հեռանկարներըՀայաստանի դեսպանն ու Վրաստանի փոխվարչապետը քննարկել են տնտեսական շփումների ակտիվացման հեռանկարները
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
27.03.2024
RUB4.270.00
USD394.71-0.97
EUR427.55-1.96
GBP498.56-2.21
CAD290.38-1.33
JPY26.11-0.04
CNY54.62-0.20
CHF435.85-3.60