Արմինֆո.Արդշինբանկը «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2019 թվականի «Տարվա լավագույն բանկ»:
«Տարվա լավագույն բանկ» տիտղոսը շնորհվել է հատուկ հետազոտության արդյունքում բանկի գործունեությունը բնութագրող հետևյալ ցուցանիշների հիման վրա՝ ակտիվների աճ, շահութաբերության մակարդակ, ռազմավարական նշանակության հարաբերություններ, տարածաշրջանում լայն աշխարհագրություն, նոր բիզնես ուղղությունների զարգացում և նորարար բանկային ծառայություններ:
««Global Finance»-ի կողմից Բանկն այս մրցանակին է արժանանում արդեն երկրորդ տարին անընդմեջ: Այս մրցանակը խոսում է Բանկի զարգացման ճիշտ վեկտորի մասին, դրա հուսալիության, կայունության և արդյունավետ գործունեության մասին»,- նշեց Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:
Ինչպես նշված է «Global Finance»-ի մամլո հաղորդագրությունում, այս տարվա հաղթողները այն բանկերն են, որոնք բացահայտել են իրենց հաճախորդների կարիքները շուկայական բարդ պայմաններում և հասել են զգալի արդյունքների՝ հիմք դնելով ապագա հաջողությունների համար:
«Global Finance» ամսագրի կողմից 2019թ. «Տարվա լավագույն բանկ» են ճանաչվել Bank of America-ն (ԱՄՆ), Commerzbank-ը (Գերմանիա), Lloyds Bank-ը (Մեծ Բրիտանիա), BNP Paribas-ը (Բելգիա), TBC-ն (Վրաստան) և այլ առաջատար բանկեր: «Global Finance» ամսագրի կողմից «Տարվա լավագույն բանկ» ճանաչված բանկերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ամսագրի պաշտոնական կայքում՝ https://goo.gl/iB4Mvr:
***
Արդշինբանկը հանդիսանում է ՀՀ բանկային համակարգում բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով առաջատարներից մեկը: Բանկը միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |