Արմինֆո. Պետական համակարգում աշխատավարձը պետք է լինի համարժեք։ Այս մասին մարտի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով Պետեկամուտների կոմիտեում՝ լայն արձագանք գտած պարգևավճարներին։
Կառավարության ղեկավարի խոսքով ՝ որոշակի առումով ինքը գոհ է պետական համակարգում նախատոնական պարգեւավճարների տրամադրման հետ կապված սկանդալից ։ Ինչպես նշել է վարչապետը, շատերը սկսել են դատողություններ անել այդ վճարումների հիմնավորվածության առնչությամբ, թե քանի քաղաքացիների կարող էին ուղղվել այդ միջոցներն ու քանի անապահով ընտանիքների սոցիալական խնդիրները հնարավոր կլիներ լուծել այդ ռեսուրսների հաշվին:
<Մինչդեռ ոչ ոք չմտածեց, որ ՊԵԿ աշխատակիցը պետք է համապատասխան պարգևավճար ստանա, որպեսզի կարողանա ապահովել պետական գանձարանի հարկային եկամուտները, որի շնորհիվ թոշակառուն կստանա թոշակ, իսկ սոցիալապես խոցելի քաղաքացիները ՝ նպաստ", -հայտարարել է նա:
Ինչպես գտնում է կառավարության ղեկավարը, պետական համակարգում աշխատավարձը պետք է լինի համարժեք, քանի որ ցածր աշխատավարձով աշխատողը չի կարող պատշաճ որակի ծառայություններ մատուցել:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |