Արմինֆո. Հայաստանը պետական պարտքի սպասարկմանն առնչվող խնդիրներ չունի։ Այդ մասին մարտի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել էին Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչությունում, 2019 թվականին Հայաստանը շուրջ 356,9 մլրդ դրամ (733 մլն դոլար) կուղղորդի կառավարության պարտքի մարմանն ու սպասարկմանը, որը 2018 թվականի վերջին կազմել է 6 372,9 մլն դոլար: Մասնավորապես, 356,9 մլրդ դրամից 198,9 մլրդ դրամ կհատկացվի պարտքի հիմնական գումարի մարմանը (85,2 մլրդ դրամ արտաքին պարտքի գծով և 113,7 մլրդ դրամ ներքին պարտքի գծով), իսկ 158 մլրդ դրամ` տոկոսների վճարմանը: Ընդ որում, եթե 2009-2016 թթ. տոկոսային վճարումներին ուղղորդվել է պետական գանձարանի ծախսերի միջին հաշվով 4,2%-ը, ապա արդեն 2017 թվականին այդ ցուցանիշը հասել է մինչև 8,1%, իսկ այս տարի կկազմի 9,6%: Դրանից 89,2 մլրդ դրամ կուղղորդվի արտաքին պարտքի գծով տոկոսային վճարումներին, իսկ 68,8 մլրդ դրամ` ներքին պարտքի գծով: 2018 թվականին տոկոսային վճարումներին համար հատկացվել է 139 մլրդ դրամ (2017թ. փաստացի 122,1 մլրդ դրամի փոխարեն), մասնավորապես, 75 մլրդ դրամ արտաքին պարտքի գծով և 64 մլրդ դրամ ներքին պարտքի գծով:
Հայաստանի ամենախոշոր արտաքին վարկատուները Համաշխարհային բանկն է
(WB) ի դեմս Զարգացման միջազգային ասոցիացիայի (IDA), որին բաժին է ընկնում արտաքին վարկերի 25,9%, և նույնպես ՀԲ խմբի անդամ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (IBRD)` 16,5%: Խոշոր վարկատուների ցուցակում են նաև Ասիական զարգացման բանկը (ADB)` 17,1% և Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ)` 7,4%: Հայաստանի վարկատուների շրջանում առաջատար են Ռուսաստանը` 7,6%, Ճապոնիան` 5,6%, Գերմանիան` 5,1% ու Ֆրանսիան` 3,1%, իսկ ահա Չինաստանն ու ԱՄՆ Հայաստանին վարկավորել են, համապատասխանաբար, 0,5%-ի և 0,4%-ի չափով:
Մինչև 2054 թվականը կառավարության պարտքի մարման ժամակացույցի համաձայն, պետական պարտքի սպասարկման առումով ամենաանախորժը կլինեն 2020 թիվը և 2025 թիվը: 2020 թվին Հայաստանն ստիպված է լինելու 2018 թվականի վերջի դրությամբ ձևավորված կառավարության ողջ պարտքի հիմնական գումարի մարմանն ուղղորդել շուրջ 417 մլրդ դրամ կամ 857 մլն դոլար (դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը 1դոլար = 486.55 դրամի), իսկ 2025 թվականին հարցի գինը կկազմի շուրջ 406 մլրդ դրամ (834 մլն դոլար): Երկու դեպքում էլ նշված գումարից 500 մլն դոլար կազմում են եվրապարտատոմսերի գծով մարումները: Այդպիսով, ինչպես հայտարարում են փորձագետները, հենց 2020 թվին պարտքի գծով հերթական վճարումից առաջ Հայաստանը կորոշի դիմել եվրապարտատոմսերի հերթական` 3-րդ թողարկման: