Երեթշաբթի, 19 Մարտի 2019 17:06

Նախարար. Հայաստանն ԱԶԲ հետ  բանակցում է 2030 թվի նպատակային թիրախների մշակման տեխնիկական աջակցության ուղղությամբ

Նախարար. Հայաստանն ԱԶԲ հետ  բանակցում է 2030 թվի նպատակային թիրախների մշակման տեխնիկական աջակցության ուղղությամբ

Արմինֆո. ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամ Սյուրքանի Իշաք Քասիմի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ վերջին ամիսներին մի շարք ուղղություններով բանկի հետ արդյունավետ համագործակցություն է ծավալվել, որի արդյունքներն արդեն առկա են: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԳՆ մամուլի ծառայությունից, Արայիկ Հարությունյանն իր գոհունակությունն է հայտնել, մասնավորապես, դպրոցների սեյսմիկ անվտանգության ուղղությամբ Ասիական զարգացման բանկի գործունեության կապակցությամբ: Նախարարի խոսքով՝ վերջին շրջանում ՀՀ-ում բարեփոխումներն ընթանում են մեծ թափով: «Կրթությունը, առողջապահությունը և ենթակառուցվածքներն այն հիմնասյուներն են, որոնք առաջիկա տարիներին գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր ոլորտներում հապաղումների պատճառը կրթության ոլորտի բացթողումներն են եղել: Այդ պատճառով էլ ներկայում բոլոր ուղղություններով ունենք մեծ անելիքներ՝ սկսած նախադպրոցական կրթությունից մինչև գիտություն: Մեր հիմնական սկզբունքն է՝ որակյալ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ՀՀ կրթական համակարգը 2015 թվականից չունի կրթության զարգացման ռազմավարություն, և նախարարությունը ձեռնամուխ է եղել դրա մշակմանը: Արայիկ Հարությունյանը նաև կարևորել է, որ բանկի ծրագրերը համընկնում են բարեփոխումների հիմնական ուղղություններին՝ ընդգծելով, որ ներկայում բանկի հետ բանակցում են 2030 թ. նպատակային թիրախների և 2025 թվականի գործողությունների ծրագրի մշակման տեխնիկական աջակցության ուղղությամբ: Նախարարը տեղեկացրել է, որ մշակվում են հանրակրթական նոր չափորոշիչներ և ուսումնական ծրագրեր՝ Ասիական զարգացման բանկից ակնկալելով աջակցություն հանրակրթության ոլորտի կառավարման հայեցակարգային ուղղությունների և ճանապարհային քարտեզի, ինչպես նաև ուսուցիչների ազգային ստանդարտների մշակման գործընթացին: «Մենք ակնկալում ենք նաև աջակցություն դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի գործընթացում, քանի որ վիճակագրական տվյալների պակասը բարդացնում է բարեփոխումների ընթացքը»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև «Բարձրագույն կրթության և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի և գիտահետազոտական կենտրոնների հարցերին:

Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդի անդամ Սյուրքանի Իշաք Քասիմն անդրադարձել է ԱԶԲ-ի և ԿԳՆ-ի համագործակցությանը` նշելով, որ բանկը պատրաստակամ է աջակցել այն ծրագրերին, որոնք նպաստում են տարբեր պետությունների միջև համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությանը: Սյուրքանի Իշաք Քասիմը նաև կարևորել է ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումները՝ այն դիտարկելով որպես մարդկային կապիտալի ստեղծման, բիզնեսի և երկրի տնտեսական զարգացման գրավական:

 

Արայիկ Հարությունյանը, կարևորելով կրթության–աշխատաշուկա կապը,  ընդգծել է, որ ՄԿՈՒ ոլորտում ծավալուն աշխատանքներ են կատարվել, մասնավորապես, բիզնեսի ներգրավման և դուալ կրթության ներդրման տեսանկյունից: «Տնտեսության զարգացման համար ՄԿՈՒ ոլորտն առանձնահատուկ նշանակություն ունի: Վերջին ամիսների ընթացքում փորձ է արվել ելակետային վիճակի բերել կրթության բոլոր ուղղությունները, որից հետո արդեն անցում ենք կատարում ռազմավարական փաստաթղթերի մշակմանը», - նշել է Արայիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր:

 

Նշենք, որ ԱԶԲ-ն նախատեսում է Հայաստանին տրամադրել մոտ 500 մլն դոլարի ֆինանսական աջակցություն, որը կուղղորդվի ենթակառուցվածքների, էներգետիկայի եւ սոցիալական ծառայությունների աջակցությանը` երկրի ճկուն, համապարփակ եւ կայուն զարգացմանը նպաստելու համար: ԱԶԲ - ն շարունակելու է աջակցել Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի շինարարական աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքների միջև տրանսպորտային կապերի ամրապնդմանը: Տարածաշրջանային համագործակցության եւ երկրի ինտեգրման համար ԱԶԲ-ն կաջակցի Հայաստանը հարեւան Վրաստանի հետ կապող ճանապարհների զարգացմանը: Բացի այդ, ԱԶԲ-ն կաջակցի աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքների կայուն զարգացմանը ՝ տեղական կառավարման մարմիններին օգնելով համակարգված ծրագրերի մշակման գործում և տրամադրելով ներդրումներ, որոնք անհրաժեշտ են ենթակառուցվածքների արդիականացման համար, ներառյալ ջրամատակարարումը, ինչպես նաև քաղաքային ճանապարհների և կոշտ թափոնների կառավարման ոլորտները:  Հայաստանի մաշված էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքները եւ հանքային վառելիքի ներմուծումից ուժեղ կախվածությունը թուլացնում են երկրի էներգետիկ անվտանգությունը ։   ԱԶԲ-ն կաջակցի այդ խնդրի լուծմանը ՝ աջակցելով վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացմանը, ինչպես նաեւ էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանն ու արդիականացմանը:

 

Հայաստանը ԱԶԲ-ին միացել է 2005 թվականին եւ մտնում է խառը (արտոնյալ եւ սովորական) ֆինանսավորմամբ երկրների խմբի մեջ: ԱԶԲ-ն զբաղվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության կրճատման հարցերով ՝ տնտեսական աճի խթանման եւ տարածաշրջանային ինտեգրման միջոցով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Բելառուս գործընկերների խնդրանքով հայ տեսուչները կստուգեն Արարատի կոնյակի գործարանի արտադրանքըԲելառուս գործընկերների խնդրանքով հայ տեսուչները կստուգեն Արարատի կոնյակի գործարանի արտադրանքը
ՀՀ ԿԲ վիճակագրություն. վարկային պորտֆելի դոլարիզացման մակարդակը վերջին 3 տարում 48,5%-ից նվազել է մինչև 32,8%ՀՀ ԿԲ վիճակագրություն. վարկային պորտֆելի դոլարիզացման մակարդակը վերջին 3 տարում 48,5%-ից նվազել է մինչև 32,8%
Սյունիքի մարզպետը ծանոթ չէ Շուռնուխում տների կառուցման նախագծի մանրամասներինՍյունիքի մարզպետը ծանոթ չէ Շուռնուխում տների կառուցման նախագծի մանրամասներին
2024 թվին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ պետական գանձարանից սուբսիդիաների հաշվին2024 թվին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ պետական գանձարանից սուբսիդիաների հաշվին
Հայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնիցՀայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնից
Բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-իցԲյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-ից
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿ
Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջՀայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունումԷկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունում
Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղիՂազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսերԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»
Էկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցովԷկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցով
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  
Ովքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումիցՈվքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումից
Բելառուսում արգելել են Բելառուսում արգելել են "Արարատի կոնյակի գործարանի" արտադրանքի ներմուծումը
Ալեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվենԱլեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվեն
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
ՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսումՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսում
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարիՀայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարի
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում էՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է
Արդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժըԱրդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժը
2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
Վերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառովՎերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառով
Սարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանըՍարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանը
ԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասներըԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասները
ԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունըԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունը
Փոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենքՓոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք
IDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակիցIDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակից
Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ 32 մլրդ դրամ խոշոր ծավալի պարտատոմսերի ցուցակումը
ՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համարՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար
Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազելՏնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազել
Առաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվիԱռաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվի
"ՀԿԵ" ՓԲԸ-ը կասեցնում է տոմսերի վաճառքը «Միռ» քարտով
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբԱյսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին "հարվածելու" փորձերից
Արմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեումԱրմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեում
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովումՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովում
2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի
Կառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխությունԿառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխություն
Հաճախորդների միջազգային օրը IDBank-ումՀաճախորդների միջազգային օրը IDBank-ում
ԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համարԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար
Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համարՀայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համար
Արտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկիցԱրտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից
Իրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններովԻրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով
ՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFEՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFE
Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական "Միր" քարտերի սպասարկումը
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBankМИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամիՏնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամի
Շրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ ՀայաստանումՇրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ Հայաստանում
Փոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներովՓոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներով
Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելունՄոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելուն
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյումTeam-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ
ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունումՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback   Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
28.03.2024
RUB4.270.00
USD394.46-0.25
EUR425.62-1.93
GBP497.65-0.91
CAD290.11-0.27
JPY26.06-0.05
CNY54.57-0.05
CHF435.72-0.13