Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Mastercard-ը հայտարարում են մրցույթ, որին կարող են մասնակցել բանկի կողմից թողարկված MasterCard UEFA Champions League քարտի նոր և գործող քարտապանները: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի ապրիլի 20-ը գրանցվել myuefacard.am հարթակում և կատարել մրցույթի ընթացքում սահմանվող առաջադրանքները: Հարթակում գրանցումը կատարվում է թիմով, յուրաքանչյուր թիմում` 2 քարտապան:
Մրցույթի արդյունքում հաղթող թիմը կնվաճի 4-օրյա ուղևորություն դեպի Մադրիդ և հնարավորություն կստանա մարզադաշտից հետևել UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղին: Իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը UEFA Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանում կմեկնեն իրենց երկրպագած թիմի քաղաք և ներկա կգտնվեն թիմի առաջին տնային խաղին:
Մրցույթում հաղթող կճանաչվեն առավելագույն միավորներ կուտակած 3 թիմերը:
Ինչպես կուտակել միավորներ․
Իմացի՛ր ավելին myuefacard.am և acba.am կայքերից կամ զանգահարի՛ր 010 31 88 88 հեռախոսահամարին:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |