Հինգշաբթի, 21 Մարտի 2019 15:21
Էմմանուիլ Մկրտչյան

Հարկային քաղաքականության նոր դոկտրինը, գազի սակագնի մեծության պահպանման հնարավորությունը 

Հարկային քաղաքականության նոր դոկտրինը, գազի սակագնի մեծության պահպանման հնարավորությունը 

Արմինֆո. Հարցազրույց «“Լոգիկա” գործարար և ֆինանսատնտեսական անկախ հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տ.գ.թ., ԵՊՀ դոցենտ Արա Քառյանի հետ 

  

Մաս 2-րդ

 

 

 

Ինչով է հիմնավորվում խնդրի՝ ՀՀ սպառողների համար գազի սակագնի մեծության պահպանման արդարացի լուծումը կապել էներգակիրների՝ գազի և էլեկտրաէներգիայի ակցիզային հարկի ներմուծման հետ

 

Շատ կարևոր հարցադրում է: Հիմնախնդրի լուծումը պահանջում է հիմնվել ՀՀ տնտեսական ինքնիշխանության անժխտելի պոստուլյացիայի վրա, որպեսզի առանցքային հարցում խնդիրը դուրս բերվի բացառապես պրոցեսուալ հարթությունից, որը ներկայումս իրականացվում է ՀԾԿՀ-ի գործիքակազմով, և տեղափոխվի օրենքով կարգավորվող հարկային դաշտ և տրվի սուբսիդավորման իրավասություն ունեցող պատկան մարմնին:

 

ՀԾԿՀ-ի պրոցեսուալ կարգավորումը պետք է շարունակվի, սակայն հարկ է նկատի ունենալ, որ այն բնույթով շատ ծանր է, որի մասին է վկայում գործող պրակտիկան (նաև միջազգային պրակտիկան), մինչդեռ երկրի տնտեսական ինքնիշխանության պահպանումը չի կարող իրացվել բացառապես պրոցեսուալ ընթացակարգերով՝ ՀԾԿՀ-ի և նրա կարգավորման ներքո գնտվող բնական գազի ու էլեկտրաէներգիայի օտարերկրյա բաշխիչ օպերատորների միջոցով: Տվյալ դեպքում բնական գազի և էլեկտրաէներգիայի նպաստավոր սակագնով մատուցումը կամ դրա անընդունելի բնաիրային սուբսիդավորումը բոլոր կամ առանձին խումբ շահառուների պետք է իրականացվի ՀՀ կառավարության կողմից և չի կարող պատվիրակվել մենաշնորհային ոլորտի օտարերկրյա օպերատորներին: Իսկ դրա համար պետությունը պետք է օգտագործի համարժեք գործիքներ՝ հարկի միջոցով միջոցների հավաքագրումն (էներգակիրների ակցիզ) ու սուբսիդավորման միջոցով վերաբաշխումը:

 

Ինչպես ներդնել էներգակիրների՝ գազի և էլեկտրաէներգիայի ակցիզային հարկը, որպեսզի չբարձրանան այլ ապրանքների և ծոռայությունների գները 

 

Դրա բանաձևը հանգում է բնական գազի համար ակցիզային հարկի ներդրմանը, որի դեպքում բոլոր վճարողների համար գործում է «զրոյական միասնական սակագինը» (սակագին գումարած հարկ) ալգորիթմը, որով պահպանվում է նախկինում վճարվող սակագնի և «զրոյական միասնական սակագնի» մեծությունների հավասարությունը: Նման լուծման սցենարը առաջարկվել է մինչև գազի գնի թանկացումը (դեռևս 2018 թ. հունիսին ու նաև նախկին իշխանություններին 2016թ.): Այն արդիական էլեկտրաէնեերգիայի և բնական գազի համար:

 

Այն իրագործելու համար անհրաժեշտ է ՀՀ հարկային օրենսգրքում ներմուծել  երկու նոր բաժին. «Բնական գազի ակցիզային հարկը» և «Էլեկտրաէներգիայի ակցիզային հարկը»: Անհրաժեշտ է իրականացնել է դրանց ներդրման ճանապարհային քարտեզը, դրա շրջանակում ամրագել բնական գազի և Էլեկտրաէներգիայի ակցիզային հարկերի հայեցակարգը, չափորոշիչները, մոտեցումներն ու կոնկրետ կառուցակարգերը:

 

Ի՞սկ ինչ ռիսկեր է պարունակում դրա իրագործումը: Դրանք կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին խումբ ռիսկերը՝ սուբյեկտիվ թվացյալ ռիսկերն են: Այս մոտեցման ընդիմախոսների չակերտավոր հակափաստարկը այն է, որ դա կբերի լայն սպառման և ընդհանուր բոլոր ապրանքների գների բարձրացմանը: Նշենք, որ դա թվացյալ և գործնական հիմնավորում չունեցող կանխավարկած է, քանի որ ինչպես նշվեց, բոլոր վճարողների համար գործում է «զրոյական միասնական սակագինը» (սակագին գումարած հարկ) ալգորիթմը: Սակագին գումարած հարկ մեծությունը չի գերազանցում մինչ այդ գործող սակագնի մեծությունը, որի լուծման հիմքը փաստացի առկա է ի հաշիվ՝ դեռևս 2016 թ. վերջին գազի և էլեկտրաէներգիայի համար կիրառվող 40-ական դրամների սուբսիդավորման բաղադրիչը (ֆորմալացվել է 2016թ. թվականի տարեվերջին), երբ գազի և էլեկտրաէներգիաի սակագնում առկա ռեզերվների հաշվին սահմանվեց 40-ական դրամների չափով կիրառվող արտոնյալ սակագների մեխանիզմը, որը տարածվեց գազ և էլեկտրաէներգիա սպառող անապահով բնակչության խմբի և բիզնեսի որոշ ոլորտների նկատմամբ: 2018 թ. կառավարության կողմից սեպտեմբերի 20-ին վարչապետ Փաշինյանի որոշմամբ ստեղծված ՀՀ-ում բնական գազի և էլեկտրաէներգիայի գնագոյացման վրա ազդեցություն ունեցող գործոնների և բաղադրիչների ամբողջական ուսումնասիրության աշխատանքային խումբը մատնանշեց գազի սակագինը 10 տոկոսով և էլեկտրական հոսանքի սակագինը՝ 10 դրամով նվազեցնելու հնարավորությունը: 2018 թ. հունիսին ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից ՀԷՑ սեփականատեր «Տաշիր» ընկերության հետ ձեռքբերած համաձայնությունը՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար (որոնց թիվը կազմում է 110-120 հազար) էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնելու մասին պաշտոնական հայտարարությունը:  Գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման ռեզերվների մասին պնդումը կատարեց նաև 2018 թ. դեկտեմբերին ԱԺ-ի նախորդ գումարման «Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովը»: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թ. դեկտեմբերի 27-ին  կայացրած  որոշումը, ըստ որի 2019 թ. փետրվարի 1-ից անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան կէժանանա 10 դրամով, հիմք ընդունելով այն, որ էլեկտրաէներգետիկական համակարգում ձևավորվել էր դրական արդյունք, այն է՝ սակագնի նվազեցման ռեզերվ: Ի դեպ, հարց է առաջանում, արդյոք ՀԾԿՀ-ն օրենքով օժտված է սոցիալական նման խնդրի կարգավորման լիազորությամբ, այն է՝ էժանացնելու այս կամ այն խումբ սպառողների էլեկտրաէներգիայի սակագինը:

 

Թվարկումը երկար չշարունակելու համար կրկին հղում անենք առավել կարևոր հանգամանքի վրա. 2019թ. Հայաստան ներմուծվող բնական գազի գնի 15 դոլարով թանկացման պայմաններում ՀՀ վարչապետի և կառավարության հավաստմամբ սպառողները գազի համար վճարելու են գործող սակագնով և կառավարությունը այն չի սուբսիդավորելու: Ինչպես վերը նշվեց, հայաստանյան սպառողների սուբսիդավորման հնարավորությունը կառավարության կողմից կապվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մոտ ծախսերի տնտեսման ռեզերվների հետ, ի հաշիվ՝  համակարգի օպտիմալացման ու կառավարման արդյունավետության բարձրացման:

 

ՀԾԿՀ-ն մասնագիտական քննարկումների ընթացքում հակված է ծախսերի բոլոր նշված տնտեսումները կասկածի տակ դնել: Այդ դեպքում հարց, ինչու մինչ այժմ ՀԾԿՀ-ն չի իրականացնում «Գազպրոմ-Արմենիա»-ի ներդրումային կապիտալի շահութաբերության ներքին տարեկան նորմայի (IRR) հաշվարկման պահանջը, որը պետք է կազմի 9 տոկոս (առանց գնաճի): Մեխանիզմի կիրարկման պահանջը կարգավորվում է «Գազպրոմ-Արմենիա»-ի կողմից սպառողներին մատակարարվող գազի սակագնի և դրա ինքնարժեքի հաշվարկով, որը կարգավորված է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառք և հետագա գործունեություն պայմանների միջպետական պայմանագրի հավելվածով սահմանված կարգով: Դրա չկիրառման պատճառը հայտնի է՝ հաշվարկը մինչ օրս ՀԾԿՀ-ն չի իրականացնում, քանի որ ռուսական կողմի հետ համաձայնության չեն եկել բանաձևում կիրառվող ծախսերի տարրերի ընդգրկման շուրջ, որն ուղղակի և աներկբա հավաստում է «Գազպրոմ-Արմենիա»-ի որոշ ծախսերի խնդրահարույց լինելու փաստը:

 

Երկրորդ խումբ ռիսկերը՝ օբյեկտիվ ռիսկերն են, կապված՝ ՌԴ կառավարության և ՀՀ  կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառք և հետագա գործունեություն պայմանների պայմանագրի հետ, որի 7-րդ հոդվածը կտրուկ սահմանափակում է հայկական կողմի իրավասությունները, մասնավորապես՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և նրա իրավահաջորդ «Գազպրոմ-Արմենիա»-ի համար, ստորագրման օրվանից մինչև 2043 թ. ֆինանսական պարտավորությունների որևէ աճ, պայմանավորված՝  ՀՀ պետական ​​բյուջե և կամ արտաբյուջետային ֆոնդեր պարտադիր վճարումների ավելացումով, նոր հարկերի սահմանումով կամ գործողների դրույքաչափերի բարձրացումով կամ սահմանափակումներով, որոնք կհանգեցնեն նույն արդյունքի: Խնդրի լուծումը տվյալ դեպքում այն է, որ բնական գազի և էլեկտրաէներգիայի ակցիզային հարկը չի սահմանվում «Գազպրոմ Արմենիա»-ի համար: Նշված ակցիզային հարկերը կսահմանվեն սպառողների համար, ընդ որում, դա միջազգային պրակտիկայում ընդունված ու լայնորեն կիրառվող մոտեցումներից է: Խնդիրը հարկման ամբողջ սխեմայի նպատակադրումն է, որից կարող են հետևել տարբեր մոտեցումներ, ձևաչափեր և կառուցակարգեր:

 

Ըստ այդմ, խնդիրը հանգում է «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի և ինքնարժեքի հստակ սահմանմանը, այդ կազմակերպության հաշվետվողականության հստակեցմանը, որը մշտապես բազաթիվ խնդրահարույց հարցեր է առաջացրել: Խնդրի լուծումը Հայաստանի ՀԾԿՀ-ի ոլորտում է: Այդ անկախ հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է օրենքով, ինչևիցե համաձայն այդ օրենքի 13–րդ հոդվածի հանձնաժողովը  համագործակցում է պետական մարմինների հետ: Լուծման ձևաչափը հետևյալն է ՀՀ կառավարության միջգերատեսչական աշխատանքային խումբը և ՀԾԿՀ-ն մշակում և իրականացնում են սույն խնդրի լուծման ուղղված ծրագիրը:

 

Իրավասու մարմինների կողմից գազի գնի տնտեսման վերը նշված ռեզերվները հիմք կծառայեն ակցիզային հարկի ներդրման համար: Առաջիկայում ևս գազի և էլեկտրաէներգիայի ծախսերի բոլոր տնտեսման հավաստի նվազեցումները ևս կծառայեն նույն նպատակին:

 

Բնական գազի գնի բարձրացման դեպքում առաջարկվում է ամբողջությամբ հանել բնական գազի համար ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) և դրա փոխարեն ներդրնել սպառված բնական գազի ակցիզային հարկը:

 

Սույն մոտեցումը ի լրումն վերն առաջարկվածի ներկայացվել է, կապված՝ 2019 թ. հունվարից «Գազպրոմ»-ից ՀՀ ներկրվող գազի գնի թանկացման հետ: Այն նպատակահարմար է կիրառել բնական գազի դեպքում: «Գազպրոմ-Արմենիա» ընկերության բնական գազի ԱԱՀ-ի հարկը ամբողջությամբ (կամ գրեթե ամբողջությամբ) փոխարինվում է սպառված բնական գազի ակցիզային հարկով, որով հարկվում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության գազի սպառողները:

 

Ընթերցողին չծանրաբեռնելու համար նշենք, որ հարկային առաջարկվող մանևրի, այն է՝ ԱԱՀ–ն ակցիզային հարկով փոխարինելու դեպքում ֆիսկալ փոփոխություն տեղի չի ունենա սպառողների համար: Սպառողները, այդ թվում՝ ԱԱՀ-ի հարկով  գործունեություն իրականացնողները, գազի գծով ԱԱՀ-ի հաշվանցման խնդիր չեն ունենա, քանի որ «Գազպրոմ-Արմենիա»-ի սակագնում ԱԱՀ-ի բաղադրիչ չի լինի: «Գազպրոմ Արմենիա» ըկերության համար հարկային բեռը ևս չի խստացվի, քանի որ դա նաև ամրագրված է միջպետական համաձայնագրով:

 

Զուտ մանևրի հետևանքով ֆիսկալ փոփոխություն չի լինի նաև պետական բյուջեի համար, սակայն պետք է հաշվի առնել տնտեսվող կամ օպիմալացվող ծախսերի հնարավոր ռեզերվների մասին, որն էլ իր հերթին կհանդիսանա ակցիզային հարկի լրացուցիչ բազա և հավելյալ հարկային եկամուտ բյուջեի համար:

 

Վերը նշվեց, որ համաձայն ՀՀ կառավարության հայտարարության սպառողի համար գազի սակագինը և ծախսերը նույն չափով պահպանելու խնդիրը իր վրա է ստանձնում «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը, իսկ վերջինս սպառողների սակագինը նույն չափով պահպանելու համար ունի երեք հնարավորություն, այն է՝ նվազեցնել. ա) ընկերության կողմից իրականացված գազի տեղափոխման, պահեստավորման, հետագա տեղափոխման, և անմիջական սպառողին գազի մատակարարման ծախսերը, բ) ներդրումների համար պահանջվող չկապիատալացվող ծախսումները, գ) ընկերության շահույթի բաղադրիչը:

 

«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը առաջնահերթ օգտագործելու է ա) և բ) բաղադրիչների, այն է՝ իր ծախսերի օպտիմալացման և արդյունավետության բարձրացման ռեզերվները և բնականաբար թույլ չի տա շահույթի բաղադրիչի նվազեցում: Այլ խնդիր է դրանք ներկայացնել հետաձգված ծախսեր, թե իրական օպտիմալացում և տնտեսում:

 

Վերը նշվեց, որ այդ ռեզերվները ՀՀ կառավարության մակարդակով փաստացի բացահայտվել են դեռևս 2016 թ. նախկին կառավարության և 2018 թ. ներկա  կառավարության օրոք: Այդ ռեզերվների հաշվին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը առանց շահույթի բաղադրիչը նվազեցնելու կարող է ապահովի գործող սակագնով ՀՀ սպառողներին գազի մատակարարումը, որով և կփոխհատուցվի գազի գնի 15 դոլարով  բարձրացումը: Մինչդեռ վերը նշվեց, որ դրա իրականացումը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը վերապահելով, առանց ՀԾԿՀ-ի հիմնավորումների, ի վերջո կունենանք պետական պարտք ընկերության կողմից հետաձգված ծախսերի ճեղքվացքի դիմաց:

 

Ընթերցողի համար նշենք, որ մեր նպատակը չէր հիմնավորել գազի գնի վրա ազդող տնտեսման ենթակա ծախսերի մեծքությունը և հետևապես դժվար է միանշանակ գնահատական տալ նրան, որ այդ տնտեսվող ռեզերվները փաստացի գերազանցում են ՀՀ մաքսային սահմանի վրա գազի գնի 15 դոլարով  բարձրացումը: Դա կարող է հնչեցվել որպես կանխավարկած, որը հիմնավորման կարիք ունի: Դրա պատասխանը կարող է տալ ՀՀ կառավարության 2018թ. ստեղծված աշխատանքային խումբը, ՀԿԾԿ-ն և լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքները:

 

«Գազպրոմ-Արմենիա» ընկերության բնական գազի ԱԱՀ-ի հարկը սպառված բնական գազի ակցիզային հարկով ամբողջությամբ փոխարինման խնդրում առակա է նաև կարևոր տեխնիկական խնդիր (որն անպայման կնկատեն մասնագետները և միանգամից անիրատեսական կհամարեն առաջարկվող մոտեցումը), կապված՝ «Գազպրոմ-Արմենիա» ընկերության կողմից ԱԱՀ-ի հաշվանցման հետ, որը պրակտիկ լուծումը կարող է լինել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության համար ԱԱՀ զրոյական դրույքաչափի կիրառումը, որի դեպքում նրան կփոխահատուցի ԱԱՀ հաշվանցման ենթակա գումարները:

 

Ինչ կտա հարկային մանևրը եթե ԱԱՀ-ի ակցիզային հարկով փոխարինումը առաջին հայացքից ոչինչ չի փոխում

 

Զուտ հարկային մանևրի առումով, այն է՝ ավելացված արժեքի հարկը ակցիզային հարկով փոխարինումը առաջին հայացքից ոչինչ չի փոխում, սակայն չմոռանանք ծախսերի վերը թվարկված հնարավոր ռեզերվի մասին պաշտոնական հայտարարությունների երկար ցանկը, որն էլ իր հերթին կհանդիսա ակցիզային հարկի լրացուցիչ բազան և հավելյալ հարկային եկամուտ կապահովի բյուջեի համար: Ընդհանուր առմամբ անուղղակի հարկերի (ԱԱՀ-ի ակցիզային հարկի) առաջարկվող փոխարինումը, ինչպես նաև «զրոյական միասնական սակագին» մոտեցումը հնարավորություն են տալիս. 

 

1. ՀՀ պետական բյուջեի համար ապահովել նույն արդյունքը անուղղակի հարկերի զուտ փոխարինման առումով, սակայն ծախսերի արդյունավետության և տնտեսվող ռեզերվի հաշվին ապահովել լրացուցիչ հարկային մուտքեր հավելյալ ակցիզային հարկի տեսքով: Մյուս էֆեկտը կայանում է բյուջեի հարկային եկամուտների ճկունության բարձրացման և հարկատուների համար տնտեսական խթանները գործադրման մեջ:

 

2. Տարատեսականացնել կամ դիվերսիֆիկացնել հարկի դրույքաչափը բնական գազի տարբեր սպառողների համար՝ էներգետիկայի ձեռնարկություններ, այդ թվում՝ ՋԷԿ-եր, գազալցակայաններ, արդյունաբերություն՝ ըստ ոլորտների, ջերմային տնտեսություններ, առևտրային և ոչ առևտրային պետական կազմակերպություններ ըստ ոլորտների՝ կրթության, առողջապահության և սոցիալական այլ ոլորտներ, բնակչություն: ԱԱՀ-ի դեպքում հարկը որպես կանոն նման դիվերսիֆիկացման մոտեցում չի ենթադրում:

 

3. Ակցիզային հարկի համար որոշ խումբ սպառողների համար կիրառել ակցիզային հարկի պայմանագրային մոտեցումը: Միջազգային պրակտիկայում պայմանագրային հարկման այդ ինստիտուտը հանդիսանում է էկոլոգիական հարկերի հարկման կարևոր առանցքային բաղադրիչը և ունի լայն տարածում եվրոպական երկրների հարկային համակարգերում, այն որպես կանոն, անվանում են «Climate Change Agreement» (CCL): Այն ենթադրում է, որ սպառողի կողմից որոշակի ժամկետում (մեկ տարուց ոչ պակաս կտրվածքով) էներգախնայողության նախապես սահմանված սպառման ռեժիմների պահպանման դեպքում որոշակի միջակայքում ակցիզային հարկի դրույքաչափի նվազեցում: ԱԱՀ-ի դեպքում նման մոտեցումը ընդունելի չէ և չի կիրռավում:

 

4. Ապահովել ՀՀ տնտեսական ինքիշխանությունը՝ ՀՀ սպառողների համար բնական գազի սուբսիդավորումը իրականացնել ոչ թե ռուսական «Գազպրոմ-Արմենիա»-ի կողմից, այլ ՀՀ ֆինանսերի ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից:

 

5. Չխաթարել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի բնականոն և օբյեկտիվ գործունեությունը, որը կիմաստազրկվի գազի գնի սուբսիդավորման գործառույթը ռուսական «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից իրականացնելու դեպքում:

 

6. Էներգակիրների էկոլոգաիկան հարկերի` բնական գազի և էլեկտրաէներգիայի ակիցիզային հարկի կիրառումը Հայաստանում տնտեսական խթանող հիմք կհանդիսանա. պետական պարտքի սպասարկումից՝ ինտենսիվ կառավարման անցման համար: Առավել հիմնավոր և արդյունավետ լուծումներով հնարավոր կլինի անդրադառնալ պետական արտաքին պարտքի կրճատան արմատական լուծմանը,  «պարտքը բնապահպանության դիմաց» (Debt-for-Environment Swaps (DFES)) ալգորիթմով (շեշտում ենք կրճատման): Էներգակիրներից ստացվող հարկային եկամուտները միաժամանակ կլուծի երկու խնդիր.

 

7. Այն կխթանի վերականգնվող էներգիայի աղբյուրների հաշվին էներգետիկայի զարգացման առաջնահերթությունը,  կապահովի բազմապատիկ  (սիներգիկ) արդյունք, քանի որ էներգախնայողության և բնապահպանական վերարտադրող սարքավորումների և տեխնոլոգիաների պահանջները ինովացիոն լուծումների օգտագործման արդյունք կհանդիսանան  բազմաթիվ ոլորտներում:

 

8. Կապահովի միջազգային համաձայնագերորվ ստանձնած պարտավորությունների կատարումը: Մասնավորապես՝ «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի «Փարիզյան համաձայնագրի» պարտավորությունները, ըստ որի Հայաստանը ստանձնել է ջերմոցային գազերի արտանետումների աճի սահմանափակման քանակական հանձնառությունը:

 

Այդ դեպքում ունի արդյոք էներգակիրների հարկումը տեսական հիմնավորում և փորձ միջազգային պրակտիկայում և շոշափելի ինչ պետք է ակընկալել դրանից

 

Էներգակիրների հարկման մոտեցումը հիմնված է տեսամեթոդական հիմնավոր և անժխտելի հիմքի վրա՝ կրկնակի շահաբաժինների տեսությունը (Duble Dividend), որի կարգախոսն է՝ «լավ է հարկել վատ բաները՝ աղտոտումը, չվերականգնվող ռեսուրսների անխնա սպառումը, քան թե լավ բաները՝ աշխատանքը և կապիտալը»: Այն  լայնորեն ու տասնամյակների ընթացքում կիրառվում է միջազգային պրակտիկայում: Մոտեցումը արդյունավետ է հատկապես այն երկրներում, որոնք չունեն էներգակիրների` նավթի, գազի պաշարներ և  կախված չէ երկրի զարգացման մակարդակից:

 

Ի լրումն վերը նշված առավելությունների էներգակիրների հարկումով լուծվում է ֆիսկալ եկամուտների էական աճի խնդիրը, միաժամանակ ապահովվում է էկոլոգիական խմբի հարկերի չեզոքությունը և բոլոր հարկերի հավասարակշռությունը: Զգալի չափով բարձրացնում է հարկային եկամուտներ ՀՆԱ հարաբերակցությունը, որը երկրի հարկաբյուջետային կառավարման գնահտման առավել կարևոր ցուցիչներից է: Հարկի հավաքագրման վարչարարությունը պարզ է և նվազ ծախսատար:

 

Ակցիզային հարկի ազդեցության գնահատումը դրական է` ա) հարկային մուտքերի, բ) վերջնական սպառման ապրանքների գների վրա ազդեցության, գ) հարկ վճարողների գործունեության և տնտեսության ռեսուրսատարության և ծախսատարության ազդեցության առումով,  կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով:

 

ՀՀ Հարկային օրենսգրքի հիմքում կդրվի արմատապես նոր փիլիսոփայություն, կամ տնտեսական քաղաքականության խթանման բովանդակային բաղադրիչ, որը կապահովի հարկային եկամուտների էական աճ, և դրանց դյուրին հավաքագրում, ավանդական հարկերի հարկային բեռի նվազեցում, հարկային համակարգի ընդհանուր չեզոքության պահպանում և ըստ այդմ հարկային բեռի հավասարաչափ ճնշման ապահովում:

 

Բիզնեսը կապահովի ա) նորարարությունների հանդեպ ընկալունակ նախաձեռնողական խթաններ, բ) երկարաժամկետ գործունեության իրատեսական մղումներ, գ) մրցունակության հավասար հնարավորություններ:

 

Էկոլոգիական հարկերից (էներգակիրների խմբի) ստացվող եկամուտները իրենց բնույթով հաստատուն են, ենթակա չեն տատանումների, ի տարբերություն, սովորական հարկային եկամուտների: Դա պայմանավորված է նրանով, որ գազի և էլեկտրաէներգիայի  ակցիզի հարկային եկամուտները հիմնված են սպառման վրա, որոնք «ցնդող չեն» ի տարբերություն այլ եկամուտների (կամ ՀՆԱ-ի աճի): Այսպիսով էկոլոգիական հարկերից գեներացվող հարկային եկամուտները առավել նվազ հեղեղուկ են և ունեն ցածր շեղումներ համեմատած սովորական եկամուտների ու շահույթի հարկման  (ՀՆԱ-ի նկատմամբ):

 

Ի վերջո առաջարկվող հարկումը կնպաստի ՀՀ վճարային հաշվեկշռի բարելավմանը ի հաշիվ` ա) ամբողջությամբ ներկրվող գազի հարկման, որը կմեղմի ճնշումը ՀՀ կենտրոնական բանկի արտարժութային պահուստների վրա, բ) կխթանի արտահանող ոչ էներգետիկ ընկերությունների մրցունակության բարձրացումը և հետևապես նրանց արտահանման ծավալների աճը:

 

Ամփոփելով նշենք, որ առաջարկվող լուծումը հնարավորինս հիմնվում է բոլոր կողմերի շահերի հաշվի առնման վրա և ստեղծում է եզակի ու աննախադեպ հնարավորություն, այն է` արմատապես փոխում է հարկային համակարգի ամբողջական դոկտրինը, որը հարկային և ավելի լայն` տնտեսական քաղաքականության մեջ առաջ կբերի բոլորովին նոր որակ և լուծումներ և ամենակարևորը կապահովի ՀՀ տնտեսական ինքնիշխանությունը, զերծ պահելով նաև հանկարծակի պետական պարտքի առաջացումից:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելունՄոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելուն
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյումTeam-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ
ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունումՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback   Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները» աշխատաժողով«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները» աշխատաժողով
ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն կհամակարգեն ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի համատեղ ֆինանսավորման գործողություններըԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն կհամակարգեն ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի համատեղ ֆինանսավորման գործողությունները
Մխիթար Հայրապետյան. Առաջիկայում Մոսկվայում տեղի կունենան խորհրդատվություններ՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի կարգավորման շուրջՄխիթար Հայրապետյան. Առաջիկայում Մոսկվայում տեղի կունենան խորհրդատվություններ՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի կարգավորման շուրջ
Հայաստանը կհյուրընկալի Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովըՀայաստանը կհյուրընկալի Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը
Հայաստանի Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում Է ՀՆԱ-ի 5,3% կամ 6,4% աճ ՝ կախված տնտեսության կամ բարձր կամ ցածր գնաճային միջավայրի ձեւավորումիցՀայաստանի Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում Է ՀՆԱ-ի 5,3% կամ 6,4% աճ ՝ կախված տնտեսության կամ բարձր կամ ցածր գնաճային միջավայրի ձեւավորումից
Երեք տխուր պատմություն զեղծարարների մասինԵրեք տխուր պատմություն զեղծարարների մասին
Եվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումԵվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Հայաստանի դեսպանն ու Վրաստանի փոխվարչապետը քննարկել են տնտեսական շփումների ակտիվացման հեռանկարներըՀայաստանի դեսպանն ու Վրաստանի փոխվարչապետը քննարկել են տնտեսական շփումների ակտիվացման հեռանկարները
Րաֆֆի Սեմիրջյան. Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության առավել հեռանկարային ոլորտներն են զբոսաշրջությունն ու բարձր տեխնոլոգիաներըՐաֆֆի Սեմիրջյան. Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության առավել հեռանկարային ոլորտներն են զբոսաշրջությունն ու բարձր տեխնոլոգիաները
Հայաստանը հաստատել է Բուսաբուծության աջակցության ծրագիրըՀայաստանը հաստատել է Բուսաբուծության աջակցության ծրագիրը
Երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի գործողությունը երկարաձգվել է մինչև 2026 թվականըԵրեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի գործողությունը երկարաձգվել է մինչև 2026 թվականը
Նարեկ Տերյանը պատմել է Իրան-Հնդկաստան-Հայաստան տրանսպորտային երթուղու մասինՆարեկ Տերյանը պատմել է Իրան-Հնդկաստան-Հայաստան տրանսպորտային երթուղու մասին
Հայաստանում կհիմնադրվի Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոնՀայաստանում կհիմնադրվի Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրինՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Ինչու են ԶՊՄԿ-ի հարկային վճարումները մեկ տարում գրեթե կրկնակի նվազել. պարզաբանում է Հայաստանի գլխավոր հարկայինըԻնչու են ԶՊՄԿ-ի հարկային վճարումները մեկ տարում գրեթե կրկնակի նվազել. պարզաբանում է Հայաստանի գլխավոր հարկայինը
2023 թվականին Հայաստանի հարկային եկամուտներն առաջ են անցել տնտեսության աճից. ՊԵԿ նախագահ2023 թվականին Հայաստանի հարկային եկամուտներն առաջ են անցել տնտեսության աճից. ՊԵԿ նախագահ
Ռաֆայել Գևորգյան. Հայաստանի տնտեսական աճի ներուժը կազմում է 6%Ռաֆայել Գևորգյան. Հայաստանի տնտեսական աճի ներուժը կազմում է 6%
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ներդնել պայմանագրի նոր ձևաչափ՝ SAFEԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ներդնել պայմանագրի նոր ձևաչափ՝ SAFE
Հայաստանում ճանապարհաշինարարության ընթացքում կիրականացվեն աուդիտորական ստուգումներ. օրենքի նախագիծՀայաստանում ճանապարհաշինարարության ընթացքում կիրականացվեն աուդիտորական ստուգումներ. օրենքի նախագիծ
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի. օրենքի նախագիծՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի. օրենքի նախագիծ
ԿԲ ղեկավար. Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ավելի քան 11 հազար արցախցի փախստականԿԲ ղեկավար. Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ավելի քան 11 հազար արցախցի փախստական
Հայաստանի տնտեսությունը մոտենում է չեզոք տոկոսադրույքի մակարդակին. Մարտին ԳալստյանՀայաստանի տնտեսությունը մոտենում է չեզոք տոկոսադրույքի մակարդակին. Մարտին Գալստյան
ՀՀ ԿԲ. Հայաստանի տնտեսության վրա արտաքին գնաճային ազդեցությունը շարունակում է էապես թուլանալՀՀ ԿԲ. Հայաստանի տնտեսության վրա արտաքին գնաճային ազդեցությունը շարունակում է էապես թուլանալ
Մարտին Գալստյան. սպառողական վարկավորման շուկայում գերտաքացման վտանգի մասին խոսելը  շատ վաղ էՄարտին Գալստյան. սպառողական վարկավորման շուկայում գերտաքացման վտանգի մասին խոսելը  շատ վաղ է
Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում անկանխիկ գործարքները գերազանցել են կանխիկ գործարքներըՀայաստանի պլաստիկ քարտերի շուկայում անկանխիկ գործարքները գերազանցել են կանխիկ գործարքները
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ մինչեւ 8.5 տոկոսԿենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ մինչեւ 8.5 տոկոս
Այլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո Լարսը ողջ տարին անցանելի կլինի. փոխնախարարԱյլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո Լարսը ողջ տարին անցանելի կլինի. փոխնախարար
3․780․052 դրամ՝ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին․ Մի դրամի ուժը մարտին կուղղվի Իմ անտառ Հայաստանին3․780․052 դրամ՝ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին․ Մի դրամի ուժը մարտին կուղղվի Իմ անտառ Հայաստանին
Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտումGlobal Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետները կրկին հետաձգվում ենՀայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետները կրկին հետաձգվում են
Փոխնախարար. ԵԱՏՄ տարածքում գազի միասնական շուկայի ստեղծման նախագիծը տեղափոխվում է 2027 թվականՓոխնախարար. ԵԱՏՄ տարածքում գազի միասնական շուկայի ստեղծման նախագիծը տեղափոխվում է 2027 թվական
ՊԵԿ. Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատՊԵԿ. Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ
Հայաստանի ֆինանսների նախարարը ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկային է համարումՀայաստանի ֆինանսների նախարարը ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկային է համարում
Գևորգ Պապոյան. Էկոնոմիկայի նախարարությունում համակարգային կոռուպցիա չի կարող լինելԳևորգ Պապոյան. Էկոնոմիկայի նախարարությունում համակարգային կոռուպցիա չի կարող լինել
էկոնոմիկայի նախարար. Հայկական ապրանքների համար Վերին Լարսը փակելու օբյեկտիվ պատճառներ չեմ տեսնումէկոնոմիկայի նախարար. Հայկական ապրանքների համար Վերին Լարսը փակելու օբյեկտիվ պատճառներ չեմ տեսնում
Բանկային գաղտնիքն այլևս անձեռնմխելի Բանկային գաղտնիքն այլևս անձեռնմխելի "սրբազան կով" չէ. ՊԵԿ նախագահ
Հայաստանից Ռուսաստան կարտոֆիլի արտահանումը դառնում է ոչ շահութաբեր։ ֆերմրեները բողոքի ակցիաներ են անցկացնումՀայաստանից Ռուսաստան կարտոֆիլի արտահանումը դառնում է ոչ շահութաբեր։ ֆերմրեները բողոքի ակցիաներ են անցկացնում
Արարատբանկը մտադիր է ներդնել ռիսկերի կառավարման ESG ռազմավարություն ՝ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարմամբԱրարատբանկը մտադիր է ներդնել ռիսկերի կառավարման ESG ռազմավարություն ՝ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարմամբ
Հայաստանում ավտոմեքենաների տեխզննություն իրականացնելիս հարկ կլինի մարել միայն նախորդ տարիների հարկային պարտքըՀայաստանում ավտոմեքենաների տեխզննություն իրականացնելիս հարկ կլինի մարել միայն նախորդ տարիների հարկային պարտքը
Արարատբանկ. առանց ESG ասպեկտներին հետևելու անհնար է մեր բարեկեցությունն ու ապագանԱրարատբանկ. առանց ESG ասպեկտներին հետևելու անհնար է մեր բարեկեցությունն ու ապագան
Ջոն Դի. Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի էներգիայի վերականգնվող աղբյուրներիՋոն Դի. Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի էներգիայի վերականգնվող աղբյուրների
Շուռնուխում տների շինարարությունը ձգձգվել է, իսկ նախահաշիվն աճել էՇուռնուխում տների շինարարությունը ձգձգվել է, իսկ նախահաշիվն աճել է
Հակոբ Վարդանյան. էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման համատեքստում Հայաստանի համար առաջնային է Վրաստանի միջոցով Եվրոպայի հետ կապըՀակոբ Վարդանյան. էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման համատեքստում Հայաստանի համար առաջնային է Վրաստանի միջոցով Եվրոպայի հետ կապը
Հայաստանի իշխանությունները կրկին չեն տեղավորվել Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետներումՀայաստանի իշխանությունները կրկին չեն տեղավորվել Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետներում
Արթուր Մխիթարյան. Մարտահրավերները պահանջում են նորարար ու ոչ ստանդարտ լուծումներԱրթուր Մխիթարյան. Մարտահրավերները պահանջում են նորարար ու ոչ ստանդարտ լուծումներ
Կես գին բոլորին և մինչև 15 000 դրամ բոնուս՝ նոր հաճախորդներին. IDBankԿես գին բոլորին և մինչև 15 000 դրամ բոնուս՝ նոր հաճախորդներին. IDBank
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն էԿոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
2024թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է տարեկան 10,7%-ով2024թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է տարեկան 10,7%-ով
Փոխվարչապետ. Անհրաժեշտ է վերանայել ջրային ռեսուրսների կառավարման գործող քաղաքականության շրջանակըՓոխվարչապետ. Անհրաժեշտ է վերանայել ջրային ռեսուրսների կառավարման գործող քաղաքականության շրջանակը
Բիզնեսի թվայնացման հիմնախնդիրը, ո՞ր հանգրվանում է ՀայաստանըԲիզնեսի թվայնացման հիմնախնդիրը, ո՞ր հանգրվանում է Հայաստանը
Մեր նպատակն է Հայաստանի Հանրապետությունը դարձնել բարձր տեխնոլոգիական տնտեսություն ու արտադրություն ունեցող երկիր. Փաշինյանը՝ եգիպտացի գործարարներինՄեր նպատակն է Հայաստանի Հանրապետությունը դարձնել բարձր տեխնոլոգիական տնտեսություն ու արտադրություն ունեցող երկիր. Փաշինյանը՝ եգիպտացի գործարարներին
Հովակ Հովակիմյան. Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ճանապարհին չպետք է սահմանափակվել ներքին շուկայովՀովակ Հովակիմյան. Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ճանապարհին չպետք է սահմանափակվել ներքին շուկայով
Հայաստանի իշխանությունները մտածում են ՏՏ ոլորտում մտավոր սեփականության առեւտրայնացման շուրջՀայաստանի իշխանությունները մտածում են ՏՏ ոլորտում մտավոր սեփականության առեւտրայնացման շուրջ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
18.03.2024
RUB4.37-0.01
USD401.96-0.67
EUR438.10-0.36
GBP511.98-1.33
CAD296.82-0.70
JPY26.96-0.10
CNY55.84-0.11
CHF455.17-0.60