Արմինֆո. «Տաշիր՚ ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ռուսական Forbes-ի վարկածով գլխավորել է հայազգի միլիարդատերերի վարկանիշը: Հրատարակությունը 2018 թվականին նրա եկամուտները գնահատում է 3,7 մլրդ դոլար, սակայն աշխարհի ամենահարուստ մարդկանց թվում Կարապետյանը 568-րդ տեղն է զբաղեցնում 2153 համաշխարհային միլիարդատերերի ցուցակում:
Հայազգի մեկ այլ ռուսաստանցի գործարար Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) հայտնվել է 617-րդ տեղում։ Նրա ակտիվները գնահատվել են 2.44 մլրդ դոլար, եկամտի աղբյուրը` «Մագնիտ՚ բաժնետոմսերի վաճառքը: Երեւանի օդանավակայանի, բանկի եւ Հայաստանում այլ ակտիվների սեփականատեր արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի վարկանիշը հայ միլիարդատերերի շրջանում երրորդն է, նրա ունեցվածքը գնահատվել է 1,6 մլրդ դոլար:
Ամերիկահայ դիզայներ Քերոլին Ռաֆայելյանը, որը Alex and Ani զարդերի եւ աքսեսուարների պատրաստման ընկերության հիմնադիրն է, նույնպես հայտնվել է հրատարակության վարկանշային աղյուսակում: Նրա եկամուտները ամսագիրը գնահատել է 1 մլրդ դոլար։
Forbes ամսագրի ռուսական վարկածը, ի տարբերություն ամենահարուստ գործարարների ավանդական վարկանիշի, որտեղ գնահատվում է ակտիվների արժեքը եւ վերջնական գումարը, որոշել է գնահատել իրական, «կենդանի՚ փողերը, որոնք ռուսաստանցի միլիարդատերերը ստացել են ակտիվների վաճառքի կամ շահաբաժիների տեսքով:
Նախորդ տարվա վարկանշային աղյուսակից այս տարվա ցուցակում առկա է միանգամից վեց մարդ՝ Միխայիլ Պրոխորովը , Ալեքսեյ Մորդաշովը, Ալիշեր Ուսմանովը, Վլադիմիր Լիսինը, Վագիթ Ալեքպերովը եւ Սուլեյման Քերիմովը: «Մագնիտ՚ խանութների ցանցի Հայրենական ակտիվի խոշոր վաճառքով աչքի է ընկել միայն աղյուսակի առաջատար Սերգեյ Գալիցկին:
Երկրորդ անգամ աշխարհի ամենահարուստ մարդ է ճանաչվել Amazon-ի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը, ում կապիտալն աճել է 19 մլրդ դոլարով՝ մինչեւ 131 մլրդ դոլար: Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը գնահատվում է 96,5 մլրդ դոլար (տարեկան +6,5 մլրդ դոլար), նա վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ տեղը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 715-րդ հորիզոնականում է։ Նրա կարողությունը գնահատվում է 3,1 մլրդ դոլար` ինչպես եւ անցյալ տարի։ Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը վարկանշային աղյուսակում զբաղեցրել է 40-րդ տեղը` 22,3 մլրդ դոլար կապիտալով: Մարկ Ցուկերբերգը, ֆեյք նորությունների եւ Facebook-ի օգտատերերի տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալներից հետո, մեկ տարվա ընթացքում կորցրել է 8,7 մլրդ դոլար: Նրա կարողությունը հրատարակությունը գնահատել է 62,3 մլրդ դոլար:Գործարարը վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը:
Աշխարհի ամենահարուստ կինը Ֆրանսուազ Բետանկուր Մայերսն է։ Նա ստացել է 39,5 մլրդ դոլար արժողությամբ ժառանգություն, նրա ակտիվների թվում է L ' Oreal ընկերության բաժնետոմսերի 33 տոկոսը: Իսկ 21-ամյա Քայլի Ջեները դարձել է աշխարհի ամենաերիտասարդ հարուստ կինը, սեփական անվան կոսմետիկայի վա-առքից նա վաստակել է 1 մլրդ դոլար։ Ի դեպ, «Քարդաշյան քույրեր՚ ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի ակտիվները կազմում են 128 մլն դոլար։
Իսկ ամենատարեց հարուստը Չժան Յունչժունն է։ Pacific International Lines-ի 100-ամյա սեփականատերը 2,2 մլրդ դոլար է վաստակել: Ղեկավարությանը փոխանցելով որդուն` նա մինչ օրս ամեն օր աշխատանքի է գնում՝ վերահսկելու ընկերության գործունեությունը։