Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերսե (PwC) ընկերության ներկայացուցիչներին՝ կապիտալ ծրագրերի և ենթակառուցվածքների գլոբալ ղեկավար, Աֆրիկայի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի հետ հասարակայնության հետ կապերի գծով գործընկեր Ռիչարդ Աբադիին, անշարժ գույքի, շինարարության և շրջակա միջավայրի պահպանության ղեկավար, Ռուսաստանի գործընկեր Ինգա Շահնազարովային և գործադիր տնօրեն, մարքեթինգի և բիզնեսի զարգացման ղեկավար Սվետլանա Միրոնյուկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրում ընկերության գործունեության ընդլայնմանն առնչվող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցները կարևորել են փոխգործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրել է «ՓրայսուոթերհաուսԿուպերսե ընկերության ներկայացուցիչներին հունիսին ներկա գտնվելու Հայաստանում կազմակերպվելիք Մտքերի գագաթնաժողովին (Armenian Summit of Minds):
«ՓրայսուոթերհաուսԿուպերսե-ն աշխարհում խոշորագույն աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ և իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է և գործունեություն է ծավալում 158 երկրում: 2007 թվականից ընկերությունն աշխատում է նաև Հայաստանում:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |