Արմինֆո.Դոկտրինալ մենեջմենթի բացակայությունն այսօր Հայաստանի էներգետիկայի հիմնական խնդիրն է։ Միակ հայեցակարգային փաստաթուղթը, որի հիման վրա իրականացվում է հանրապետության էներգետիկ քաղաքականությունը, 2011 թ. հաստատված Հայաստանի էներգետիկ անվտանգության հայեցակարգն է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը ։
<Սակայն տարածաշրջանում տեղի է ունենում Իրանի և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցության ակտիվացում։ Կասպից ծովի վերաբերյալ կոնվենցիայի ստորագրումը թույլ է տալիս Իրանին դիտարկել Ադրբեջանին՝ Հայաստանին զուգահեռ Ռուսաստանի էլեկտրական ցանցերի հետ միացման համար։ Մեր հանրապետության արտահանման ներուժի օգտագործման հնարավորություններն էապես սահմանափակում է Վրաստանի էլեկտրաէներգետիկ շուկայում դիրքերի աստիճանական կորուստը: Մինչդեռ, հաշվի առնելով 2019 թ. սպասվող ներքին էներգասպառման 6 տոկոս անկումը՝ իշխանությունները պարզապես պարտավոր են գտնել էներգատար արտադրությունների ձևավորման և արտահանման ակտիվացման ուղիները։ Այսպիսով՝ հայեցակարգի մի շարք առանցքային դրույթներ վաղուց արդեն արդիական չեն>, - ընդգծել է փորձագետը ։
Դավթյանն այս առումով համոզված է Հայաստանի կողմից էներգետիկ ինտեգրման սեփական պատրաստակամության, էներգետիկ շահերի համակարգային լոբբինգի անհրաժեշտության մեջ: Նրա կանխատեսմամբ ՝ Հայաստանի տարածքով դեպի Վրաստան իրանական գազի տարանցման համար ծանրակշիռ հիմքեր այսօր չկան՝ առաջին հերթին նման գազատարի բացակայության պատճառով, քանի որ Իրանից գազատարն ավարտվում է Արարատի մարզում։ Սվոպային մատակարարումները բախվում են Վրաստանի և Ադրբեջանի միջև անընդհատ զարգացող էներգետիկ համագործակցությանը։
Հայաստանի ատոմային էներգետիկայի ապագայի տեսլականը, փորձագետի գնահատմամբ, գործնականում նույնպես բացակայում է, ինչի մասին է վկայում կառավարության ծրագրի դրույթը ոլորտի երկարաժամկետ զարգացման անհրաժեշտության մասին ՝ առանց կոնկրետ քայլերի և նույնիսկ ուղղվածության:
Եվ նոր ԱԷԿ-ի կառուցման բազմաթիվ նախագծերից ոչ մեկը, որպես բազային նախագիծ, չի հաստատվել ։ Մինչդեռ, ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի հերթական երկարացմանն ուղղված աշխատանքներին զուգահեռ, Դավթյանը նոր ԱԷԿ-ի համար ներդրողների որոնման նպատակով ատոմային էներգետիկայի զարգացման երկարաժամկետ ռազմավարության մշակման անհրաժեշտություն է տեսնում: