Արմինֆո. Քանի որ Հայաստանը ակտիվ ՏՏ բիզնես ունեցող երկիր է` ոչ միայն երկրի ներսում, այլեւ հանրապետության սահմաններից դուրս` միջազգային հարթակներում, նա աշխուժորեն ընդունում է միջազգային լավագույն փորձը։ Այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի համակարգչային եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նիկոլայ Կոմլեւը` ՏՏ ոլորտի համաշխարհային առաջատարների մասնակցությամբ ապրիլի 4-5-ը Երեւանում ՏՏ գագաթնաժողովի անցկացմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ ՏՏ գագաթաժողովը Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ ։ Միջոցառմանը կհավաքվեն ընկերություններ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, այդ թվում՝ Կազանից, որը Խորհրդային Միությունում ԷՀՄ նախագծման կենտրոններից մեկն է եղել։
Այն հարցին, թե ինչու է Հայաստանը կրկին ընտրվել գագաթնաժողովի անցկացման վայր, Կոմլեւը նշել է, որ նման համաժողովների անցկացումը կարեւոր է այն վայրերում, որտեղ «ոչ թե պարզապես գեղեցիկ է, այլ այնտեղ, որտեղ կարելի է ինչ-որ բան սովորել, լիցքաթափվել, փորձ փոխանակել՚, քանի որ Հայաստանն ունի իր ՏՏ-դպրոցը:
«Բացի այդ, կարևորն այն է, որ հանրապետության ղեկավարությունը տրամադրված է աջակցելու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։ Եթե ինչ-որ տեղ կա աջակցություն, մենք կարող ենք նաև մեր կառավարությանը ասել. տեսեք, ահա Հայաստանում կան նման արտոնություններ, ահա աջակցության նման ձև, տեխնոպարկեր և այլն։ Նման փորձը շատ կարեւոր է, մենք պետք է սովորենք եւ պատճենենք միմյանցից, քանի որ պետերին ու ղեկավարներին միշտ պետք է հուշել, խորհուրդ տալ այն, ինչ բիզնեսի շահերից է բխում` ի շահ զարգացման՚, - ասել է Կոմլեւը: Այդ առումով, Ինչպես հայտարարել է ռուս մասնագետը, պետք է կենտրոնանալ համատեղ նախագծերի ստեղծման հնարավորությունների վրա, որոնք վաղը կգնան մեծ աշխարհ, որտեղ մեծ գումարներ կան՚, - պարզաբանել է Կոմլեւը:
«Իրավազորություն Հայաստան՚ հիմնադրամի ղեկավար Աշոտ Ասլանյանը, իր հերթին, նշել է, որ հիմնադրամը կենտրոնանում է Հայաստանը «գրավիչ իրավազորություն՚ դարձնելու վրա: «Մեր հայեցակարգը հիմնված է այն բազիսի վրա, որ գրավչությունը պետք է լինի ինչպես ընկերությունների, այնպես էլ մարդկանց համար: Դա շատ կարեւոր է, քանի որ ներդրումների ներգրավման պարադիգմը ժամանակն է փոխարինել մարդկանց ներգրավման պարադիգմով, քանի որ հենց մարդիկ են անում գործերը եւ մարդիկ են փող բերում: Հայաստանում շատ հարուստ մշակութային միջավայր կա, և դա բավական գրավիչ գործոն է՚, - նշել է նա։
Նրա խոսքով՝ երկրի գրավչության հիմնական գործոններից մեկը կրթության համակարգի զարգացումն է։ «Երեւանում ՏՏ առաջին գագաթնաժողովի անցկացման պահից անցել է 4 տարի։ Այս ընթացքում բազմաթիվ ռուսական դպրոցներ են եկել Հայաստան և ընդօրինակել մեր փորձը։ Բացի այդ, այս տարիների ընթացքում Հայաստանում 5 անգամ ավելի շատ նախագծեր են եղել եղել, ինչպիսիք են «Թումոն՚, «Գազպրոմի դպրոցը՚, "Չինական դպրոցը՚ և «Արմաթը՚։ Փորձի եւ արժեքների տարածումը հանրապետության ողջ տարածքում լավ օրինակ է այլ երկրների համար՚, - ասել է Ասլանյանը։
Նրա խոսքով, Հայաստանը բազմիցս դիտվել է որպես մի երկիր, որտեղ ընկերությունները սկսել են աութսորսինգից եւ հաջողությամբ անցել են ապրանքային բնագավառ: «Դա նման է թրթուրից թիթեռի ծննդյան: Թրթուրից թիթեռի նման վերածնունդը բավական հազվադեպ երեւույթ է, եւ Հայաստանում այն երեւում է ամենուր՚, - ամփոփել է հիմնադրամի ղեկավարը: