Արմինֆո.2019թ. Ապրիլի 5-ին Երեւանի Սասունցի Դավիթ երկաթուղային կայարանից դուրս եկավ դեպի Գյումրի արագընթաց էլեկտրագնացքը, որին ներկա էին ՀՀ բարձրաաստիճան անձիք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը, ով ՀԿԵ հյուրերի հետ միասին ուղևորվեց նոր էլեկտրագնացքով և ուսումնասիրեց դրա բոլոր հնարավորություններն ու հարմարությունները: Բացի այդ, ՀՀ վարչապետը եւ միջոցառման բոլոր մասնակիցները այցելեցին Գյումրիի լոկոմոտիվային դեպո:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ծավալել է երկարաժամկետ և հաջողակ համագործակցություն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ: Բանկը ՀԿԵ-ի միակ ֆինանսական գործընկերն է ՀՀ-ում:
Բանկը իրականացրել է ՀԿԵ-ի առաջին էլեկտրագնացքի բրենդինգը`Երևան-Գյումրի-Երևան երթուղով, որը գործում է էքսպրես ձեւաչափով:
Բացի այդ, 2018 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր «Տիգրան Մեծ» մասնաճյուղը Երևանի երկաթուղային կայարանի շենքում, շնորհիվ երկաթգծի կայարանի և “Սասունցի Դավիթ” մետրոյի կայարանի ուղևորները հնարավորություն ունեն օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր առաջարկած ծառայություններից ու պրոդուկտներից:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |