Արմինֆո. Beeline-ը վերագործարկել է «Մարզային 5500ե և «Մարզային 3500ե ծառայությունների փաթեթները, որոնք հասանելի են Հայաստանի մարզերի ֆիզիկական անձ հանդիսացող բնակիչների համար։ Առաջարկները ներառում են կապի ծառայություններ և սարք՝ այդ ծառայություններից հարմարավետ օգտվելու համար՝ 4G մոդեմ, մինչև 70 ԳԲ շարժական ինտերնետ, SMS, BeeTV բջջային հեռուստատեսություն և նվեր՝ երկու SIM քարտ։
«Մարզային 5500ե և «Մարզային 3500ե փաթեթների ամսական բաժանորդավճարը կազմում է համապատասխանաբար 5500 և 3500 դրամ։ Բջջային ինտերնետի չօգտագործված ծավալը փոխանցվում է հաջորդ ամսվան։ Ծառայությունների փաթեթները հասանելի են 18 ամսվա բաժանորդագրությամբ։ Առաջարկները գործում են մինչև 2019 թ․ օգոստոսի 31-ը։
«Beeline-ը շարունակում է աշխատել՝ հաճախորդների համար ծառայությունները առավել պարզ և հարմար դարձնելու ուղղությամբ, հատկապես այն վայրերում, որտեղ գերարագ ֆիքսված ինտերնետի հասանելիությունը սահմանափակ է։ Նոր առաջարկում հաճախորդների համար ներառված է ձայնային ծառայություններից ու ինտերնետից օգտվելու համար անհրաժեշտ ամեն բանե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Առաջարկի շրջանակում բոլոր ծառայությունների համար կարելի է վճարել հիմնական բջջային համարից։
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |