Երեթշաբթի, 9 Ապրիլի 2019 01:22
Նաիրա Բադալյան

Աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունն իրական ռիսկեր է պարունակում. Ֆինանսների նախկին նախարար

Աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունն իրական ռիսկեր է պարունակում. Ֆինանսների նախկին նախարար

Արմինֆո.Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ՀՀ կառավարությանը կոչ է անում ավելի զգույշ լինել իր հրապարակային խոստումներում և բյուջեի ընթացիկ ծախսերը պլանավորելիս։


Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը, հիմնվելով այս տարվա առաջին եռամսյակում հարկերի հավաքագրման ծրագրային 11.4 մլրդ դրամ ցուցանիշի գերակատարման վրա՝ հայտարարել էր, որ 2019 թվականին պետական գանձարան հարկային եկամուտների գծով իր ակնկալիքները վերանայել է 40 մլրդ դրամով՝ բարձրացման ուղղությամբ: Արդյունքում՝ կառավարությունը որոշում է կայացրել 2019 թվականի հուլիսի 1-ից զինծառայողների դրամական բավարարումը բարձրացնելու, իսկ  սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու մասին։



ԱրմԻնֆո-ի թղթակցին տված հարցազրույցում Արամյանը համաձայնել է, որ թոշակառուները պետք է ստանան արժանապատիվ կենսաթոշակ, իսկ պետծառայողները՝  արժանապատիվ մոտիվացիոն աշխատավարձ: Բայց ոչ պակաս կարեւոր է, որպեսզի այդ ծախսերի ֆինանսավորման աղբյուրները լինեն կայուն, երկարաժամկետ եւ ամրապնդվեն կայուն տնտեսական աճով:


Փորձագետը հիշեցրել է, որ 2018 թվականի արդյունքներով Հայաստանը գրանցել է ՀՆԱ 5,2 տոկոս աճ, ինչը վատ արդյունք չէ նույնիսկ տարածաշրջանային մասշտաբով, սակայն մասնագետներին մտահոգում է այդ աճի կառուցվածքը: 2018 թվին աճի ապահովման հիմնական ՙբեռը՚ բաժին է ընկել ոչ արտահանելի հատվածին և այդ առումով տնտեսական աճին գերիշխեղ նպաստում ունեցել են է ծառայությունները (2017-ին 14,4 տոկոսից մինչև 18,8 տոկոս՝ 2018-ին) և առևտրային հատվածը: 5,2 տոկոս տնտեսական աճի 4,7 տոկոսային կետն ապահովվել է նշված ճյուղերի հաշվին:Ընդ որում տարվա կտրվածքով ծառայությունների ոլորտում նորից շարունակում են առաջնորդող մնալ հանգիստ-զվարճություններ (հիմնականում ազարտային խաղեր) և ֆինանսական միջնորդության ենթաճյուղերը, որոնք ՀՆԱ 5,2 տոկոս աճին նպաստել են համապատասխանաբար 1,3 և 0,9 տոկոսային կետերով: Միևնույն ժամանակ արդյունաբերության աճի տեմպերը նախորդ տարվա համեմատ դանդաղել են, գյուղատնտեսությունն էլ 8,5 տոկոս անկում է ապրել: Եվ իրական հատվածի այս ֆոնին արտահանման աճի տեմպերն էապես ընկել են, ինչը մտահոգիչ է:

  
ՙՄենք անընդհատ խոսում ենք արտահանմանն ուղղված տնտեսական քաղաքականության մասին, մինչդեռ արձանագրում ենք արտահանման աճի տեմպերի էական նվազում։ 2018 թվականին արտահանումն աճել է 7,8 տոկոսով (2017 թվականին աճը կազմել է 25,2 տոկոս - խմբ.): Այն պայմաններում, երբ ընդհանուր տնտեսական աճում դոմինանտ է եղել ՙԺամանց-մշակույթ-ծառայությունները՚, արդյունավետ տնտեսական աճի մասին կարելի է խոսել միայն մեծ վերապահումներով՚, - հայտարարել է փորձագետը։


Մինչդեռ, ինչպես կարծում է Արամյանը, կառավարության նման խոստումները կարող են բնակչության շրջանում ձևավորել յուրօրինակ ակնկալիքներ։ Արդյո՞ք արժե դրանք տալ, երբ, մի կողմից, այդ աճի ապահովմանն առնչվող ռիսկեր կան` ներառյալ արտաքին աշխարհից եկող, իսկ մյուս կողմից՝ աճում են ընթացիկ ծախսերը, որոնք կարող են որոշակի խնդիրների հանգեցնել տնտեսական քաղաքականություն վարելիս։ ՙԿառավարությունն այստեղ պետք է առանձնահատուկ զգուշավորություն դրսևորի։ Այլ բան է, եթե կառավարությունը համոզված լիներ, որ 2019 թվին կանխատեսվող աճի ապահովման առաջատարը կլինի իրական հատվածի արտահանելի ճյուղը՝ և, համապատասխանաբար, արտահանումը։ Այն ժամանակ հարկային վարչարարության կատարելագործմանը եւ ստվերային հատվածի նվազեցմանը նպատակաուղղված հարկայինների ջանքերի հետ մեկտեղ իշխանությունները կկարողանային ապահովել ցանկալի արդյունքներ, որոնք կարող էին կայունորեն ֆինանսավորել բյուջեի ընթացիկ ծախսերի աճը, - հայտարարել է նա։


Այդուհանդերձ, այսօր, ինչպես և ֆինանսների նախարար եղած ժամանակ, Վարդան Արամյանը հետևյալ դիրքորոշումն ունի. սոցիալական ծախսերի՝ կենսաթոշակների և աշխատավարձերի գծով նոր պարտավորություններ ստանձնելուց առաջ պետք է համոզվել տնտեսական աճի կառուցվածքի արդյունավետության մեջ։ Նախապես նման պարտավորություններ ստանձնելը հղի է բացասական սոցիալ-տնտեսական հետեւանքներով, նշում է փորձագետը։ ՙԵթե հանկարծ այս քաղաքականությունը ձախողվի, որքան էլ մենք բարելավենք հարկային վարչարարությունը և հարկեր հավաքենք, տնտեսությունն ի վիճակի չի լինի եկամուտներ գեներացնել և դրանով իսկ ընթացիկ ծախսերի գծով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ ֆինանսավորել: Ընդ որում եթե իշխանությունները թույլ տնտեսական միջավայրի պայմաններում կենտրոնանալով միայն հարկերի հավաքագրման վրա, սկսեն իրացվելիությունը դուրս բերել տնտեսությունից ՝ առանց կապիտալ և երկարաժամկետ տնտեսական աճին նպաստող այլ բնույթի ծախսերի պատշաճ մակարադակ ապահովելու, որը թույլ կտա ոչ միայն իրացվելիությունը հետ ներարկել տնտեսություն, այլև օգնել երկարաժամկետ տնտեսական աճին, ապա հետևանքները մեղմ ասած լավ չեն լինի: ։ Այսինքն՝ եթե ընթացիկ տարում կրկնվի հարկաբյուջետային քաղաքականության նախորդ տարվա խիստ զսպող սցենարը (ծախսերի կրճատում, որի արդյունքում վարկային ծրագրերի կատարման ցուցանիշը կատարվել է միայն 50-60% - ով-խմբ.), ապա դրա բացասական հետեւանքները շոշափելի կլինեն որոշ ժամանակ անց՝ մեկ տարի, երկու տարի անց, երբ տնտեսությունն իր վրա շոշափելիորեն կզգա այդ ՙարյունառությունը՚:


Այսպիսով, ինչպես ընդգծել է Արամյանը, որպեսզի սոցիալական ծախսերի ավելացումը չուղեկցվի տնտեսական ցնցումներով եւ տուրբուլենտությամբ, պետք է վստահ լինել պետբյուջեի նոր, լրացուցիչ եւ երկարաժամկետ եկամուտների ապահովման հնարավորությանը:


Հիշեցնենք, որ Հայաստանի նախորդ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ ներկայիս պայմաններում թոշակների և աշխատավարձի նվազագույն չափի բարձրացումը նշանակում է երկրի պարտքային բեռի ավելացման ռիսկ: Մինչդեռ Հայաստանում կենսաթոշակներն ու աշխատավարձը 2015 թվականից չեն բարձրացել։ Ինչպես 2018 թվականի փետրվարի 12-ին հայտարարել է ֆինանսների նախկին փոխնախարար, իսկ այժմ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, արկածախնդրություն կլիներ բարձրացնել կենսաթոշակները՝ չունենալով ամուր տնտեսական հիմք և ֆինանսավորման հուսալի աղբյուրներ։ Նա նշել է, որ ՙչէր ցանկանա վերադառնալ այն տարիների փորձին, երբ թղթի վրա թվերը բարձրանում էին, իսկ իրականում համապատասխան վճարումների համար ռեսուրս չկար՚:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Բելառուս գործընկերների խնդրանքով հայ տեսուչները կստուգեն Արարատի կոնյակի գործարանի արտադրանքըԲելառուս գործընկերների խնդրանքով հայ տեսուչները կստուգեն Արարատի կոնյակի գործարանի արտադրանքը
ՀՀ ԿԲ վիճակագրություն. վարկային պորտֆելի դոլարիզացման մակարդակը վերջին 3 տարում 48,5%-ից նվազել է մինչև 32,8%ՀՀ ԿԲ վիճակագրություն. վարկային պորտֆելի դոլարիզացման մակարդակը վերջին 3 տարում 48,5%-ից նվազել է մինչև 32,8%
Սյունիքի մարզպետը ծանոթ չէ Շուռնուխում տների կառուցման նախագծի մանրամասներինՍյունիքի մարզպետը ծանոթ չէ Շուռնուխում տների կառուցման նախագծի մանրամասներին
2024 թվին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ պետական գանձարանից սուբսիդիաների հաշվին2024 թվին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ պետական գանձարանից սուբսիդիաների հաշվին
Հայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնիցՀայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնից
Բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-իցԲյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-ից
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿ
Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջՀայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունումԷկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունում
Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղիՂազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսերԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»
Էկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցովԷկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցով
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  
Ովքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումիցՈվքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումից
Բելառուսում արգելել են Բելառուսում արգելել են "Արարատի կոնյակի գործարանի" արտադրանքի ներմուծումը
Ալեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվենԱլեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվեն
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
ՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսումՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսում
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարիՀայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարի
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում էՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է
Արդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժըԱրդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժը
2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
Վերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառովՎերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառով
Սարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանըՍարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանը
ԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասներըԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասները
ԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունըԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունը
Փոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենքՓոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք
IDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակիցIDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակից
Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ 32 մլրդ դրամ խոշոր ծավալի պարտատոմսերի ցուցակումը
ՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համարՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար
Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազելՏնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազել
Առաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվիԱռաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվի
"ՀԿԵ" ՓԲԸ-ը կասեցնում է տոմսերի վաճառքը «Միռ» քարտով
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբԱյսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին "հարվածելու" փորձերից
Արմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեումԱրմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեում
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովումՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովում
2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի
Կառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխությունԿառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխություն
Հաճախորդների միջազգային օրը IDBank-ումՀաճախորդների միջազգային օրը IDBank-ում
ԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համարԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար
Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համարՀայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համար
Արտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկիցԱրտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից
Իրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններովԻրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով
ՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFEՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFE
Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական "Միր" քարտերի սպասարկումը
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBankМИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամիՏնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամի
Շրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ ՀայաստանումՇրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ Հայաստանում
Փոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներովՓոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներով
Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելունՄոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելուն
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյումTeam-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ
ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունումՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback   Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
28.03.2024
RUB4.270.00
USD394.46-0.25
EUR425.62-1.93
GBP497.65-0.91
CAD290.11-0.27
JPY26.06-0.05
CNY54.57-0.05
CHF435.72-0.13