Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2019 17:52
Նաիրա Բադալյան

Ֆինանսների նախկին նախարար. Lydian ընկերության հետ <առճակատումը> կարող է թանկ նստել Հայաստանի վրա

Ֆինանսների նախկին նախարար. Lydian ընկերության հետ <առճակատումը> կարող է թանկ նստել Հայաստանի վրա

Արմինֆո. Ամուլսարի հանքավայրը շահագործող Lydian հանքարդյունաբերական ընկերության հետ <առճակատումը> կարող է բացասաբար ազդել Հայաստանի ընդհանուր ներդրումային վարկանիշի եւ 2020 թվականին նոր եվրաբոնդերի թողարկման ծրագրերի վրա: Արմինֆո- ին հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

 

Արամյանի խոսքով, ցանկացած ներդրողի համար շատ կարեւոր է հասկանալ, թե երկրում ինչպիսի տնտեսական քաղաքականություն է վարվում և որքանով է այն խելամիտ։ <Եթե մենք կարծում ենք, որ արտաքին ներդրողները հերթ կկանգնեն Հայաստանում ներդրումներ կատարելու համար, մենք սխալվում ենք>,- հայտարարում է փորձագետը։ Միջազգային հեղինակավոր մասնագետները զարգացող երկրներին կոչ են անում <աչքի լույսի պես պահել> ներքին ներդրողներին, քանի որ վերջիններիս անհաջողությունների դեպքում արտաքին խաղացողները դժվար թե ցանկանան փորձել ճակատագիրը:

 

Այս համատեքստում Արամյանը կոչ է անում իշխանություններին ավելի զուսպ լինել Lydian-ի վերաբերյալ իրենց հայտարարություններում և չտրվել <մկանների> ցուցադրության գայթակղությանը, քանի որ իշխանությունների <հզորությունը> վիճարկելի չէ: Շրջակա միջավայրի պահպանությունը, ինչպես նշում է Ֆինանսների նախկին նախարարը, չափազանց կարեւոր է ցանկացած հասարակության համար, բայց այն պետք է հավասարակշռված լինի տնտեսական աճով: Այս տեսանկյունից, ինչպես կարծում է փորձագետը, կառավարության ուժային դիրքորոշումը հղի է հետեւանքներով, քանի որ ներդրողը ՝ ի դեմս Lydian-ի, ըստ էության, լավ, թե վատ, բայց արդեն պայմանագրային հարաբերությունների մեջ է կառավարության հետ։  Ընկերությունն արդեն զգալի ներդրումներ է կատարել, եւ եթե այսօր ինչ-ինչ պատճառներով խնդիրներ ստեղծվեն նախագծի իրականացման համար, ինչի պատճառով ընկերությունը զգալի ֆինանսական վնասներ կկրի, ապա վերջինս կպահանջի կորուստների փոխհատուցում: <Այսպիսով, մի կողմ թողնելով այն հարցի պատասխանը, թե ով է ճիշտ, ով մեղավոր՝ կարելի է ասել, որ պոտենցիալ օտարերկրյա ներդրողը Lydian - ի գործով բացասական ազդակ կստանա>, - պարզաբանում է Արամյանը:

 

Մինչդեռ, Արամյանը կարծում է, որ Հայաստանի համար բացասական հետևանքները դրանով կարող են չսահմանափակվել։  Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարան (նախկինում Lydian արդեն տեղեկացրել է իշխանություններին միջազգային արբիտրաժ դիմելու գործընթաց սկսելու մասին, - խմբ.) դիմելու նախադեպը կարող է <չար կատակ> խաղալ Հայաստանի հետ, եթե այդ ժամանակ երկիրը որոշի դուրս գալ փոխառությունների միջազգային շուկա ։  Այդ ժամանակ նա ստիպված կլինի միջոցներ ներգրավել բաց շուկայից, ասենք ոչ թե 5 տոկոսով, այլ՝ շատ բարձր գնով։

 

Բացի այդ, ինչպես նշում է փորձագետը, GFS պետական ֆինանսների վիճակագրության ոլորտում (government finance statistics) միջազգային ստանդարտների համաձայն, եթե մեծանում է հավանականությունը (possible becomes probable), որ երկիրը հեռանկարում կարող է դատը տանուլ տալ, ապա պետությունը պարտվելու գումարը պետք է ճանաչի որպես կվազիֆիսկալ պարտք: Եվ եթե այդ <հեռանկարը> չի բացառվում, ապա կապիտալի համաշխարհային շուկայի խաղացողները չեն հապաղի արձագանքել այդ հնարավորությանը ամենալուրջ կերպով, քանի որ վարկ տալով զարգացող երկրներին՝ վերջիններս ուսումնասիրում են դրանք խոշորացույցի տակ: <Ցանկացած ազդակ կարող է ազդել նրանց վարքագծի վրա>, - հայտարարում է Արամյանը ։

 

Ֆինանսների նախկին նախարարի խոսքով, հնարավոր է, հաջողվի ռիսկերը չեզոքացնել, եթե ֆինանսների նախարարությանը հաջողվի 2020 թվականին վերաֆինանսավորել նախկինում թողարկված 500 մլն դոլարի տրանշի պարտքը ՝ չդիմելով կապիտալի միջազգային շուկայի օգնությանը, այլ ուրիշ աղբյուրների հաշվին ՝ միջազգային դոնորների եւ որպես բյուջետային աջակցություն: <Այնուամենայնիվ, պետք չէ մտածել, որ եթե կապիտալի ֆոնդային շուկայում ցուցակված Lydian - ը պատմի կառավարության հետ իր փոխհարաբերությունների մասին, այդ փաստն անտեսվելու է միջազգային ինստիտուցիոնալ և պորտֆելային ներդրողների կողմից>, - կարծում է Արամյանը:

 

Ավելի վաղ ընկերությունը, որը կառավարում է Ամուլսարի ոսկեբեր հանքավայրը, տեղեկացրել էր իշխանություններին միջազգային արբիտրաժ դիմելու գործընթաց սկսելու մասին՝ բնապահպանական ակտիվիստների կողմից հանք տանող ճանապարհի շարունակվող շրջափակման կապակցությամբ: Lydian իրավունք ունի պաշտոնական իրազեկումից 3 ամիս անց փաստաթղթերը միջազգային արբիտրաժ ներկայացնել:  Միևնույն ժամանակ, հաղորդագրության մեջ ասվում է, որ ընկերությունը բաց է ՀՀ կառավարության հետ քննարկումների և հրատապ լուծումներ գտնելու համար:

 

<Հուսով եմ, որ մեզ կհաջողվի այդ ընկերության հետ հարցերը կարգավորել առանց արբիտրաժային որոշման>,-լրագրողներին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: <Եթե հանքի տարածքում բնապահպանական փորձաքննության արդյունքները համապատասխանեն բնապահպանական ռիսկերի վերահսկելիության վերաբերյալ Lydian-ի տվյալներին, ապա դատարան դիմելու անհրաժեշտություն չի լինի, եւ ընկերությունը կշարունակի շինարարական աշխատանքները ։ Իսկ եթե պատասխանը վկայի  ռիսկերի առկայությունը, որոնց մասին ընկերությունը նախկինում չի հայտնել, ապա այդ ժամանակ Lydia –ի կողմից դատարան դիմելն իմաստ չի ունենա>,-նշել է փոխվարչապետը ։

 

Lydian Armenia-ն բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է, որի բաժնետերերն են նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, մի շարք եվրոպական երկրների միջազգային ինստիտուցիենալ ներրդողներ, այդ թվում` IFC և EBRD: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն այսօր Հայաստանում արդյունաբերական ամենախոշոր նախագիծն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում:

 

Նշենք, որ 2018թ. հունիսից Ամուլսարի հանք տանող ճանապարհները շրջափակված են մի խումբ մարդկանց կողմից, ովքեր դեմ են հանքի շահագործմանը: Հայաստանի կառավարությունում կարծում են, որ հանքավայրի շահագործման նախագիծը լրացուցիչ անկախ բնապահպանական փորձաքննության կարիք ունի, որն այժմ իրականացվում է համաշխարհային հեղինակավոր ընկերություններից մեկի կողմից: Սակայն Lydian Armenia-ն, իրավապահ մարմինների փաստացի անգործության պատճառով, շարունակում է վնասներ կրել, հանքի շինարարությունը դադարեցվել է:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%
Պետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետՊետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետ
ԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համարԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համար
Կառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համարԿառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար
Հայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալՀայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալ
Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվելՀայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել
Ասիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճԱսիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճ
Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակիցԿոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիրՄատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր
Ապրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլԱպրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլ
Ռուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. ՆաբիուլինաՌուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. Նաբիուլինա
ԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունումԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունում
Idplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածումIdplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածում
Փոխվարչապետ. պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած աջակցություն, որը կնպաստի կարգո-ավիացիայի ստեղծմանըՓոխվարչապետ. պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած աջակցություն, որը կնպաստի կարգո-ավիացիայի ստեղծմանը
Մխիթար Հայրաապետյանը՝ ՌԴ հետ հեռարձակման շուրջ միջկառավարական համաձայնագրի մասին. եթե մեր առաջարկները հաշվի չառնվեն, չեմ բացառում, որ Հայաստանը կդիտարկի համաձայնագիրը միակողմանի խզելու հնարավորությունըՄխիթար Հայրաապետյանը՝ ՌԴ հետ հեռարձակման շուրջ միջկառավարական համաձայնագրի մասին. եթե մեր առաջարկները հաշվի չառնվեն, չեմ բացառում, որ Հայաստանը կդիտարկի համաձայնագիրը միակողմանի խզելու հնարավորությունը
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է աճել բարձր տեմպերովՀայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է աճել բարձր տեմպերով
«ՌԻԴ» ընկերությունը որոշել է հրաժարվել Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից«ՌԻԴ» ընկերությունը որոշել է հրաժարվել Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից
Հայաստանն ու Իրանը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրություններ կազմակերպելու հնարավորություններըՀայաստանն ու Իրանը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրություններ կազմակերպելու հնարավորությունները
Ասիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածըԱսիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ճյուղային ռազմավարություն է մշակումՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ճյուղային ռազմավարություն է մշակում
Հայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի բեռը հասել է 4 հազար դոլարիՀայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի բեռը հասել է 4 հազար դոլարի
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում էTeam-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
18.04.2024
RUB4.190.00
USD394.07-1.03
EUR420.750.36
GBP491.72-0.42
CAD286.470.33
JPY25.52-0.03
CNY54.44-0.14
CHF433.660.15