Արմինֆո. Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաձայնագրով նախատեսվում է ԵԱՏՄ և ՉԺՀ մաքսային սահմաններով ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ համագործակցության կազմակերպում, ինչը թույլ կտա հեշտացնել տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային ձևակերպումները, ինչպես նաև նվազեցնել ԵԱՏՄ և ՉԺՀ մաքսային տարածք վտանգավոր կամ այնպիսի ապրանքների ներմուծման հետ կապված ռիսկերը, որոնց տեղափոխումն արգելված է կամ սահմանափակվում է մաքսային հսկողության միջոցով: Հաշվի առնելով, որ համաձայնագրով նախատեսված տեղեկատվության փոխանակումն իրականացվելու է էլեկտրոնային տարբերակով՝ ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով՝ ԵԱՏՄ անդամ պետությունները և Չինաստանը կսկսեն տեղեկատվության փոխանակումը համապատասխան տեխնիկական պատրաստվածության ապահովումից հետո՝ միջգերատեսչական մակարդակով կնքվելիք արձանագրություններին համապատասխան: Համաձայնագրով նախատեսված են դրա շրջանակներում փոխանցվելիք տեղեկատվության պաշտպանության երաշխիքներ:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |