Արմինֆո.Հայաստանը 5,4 մլն դոլար կուղղորդի Համաշխարհային բանկում իր քվոտայի պահպանմանը։ Այդ մասին որոշում է կայացվել Հայաստանի կառավարության ապրիլի 11-ի նիստում:
Ներկայացնելով որոշման նախագիծը՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ նախորդ տարվա վերջին բանկն իր կառույցների՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի, Զարգացման միջազգային ասոցիացիայի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Ներդրումների երաշխիքների բազմակողմանի գործակալություն եւ Ներդրումային ռիսկերի կարգավորման միջազգային կենտրոնի միջոցով իրականացրել է իրենց բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել բաժնետոմսերի մի մասը հետ գնել՝ ՀԲ կառույցներում մեր մասնաբաժինը պահպանելույ համար։ Այսօրվա դրությամբ Համաշխարհային բանկում Հայաստանի մասնաբաժինը կազմել է 0,707%: Հանրապետությունը պահպանել են 1642 բաժնետոմս եւ 0,1 տոկոս ձայնի իրավունք։ Լրացուցիչ էմիսիայով անհրաժեշտ կլինի ձեռք բերել 360 բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 120 հազար 635 դոլարով։ Նախատեսվում է, որ 5,4 մլն դոլար կուղղորդվի կանխիկ դրամով առաջադրված խնդիրը հինգ տարվա ընթացքում լուծելու համար։
Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը, 188 պետությունների հետ միասին, Համաշխարհային բանկի անդամ է 1992 թվականից: Այդ ժամանակահատվածում հանրապետությունում իրականացվել է 1,8 մլրդ ընդհանուր գումարի 100-ից ավելի ծրագիր, որը երկրին տրամադրվել է փոխառությունների, վարկերի եւ դրամաշնորհների տեսքով։
Այսպիսով, ինչպես նշել է Ջանջուղազյանը, 6,9 մլրդ դոլար ընդհանուր պետական պարտքի զգալի մասը կազմում են ՀԲ-ի ներդրումները, որի հիմնական նպատակը ծայրահեղ աղքատության հաղթահարումն ու բարգավաճմանը նպաստելն է ։ Նախարարն ընդգծել է, որ եւս 600 մլն դոլար մնացել է չօգտագործված, եւ այդ հարցի շուրջ բանկի հետ բանակցությունները շարունակվում են։
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |