Արմինֆո.ՙՔեթրին Գրուպը՚, որը պատկանում է ԱԺ Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր և ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին, ում անունը շրջանառվել է օֆշորային սկանդալի կենտրոնում, մարտի 29-ին դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքից։
Ընկերությունը սնանկ է ճանաչվել ՙԱլյանս լոգիստիկ՚ ՍՊԸ պահանջով, որը դիմել է դատարան, հայտնելով, որ ՙՔեթրին Գրուպ՚ ՍՊԸ-ն ՙԱլյանս լոգիստիկ՚ ՍՊԸ-ին պարտք է 6.832.857 դրամ, որը պարտավորվել է վճարել մինչև 2018 թ.դեկտեմբերի 3-ը:
Ըստ աղբյուրի, ՙՔեթրին Գրուպ՚ ՍՊԸ-ն առարկություն է ներկայացրել դատարան ընդդեմ հայցի, ըստ որի, ընկերությունը պնդում է, որ ՀՀ վարչական լիազոր մարմինների կողմից արգելքներ կիրառելու պատճառով ձեռնարկությունն օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չի ունեցել կատարելու իր պարտավորությունները:
ՙԴատարանը գտնում է, որ ՙՔեթրին Գրուպ՚ ՍՊԸ - ն սնանկության հատկանիշներ ունի, ինչի պատճառով հարկ է համարում կատարել փոխատուի պահանջը՚, - նշում է աղբյուրը:
Հիմնադիրների առաջին ժողովը տեղի կունենա հուլիսի 1-ին: ՙՔեթրին Գրուպ՚ ՍՊԸ սնանկության գործով դատավոր է հանդես եկել Արսեն Բաբայանը, արբիտրաժային կառավարիչ Տիգրան Սահակյանը:
Նշենք, որ ՙՔեթրին Գրուպ՚ ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին։ Նրա հիմնական գործունեությունն այդ պահին սեփական դիստրիբյուտորական ցանցի միջոցով Հայաստան մրգի ներմուծումն ու իրացումը։ Ընկերությունը նաև Հայաստանում և Արցախում ներմուծում և իրացնում է ազոտական, ազոտաֆոսֆորային և այլ հանքային պարարտանյութեր, զբաղվում է անասնապահությամբ և այլ գործունեությամբ:
Ներմուծման շատ դիրքերում ընկերությունն արհեստական մենաշնորհատեր էր։ Նրա սեփականատերը 2016-ին օֆշորային Պանամական սկանդալի ֆիգուրանտ Է եղել, բայց, լինելով Սերժ Սարգսյանին մոտ մարդ, սկանդալի հետեւանքներից առանձնապես չի տուժել՝ ընդամենը հրաժարական տալով ԴԱՀԿԾ պետի պաշտոնից։
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |