Արմինֆո.Մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ը Հայաստանը և Ռուսաստանը պետք է քննարկման ներկայացնեն սահմանին գազի գնի ձեւավորման մեխանիզմների մասին համաձայնագրի նախագիծը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը ։
Համապատասխան պայմանավորվածությունը, Բաղրամյանի խոսքով, ձեռք է բերվել վերջերս հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ։ <Ավելի կանխատեսելի և կայուն գնային համակարգ ունենալու համար մինչև հուլիսի 1-ը կողմերը պետք է քննարկման ներկայացնեն սահմանին գազի գնի ձևավորման մեխանիզմների մասին համաձայնագրի նախագիծը>,- ասել է նա: Փոխնախարարը հիշեցրել է, որ ընթացիկ տարվա հունվարի 1-ից ռուսական գազի սակագինը սահմանին կազմել է մինչեւ 165 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: Այդ ժամանակ էլ ավարտվեց Երևանի և Մոսկվայի միջև 5 - ամյա համաձայնագրի գործողության ժամկետը, որի հիմքում դրված էր $150 գինը ։
Այդ պատճառով որոշում է կայացվել մշակել նոր համաձայնագիր, որի շնորհիվ կողմերին պարզ կդառնա, թե ինչպես է առնվազն հաջորդ հինգ տարիների ընթացքում ձևավորվելու գազի գինը ։
<Դա չի բացառում, որ, օրինակ, քաղաքական պայմանավորվածությունների
շրջանակներում կսահմանվի ավելի ցածր գին, քան ստացվում է այդ նախագծի շրջանակներում: Նման իրավիճակ արձանագրվել է վերջին 5 տարիների ընթացքում>, - ասել է Բաղրամյանը։ Այս պահին հաշվարկներ չկան հետագա տարիներին գազի հնարավոր գնի վերաբերյալ:
Ինչ վերաբերում է ներքին սպառողների համար գազի սակագներին, ապա այս փուլում սահմանին գնի աճի պայմաններում դրանք նախկինն են մնում՝
<Գազպրոմ Արմենիա> ՓԲԸ ներքին խնայողությունների շնորհիվ ։
RUB | 4.19 | -0.01 |
USD | 395.10 | -0.14 |
EUR | 420.39 | 0.41 |
GBP | 492.14 | 0.22 |
CAD | 286.14 | -0.33 |
JPY | 25.55 | -0.01 |
CNY | 54.58 | -0.02 |
CHF | 433.51 | 0.65 |