Արմինֆո. Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կառավարիչների խորհուրդների 2019 թ. Գարնանային նստաշրջանի մասնակցության շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, ինչպես նաև ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից,
ԿԲ նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ և ՀԲ հետ գործակցությունը, նշելով, որ վերջիններս նշանակալի դեր են խաղում Հայաստանի տնտեսության զարգացման համար՝ աջակցելով և հանրային, և մասնավոր հատվածներին, ինչպես նաև առանձնացրել երկրի ֆինանսական ոլորտում իրականացված բարեփոխումների գործում ԱՄՀ և ՀԲ ցուցաբերած աջակցությունը: ԿԲ նախագահը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանի ֆինանսական համակարգի ընթացիկ վիճակը, Կենտրոնական բանկի նախաձեռնություններն ու իրականացվող ծրագրերը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել գործակցության նոր հեռանկարների շուրջ, և նշել, որ Հայաստանի Հանրապետության և Արժույթի Միջազգային Հիմնադրամի ու Համաշխարհային Բանկի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ։
ԿԲ նախագահը մասնակցել է մի շարք աշխատանքային քննարկումների՝ գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |