Արմինֆո.Պետությունը պատրաստ է աջակցել գյուղացիական տնտեսություններից գյուղմթերքի գնման գործընթացին՝ ՙՍպայկա՚ ՍՊԸ-ում ֆինանսական խնդիրների առաջացման դեպքում: Այդ մասին ապրիլի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։ ՙՄենք ունենք համապատասխան ծրագրեր եւ ռեսուրսներ, որպեսզի ապահովենք գնումները՚, - ընդգծել է նա:
Գեւորգյանը նաև ընդգծել է, որ ՙՍպայկա՚ ՍՊԸ-ին բաժին է ընկնում թարմ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ընդհանուր ծավալի 20 տոկոսը: Այս համատեքստում նա նշել է, որ նախարարությունը ՙՍպայկա՚ ընկերության փոխարեն նոր գործընկերներ չի փնտրում։ ՙՄենք միշտ խթանում ենք և գտնվում ենք նոր գործընկերների որոնման մեջ, բայց ոչ՝ որևէ մեկի հաշվին, այլ միայն այն պատճառով, որ դրա կարիքն ունենք։ Օրինակ, մեր ռազմավարության համաձայն, քանի որ մենք ուզում ենք կրկնապատկել գյուղմթերքի արտահանման ծավալները, մեզ անհրաժեշտ է ունենալ առնվազն չորս խոշոր լոգիստիկ ընկերություն։ Դրա համար խոսքը ոչ թե փոխարինման մասին է, այլ այն մասին, որ անհրաժեշտություն կա լրացնել շուկայի բացերը՚, - պարզաբանել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՙՍպայկա՚ ՍՊԸ սեփականատեր Դավիթ Ղազարյանը, ով մեղադրվում է հարկեր չվճարելու մեջ, հայտարարել էր, որ ֆինանսական խնդիրներ առաջանալու դեպքում ձեռնարկությունը չի կարողանա իրականացնել գյուղմթերքի գնումներ ֆերմերներից։ Ապրիլի 8-ին Ղազարյանը կալանավորվել է՝ առանձնապես խոշոր չափերի հարկային պարտադիր վճարները չկատարելու համար։ ՊԵԿ հաղորդագրության համաձայն, ՙՍպայկա՚ ՍՊԸ-ն պետությանը պատճառել է 7.036.666.312 դրամի վնաս:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |