Արմինֆո. Armenian Card ազգային վճարային համակարգը մշակել և անցած ուրբաթ Հայաստանի շուկա է հանել ArCa բջջային հավելվածը ՝ վճարումների լրացված և զարգացած գործառույթներով, հարմարավետ ու պարզ ինտերֆեյսով: Հավելվածն արդեն կարելի է ներբեռնել Google Play-ում եւ App Store-ում:
Ինչպես Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել Է Armenian Card ԱՎՀ ղեկավար Իշխան Մխիթարյանը, ArCa բջջային տարբերակը ուղղված է հատուկ գաջետների ակտիվ օգտատերերի անընդհատ ընդլայնվող լսարանին՝
ակնթարթային վճարումների իրականացման համար: Ինչպես հայտնել է Մխիթարյանը, նոր հավելվածը շատ հարմար է օգտատերերի համար ոչ միայն իր պարզ ինտերֆեյսով, այլեւ համալրված բազմաթիվ գործառույթներով, որոնք զգալիորեն ընդլայնել են Ազգային վճարային համակարգի գործիքակազմը:
Բացի նախկինում մատուցվող ծառայությունների ամբողջ ցանկից, Armenian Card-ը համալրել է նոր տարբերակը կոմունալ վճարումների ընդլայնմամբ՝ ողջ հանրապետությունում գազի դիմաց, ավելացրել է անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների, կոմունալ վճարների վճարման հնարավորություն Արցախի բնակիչների համար (Արցախգազ և Արցախէներգո): Այժմ ArCa - ի միջոցով կարելի է վճարել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքները, վճարել ավտոմեքենաների կայանման համար: Կարելի է հետեւել սեփական կենսաթոշակային հաշվի վիճակին:
ArCa-ի նոր տարբերակի ամենակարեւոր տարբերություններից մեկը <անձնական կաբինետի> ձեւավորման հնարավորությունն է, որտեղ կարելի է գրանցել մի քանի բանկային քարտ: Կարեւոր է, որ <կաբինետ> - ում կարելի է գրանցել նաեւ Armenian Card պրոցեսինգային հարթակում չսպասարկվող բանկերի քարտերը, սակայն որոշ սահմանափակումներով՝ հասանելի են միայն վճարումները: Ընդ որում, համակարգը թույլ է տալիս վճարումներ կատարել ընտրված քարտից, ձևավորել վճարումների համար <էջանիշներ> և դասավորել դրանք խմբերում, գրանցել սիստեմատիկ ավտոմատ վճարումներ, դրանց պարբերականությունը, ձևավորել քարտից քարտ վճարումների շահառուների ցուցակները և այլն: Ավելացվել է PayX ընկերության հետ համատեղ QR կոդով վճարումների հնարավորություն: Հնարավորություն կա հետեւելու կաբինետում ավելացված քարտերով ծախսերին և այլն:
Ինչպես հայտնել է Մխիթարյանը, ArCa վճարումների համակարգը, այդ թվում՝ դրա բջջային հավելվածի գործառույթներն այսուհետ եւս մշտապես կընդլայնվեն և կկատարելագործվեն՝ օգտատերերի համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով: