Արմինֆո. Առաջիկա 2-3 տարիների ընթացքում Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները կնվազեն, ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Իր կարծիքը փորձագետը պայմանավորել է կառավարության քաղաքականությամբ, որն ուղղված կլինի շուկայից այդ ազնիվ խմիչքի անբարեխիղճ արտադրողներին դուրս բերելուն և կեղծ ապրանքի լիակատար վերացմանը։
Ինչպես ընդսմին նշել է Հարությունյանը, հետագայում պետք է ակնկալել կոնյակի արտադրության կտրուկ թռիչք, քանի որ, ինչպես նա պարզաբանել է, արտադրողների մոտ կուտակվելու է որակյալ մրցունակ արտադրանք:
Բոլորովին այլ պատկեր է դիտարկվելու Հայաստանի գինու արդյունաբերության ոլորտում։ Նրա խոսքով, առաջիկա 5 տարիներին պետք է սպասել գինու արտադրության շարունակական դինամիկ աճ, որից հետո իրավիճակը կկայունանա, եւ աճն այնքան էլ ինտենսիվ չի լինի: Նրա խոսքով, հայ գինեգործները կբախվեն երկու հիմնական մարտահրավերների՝ հողային ռեսուրսների սահմանափակվածության եւ ֆիլոքսերայի դեմ լուրջ պայքարի անհրաժեշտության:
ՙՖիլոքսերայի պատճառով մենք պետք է տնկենք ամերիկյան արմատներով խաղողի այգիներ, ապա պատվաստումներ անենք։ Այսինքն՝ դրա համար անհրաժեշտ կլինեն զգալի ռեսուրսներ, որոնք ֆերմերային տնտեսություններն, ուղղակի, չունեն։ Նրա ասելով, այսօրվա դրությամբ վերակառուցման կարիք ունի մոտ 15 հազար հա խաղողի այգի, նույնքան պետք է նորից տնկել։ 1հա մակերեսով խաղողի այգի տնկելն այսօր արժե 40 հազաև դոլար: ՙԵթե հաշվենք, թե արդյունքում ինչքան գումար է մեզ անհրաժեշտ նոր խաղողի այգիներ տնկելու համար, ապա ստացվում է հսկայական գումար, որը չունեն ոչ տնտեսությունները, ոչ էլ կառավարությունը։ Ոլորտում որևէ հեղափոխական փոփոխություն սպասել պետք չէ, քանի որ չկա համապատասխան բազա և պատրաստվածություն՚, - ասել է նա։
Բացի այդ, Հարությունյանը նշել է, որ ներդրողները ցանկանում են խաղող տնկել մեծ տեղամասերում՝ շուրջ 150-200 հա մակերեսով: ՙԱվելի պակաս իմաստ չունի՚, - ընդգծել է Նա: Նրա ասելով, նման տեղամասերը շատ են, սակայն դրանք կենտրոնացած են մարդկանց ձեռքում, որոնք չեն մշակում եւ չեն զբաղվում այդ հողերով: Ըստ վերջին տվյալների,՝ չօգտագործվող հողերի մակերեսը կազմում է շուրջ 10-15 հազար հա: Այդ առումով գինեգործը վկայակոչել է պետությունը՝ նրան պատվիրակելով այդ հարցի լուծումը:
Վերադառնալով Հայաստանում անկախությունից հետո գինեգործության զարգացման պատմությանը՝ Հարությունյանը նշել է, որ գինին ՙմոտ 10 տարի առաջ դուրս է պրծել խոշոր պաշտոնյաների վերահսկողությունից, ինչով էլ պայմանավորված էր երկրում գինու բումը եւ արտադրողների թվի աճը: ՙՏեղի ունեցան ներքին հեղափոխական գործընթացներ, որոնք այն ժամանակ օբյեկտիվ անհրաժեշտություն էին և կապված չէին կառավարության քաղաքականության հետ։ Տեղի ունեցավ գինու հեղափոխություն՚, - ասել է նա։
Սակայն նա ընդսմին նշել է, որ գինու արտահանումն աճում է առավելապես սփյուռքի հաշվին։ ՙՍփյուռքը երկակի դեր է խաղում։ Նախ՝ դրական, քանի որ մեր հայրենակիցները գնում են հայկական ալկոհոլ՝ առաջնորդվելով հայրենի հողի նկատմամբ սիրո և կարոտախտի զգացումով։ Բայց մյուս կողմից, սփյուռքը ալկոհոլ է գնում միայն այն պատճառով, որ այն հայկական է, այլ ոչ թե բարձր որակի պատճառով՚, - փաստել է նա։ Հետեւաբար, արտադրողները չունեն արտադրանքի որակը եւ մրցունակությունը բարձրացնելու հատուկ մոտիվացիա: Այս համատեքստում Հարությունյանը նշել է, որ Սփյուռքը ներկայացված է միջին հաշվով 3 մլն ընտանիքներ, որոնք բավականաչափ բարեկամական կապեր ունեն հայկական գինիներ նախընտրողների ՙլսարանն՚ ընդլայնելու համար, եթե դրանք որակապես բարձր մակարդակի վրա լինեին։ ՙԱյսպիսով, մենք ունենք բավականին մեծ հնարավորություններ եւ սպառման լայն չիրացված ներուժ՚, - եզրափակել է նա: