Արմինֆո. «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում հատկացվող վարկերը, պետության սուբսիդավորման արդյունքում, հասանելի կլինեն տարեկան ընդամենը 2%տոկոսադրույքով, իսկ առնվազն 3 հակարկտապաշտպան ցանցեր ներդնող կոոպերատիվներին և սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող շահառուներին վարկերը կտրամադրվեն 0%տոկոսադրույքով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Գյուղնախարարության մամուլի ծառայությունից, վարկերը տրամադրվում են 7 տարի մարման ժամկետով, 1 տարի արտոնյալ ժամանակահատվածով։ Ինտենսիվ պտղատու այգիների համար մեկ շահառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը չի կարող գերազանցել 85 մլն դրամը, խաղողի այգիների դեպքում՝36 մլն դրամը, որը նախատեսված է 10 հա տարածքի վրա կարկտապաշտպան ցանցային համակարգ ներդնելու համար։
ՙԿարկտապաշտպան ցանցերը Ձեր այգիները գրեթե 100%-ով կպաշտպանեն նաև քամիներից, թռչունների և խոշոր միջատների հասցրած վնասներից։ Կարկտապաշտպան ցանցերն ամբողջ աշխարհում համարվում են որակյալ բերքի ստացման կայուն երաշխիք՚, - նշված է հաղորդագրությունում:
Ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն` 011 52 37 93 հեռախոսահամարով: Բողոքների դեպքում խնդրում ենք զանգահարել նախարարության թեժ գիծ` 055 54-19-68 հեռախոսահամարով:
RUB | 4.19 | -0.01 |
USD | 395.10 | -0.14 |
EUR | 420.39 | 0.41 |
GBP | 492.14 | 0.22 |
CAD | 286.14 | -0.33 |
JPY | 25.55 | -0.01 |
CNY | 54.58 | -0.02 |
CHF | 433.51 | 0.65 |