Արմինֆո. Կարելի է արձանագրել, որ Հայաստանում տրանսպորտային ցանցն անցած տարիների ընթացքում բավարար չի զարգացել, ապրիլի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։
Նախարարի խոսքով ՝միասնական տրանսպորտային ցանցի ծրագրային ներդրումը եղել և մնում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում ։
Այս պահին ոլորտի պատասխանատուները հստակեցնում են ուղեվորահոսքի ծավալները: Ամբողջական պատկերը պատրաստ կլինի ընթացիկ տարվա մայիսին, ինչը թույլ կտա հասկանալ, թե որ տրանսպորտային միջոցները, ինչ քանակությամբ և որ ժամանակացույցով պետք է աշխատեն։ Դա թույլ կտա նաեւ գնահատել ուղեւորահոսքի ինքնարժեքը եւ կոնկրետ երթուղու շահութաբերությունը: Այնուհետև կանցկացվեն մրցույթներ ուղևորափոխադրումների օպերատորների որոշման համար :Սպասվում է, որ Երևանում կգործի տոմսերի եւ լոգիստիկայի միասնական համակարգ, դրանք հնարավոր կլինի գնել նաեւ օնլայն ռեժիմով:
Տրանսպորտային միջոցները հագեցած կլինեն անհրաժեշտ տեխնիկայով՝դրանց տեղակայումը և սահմանված ժամանակացույցին համապատասխանությունը որոշելու նպատակով:
Միասնական ցանցի ներդրումը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |