Արմինֆո.Բանկը շարունակում է ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկել խնդրահարույց վարկային պարտավորությունների վերակառուցման և վերաֆինանսավորման գործիքներ: Մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը Արդշինբանկը կընդունի գրավով չապահովված խնդրահարույց մանրածախ վարկերի և վարկային գծերի գծով կուտակված տույժերի/տուգանքների ներման դիմում-հայտեր՝ Արդշինբանկում գործող պայմաններին համաձայն:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 7-ին Արդշինբանկը հանդես էր եկել ֆիզիկական անձ հաճախորդների անհուսալի դասակարգված վարկերի գծով պարտավորությունների ներման վերաբերյալ հայտարարությամբ՝ միաժամանակ առաջարկելով վարկերի վերակառուցման և վերաֆինանսավորման պայմաններ:
Գրավով չապահոված վարկերի վերաֆինանսավորման և ներման պայմանները հրապարակված են Արդշինբանկի պաշտոնական կայքէջում հետևյալ հղումով՝ https://bit.ly/2mcDLbS:
***
Արդշինբանկը Հայաստանի Հանրապետության միակ առևտրային բանկն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Արդշինբանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից 2018 թվականին ճանաչվել է Հայաստանի Հանրապետության «Տարվա լավագույն բանկ»:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |