Հինգշաբթի, 18 Ապրիլի 2019 17:40

Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին

Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին

Արմինֆո. Հայաստանում Beeline-ը և Թումոն հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում կիրականացվեն մի շարք կրթական նախագծեր` տեխնոլոգիաների զանազան ոլորտներում, ինչպես մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը և այլն: Դրանք կվարեն միջազգային մասնագետներ այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Airbnb-ն և Hulu-ն:

Նախագծի շրջանակներում Երևան կհրավիրվեն ոլորտի խոշոր մասնագետներ միջազգային նշանավոր կազմակերպություններից: Նրանք Թումոյի ուսանողների հետ կանցկացնեն գործնական և ինտենսիվ դասընթացներ, որոնց ընթացքում կմշակվեն իրական տեխնոլոգիական նախագծեր։ 

Մասնագետների ցանկում են Ֆինլանդիայի Աալտոյի համալսարանի դասախոս ու ճարտարագիտության մագիստրոս Լուկա Պիսկորեցը և նույն համալսարանի թվային դիզայնի լաբորատորիայի դիզայնի գծով հետազոտությունների դոկտորի թեկնածու ու ճարտարապետ Աշիշ Մոհիտեն, Hulu հեռուստատեսային ցանցի ծրագրավորող  Մեսրոպ Կյուրկչյանը և Airbnb-ի ծրագրավորող Նիտարշան Ռաջկումարը և այլոք: Կրթական նախագծերը կիրականացվեն 2019-ի մայիսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: 

«Մենք կարևորում են Beeline-ի ներդրումը` ուղղված Թումոյի կրթական ծրագրում տեխնոլոգիաների ոլորտի բացառիկ նախագծերի թվի ավելացմանը և նման հանրահայտ ընկերություններից մասնագետների ներգրավմանը: Այս համագործակցությունը մեր պատանիների համար ևս մի հնարավարություն է ստեղծում առաջատար մասնագետների հետ աշխատանքի արդյունքում ձեռք բերել պրակտիկ հմտություններ արդիական ոլորտներում և ավելի մրցունակ դառնալ մասնագիտական շուկայում», - ընդգծում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը: 

«Ուրախ եմ այսօր հայտարարել Թումոյի հետ այս հրաշալի համագործակցության մեկնարկի մասին։ Թումոն հայտնի է տեխնոլոգիաների ոլորտում իր կրթական ծրագրերով ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում, և այդ ամենը շատ հոգեհարազատ է մեզ։ ՎԵՈՆ խումբն իր գործունեության բոլոր երկրներում իր առաքելությունն է համարում երիտասարդների համար հասանելի դարձնել լավ տեխնոլոգիական կրթությունը», - նշեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

Ընդհանուր առմամբ Beeline-ի և Թումոյի այս համատեղ նախաձեռնության շնորհիվ իրականացվող հատուկ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ:
 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
07.08.2020
RUB6.58-0.04
USD485.00-0.18
EUR573.17-2.20
GBP634.96-4.31
CAD362.97-2.54
JPY45.91-0.04
CNY69.880.01
CHF530.75-3.71



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000