Արմինֆո. Պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է ստուգումները Արմավիրի եւ Էջմիածնի ջրօգտագործող ֆերմերների երկու ընկերություններում, որտեղ բացահայտել է ավելի քան 1 մլրդ դրամի խախտումներ: Այդ մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ զրույցում ասել է գերատեսչության ղեկավար Դավիթ Սանասարյանը։
Նրա ասելով, տարիներ շարունակ Հայաստանում գործել է ՙջրային մաֆիա՚։ Մասնավորապես, հայտնաբերվել են ոռոգելի հողեր, որոնք ոչ մի տեղ չեն արձանագրվել։ Եղել են նաև մատակարարված ջրի հաշվին դեբիտորական պարտքերի արհեստական նվազեցման դեպքեր։ Ընդհանուր առմամբ, 2014-2018 թթ. արձանագրված խախտումների գծով ընկերությունները պարտավոր են վերականգնել պետությանը պատճառված վնասը՝ ավելի քան 2 մլրդ դրամի չափով:
Ավելի վաղ Պետական վերահսկողական ծառայությունը հաղորդել էր Արտաշատի ջրային տնտեսությունում խոշոր չարաշահումների մասին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Մխչյան գյուղում 15 տարվա ընթացքում խաղողի այգիների և ջերմատների ապօրինի ոռոգմանը, որոնք պատկանում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և նրա ընտանիքին։
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |