Արմինֆո. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կոչ է անում կարկուտի դեմ պայքարում կենտրոնանալ ոչ թե հակակարկտային կայանքների, այլ ցանցերի եւ գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության վրա: Այդ մասին նա հայտարարել Է ապրիլի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ։
ԱԻՆ ղեկավարի խոսքով՝ այսօր գերատեսչության զինանոցում ավելի քան 55 հակակարկտային կայան եւ շուրջ 100 հակակարկտային հրթիռ կա, որոնք ձեռք են բերվել անցյալ տարի Ռուսաստանում: Այդուհանդերձ, հաշվի առնելով կարկուտի դեմ պայքարի ցածր արդյունավետությունը, ԱԻՆ - ում փորձել են հարցը լուծել ավելի արմատական ձևով՝ հրավիրելով ոլորտի լավագույն մասնագետներին և խորհրդակցելով նրանց հետ։ Արդյունքում եկել են այն եզրակացության, որ կայանների ՕԳԳ-ն բարձր չէ։
Բացի այդ, ինչպես նշել է Ցոլակյանը, հրթիռներինչ առնչվող (արկերով) խնդիրներ կան։ Այն բանից հետո, երբ հայկական կողմը գնել է առաջին խմբաքանակը, երկրորդը մատակարարն արդեն չի կարողացել մատակարարել։ Ինչպես նշել է նախարարը, Հայաստանում կարկտաբերամպեր են ձևավորվում, հիմնականում, Արմավիրում, Արարատում, Շիրակում, Արագածոտնում։ Հենց այդ մարզերին է բաժին ընկնում անցած տարի 10 մլրդ դրամ գնահատվող վնասը։ ՙԱրմավիրում, որտեղ նախորդ տարվա վնասը հասել է մոտ 5 մլրդ դրամի, գտնվում է ատոմակայանը, այսինքն՝ կրակել չի կարելի։ Այնտեղով է անցնում նաև ինքնաթիռների օդային ճանապարհը, կրկին կրակել չի կարելի։ Ինձ ասում են, որ ՊՆ-ի եւ ՔԱԳՎ-ի հետ պայմանավորվածություն կա, եւ մենք զգուշացվելու ենք ինքնաթիռների թռիչքների մասին, բայց ինձ նման փաստարկները համոզիչ չեն թվում՚, - պարզաբանել է նա։
Հարցը, ըստ ԱԻՆ ղեկավարի, լուրջ ուսումնասիրություններ է պահանջում։ Այսօր Ցոլակյանը իշխանություններին և ոլորտի ներկայացուցիչներին խորհուրդ է տալիս մտածել հակակարկտային ցանցերի տեղադրման և ագրոապահովագրության ներդրման մասին։ ԱԻՆ ղեկավարը գիտակցում է, որ դա, հնարավոր է, ավելի ծախսատար է և, ինչպես ամեն նոր բա, բնակչության կողմից ընկալվում է որոշակի զգուշավորությամբ։ Սակայն, վկայակոչելով համաշխարհային փորձը, Ցոլակյանը դա համարում է կարկուտի և դրա հետևանքների դեմ պայքարի առավել գործուն մեխանիզմ։