Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) սկսել է իրավաբանական անձանց համար հաշվարկային սպասարկման ծառայություններ մատուցել առանց միջբանկային հաշվարկների SWIFT միջազգային համակարգի օգտագործման:
ՙՓոխանցումները կարող են իրականացվել անմիջապես Բանկի մասնակից պետությունների ազգային վճարային համակարգերի միջոցով, ինչը թույլ է տալիս նվազեցնել հաշվարկային գործառնությունների ծախսերը արտասահմանյան թղթակից բանկերի եւ SWIFT համակարգի օգտագործման բացառման հաշվին՚, - ասված է ԵԱԶԲ հաղորդագրության մեջ:
ԵԱԶԲ-ն նշում է, որ առաջին հերթին շահագրգռված է ՙԲանկի մասնակից պետությունների համար ինտեգրացիոն ազդեցություն ստեղծող կամ կրող նախագծերի գծով ընկերությունների հետ համագործակցությամբ՚: ՙԲանկը տրամադրում է իրավաբանական անձանց համար հաշվարկային հաշիվների վարման, արտարժույթի փոխարկման, ավանդների տեղաբաշխման ծառայություններ, այդ թվում ՝ հեռահար սպասարկման համակարգի օգտագործմամբ՚, - ասված է հաղորդագրության մեջ:
Բանկը ձեռնամուխ է եղել քլիրինգային գործունեության՝ մինչեւ 2022 թվականը զարգացման իր ռազմավարությանը համապատասխան:
ԵԱԶԲ-ն, որպես տարածաշրջանային զարգացման բանկ, ստեղծվել է 2006 թվականին: Ներկայում Բանկի մասնակիցներն են վեց պետություններ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |