Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենին: Հանդիպմանը ներկա էր նաև Համաշխարհային Բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:
Հանդիպման սկզբում զրուցակիցներն անդրադարձել են Համաշխարհային Բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային համաժողովի շրջանակներում փոխվարչապետի՝ ԱՄՆ կատարած այցի արդյունքներին: Այնուհետև քննարկվել է ՄՖԿ կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված իրականացվելիք ծրագրերի տրամաբանությունը: Փոխվարչապետն ընդգծել է, որ Կառավարության կողմից նախանշված բազմաթիվ բարեփոխումներ կան, որոնցում ՄՖԿ ներգրավվածությունը մեծ նպաստ կբերի, մասնավորապես՝ շեշտվել է կապիտալի շուկայի զարգացումն ու բիզնեսների հրապարակային գործունեության բարձրացումը:
ՄՖԿ տարածաշրջանայի կառավարիչը, որպես Հայաստանի հետ համագործակցության գերակա ուղղություններ, առանձնացրել է ֆինանսական, էներգետիկայի, առողջապահության և տուրիզմի ոլորտները:
Զրուցակիցները կարևորել են ֆինանսական ոլորտում թվայնացման զարգացումն ու կանխիկ շրջանառության նվազեցումը, ինչը կնպաստի նաև բիզնես մթնոլորտի բարելավմանը: Առողջապահության ոլորտում երկուստեք կարևորվել է հիվանդությունների կանխարգելումը: Մհեր Գրիգորյանն ու Յան Վան Բիլսենը մտքեր են փոխանակել նաև տուրիզմի զարգացման համար առկա պայմանների, ինչպես նաև տուրիզմի ոլորտում տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |