Արմինֆո.Հայաստանում կստեղծվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջազգային համագործակցության պլատֆորմ։ Այդ մասին ապրիլի 25-ին կառավարության նիստում հայտարարել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով՝ նախագիծն կիրականացվի ԱԳՆ եւ ապագա բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության համատեղ ջանքերով։ Հարթակի հիմնական խնդիրը լինելու է միջազգային շուկաներում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայկական ընկերությունների արտադրանքի ներկայացումը։ Նախագծի իրականացման նպատակով մշակվում է գործողությունների ծրագրի ՙճանապարհային քարտեզ՚, որը նախատեսում է առկա եւ հեռանկարային բոլոր ապրանքների մոբիլիզացում, որոնք կարող են պահանջված լինել միջազգային շուկաներում:
Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ հաջորդ ամիս հայկական ՏՏ ընկերությունները կմասնակցեն մայիսի 16-18-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայանալիք ստարտափների սեփականատերերի եւ ներդրողների VIva Technology Paris խոշոր միջազգային ցուցահանդես-խորհրդաժողովին: Հայաստանը կներկայացվի առանձին տաղավարով։
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |