Արմինֆո. ԵԱԶԲ-ի կանխատեսումներով՝ 2019 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2018 թվականի փաստացի 5,2 տոկոսից կարագանա մինչև 5,3 տոկոս: Այս մասին նշվում է Հայաստանի վերաբերյալ մակրոտնտեսական տեսության մեջ, որը պատրաստվել է ԵԱԶԲ վերլուծական աշխատանքի տնօրինության կողմից։ 2020 թվականին ԵԱԶԲ-ն կանխատեսում է ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղում մինչեւ 4,6 տոկոս՝ 2021 թվականին մինչեւ 5,1 տոկոս հետագա արագացմամբ:
ՀՆԱ-ի աճի արագացումը, հիմնականում, պայմանավորված կլինի մասնավոր սպառման վերականգնմամբ ՝ տնային տնտեսություններին վարկերի ակտիվ աճի ֆոնին։ Տնտեսական աճին լրացուցիչ աջակցություն կցուցաբերի ներդրումային ակտիվության վերականգնումը՝ պետության նոր բնապահպանական պահանջներին լեռնահանքային ճյուղի աստիճանական ադապտացմանը եւ ներդրումային միջավայրի բարելավման ոլորտում պետական նախաձեռնությունների իրականացմանը զուգընթաց:
2019թ. տնտեսական աճը սահմանափակող գործոն կարղո է լինել Ամուլսարի հանքի և Ալավերդու պղնձաձուլարանի հետագա շահագործմանն առնչվող անորոշությունը։
Մոնետար պայմաններ
ԵԱԶԲ - ն կանխատեսում է Հայաստանում 2019 թվականին տոոկսադրույքի բարձրացման ցիկլի սկիզբ՝ 2018 թվականին 2,1 տոկոսից մինչեւ 2019 թվականին սպասվող 2,8 տոկոս Գնաճի աստիճանական արագացման ֆոնին ՝ 2020-2021թթ.մինչեւ 3,4-3,9 տոկոս հետագա աճով, ինչն իր հերթին չեզոք բնույթ կկրի՝ տնտեսության աճի եւ գնաճի վրա ազդեցության տեսանկյունից:
Դրամի փոխարժեքի կայունությունը
ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը կանխատեսման ժամանակահատվածում կմնա բավականին կայուն. դոլարի նկատմամբ դրամի անվանական փոխարժեքը (տարեկան միջինը) 2019 թվականին սպասվում է 486 դրամ/$1 մակարդակում՝ 2020 թվականին այդ մակարդակի պահպանմամբ: Հայկական դրամի կայունությանը կնպաստի արտաքին տնտեսական գործառնությունների հարաբերական հավասարակշռությունն օտարերկրյա ներդրումների ներհոսքի աճի հաշվին։
Ազգային արժույթով մեկօրյա ՄԲԿ անվանական դրույքաչափը, ըստ ԵԱԶԲ-ի կանխատեսման, 2019թ. կբարձրանա մինչև 6,4% միջին տարեկան փաստացի 2018թ. 6,1% - ից, 2020թ. մինչև 7,3% և 2021թ. - ին մինչև 7,7% աճի շարունակմամբ:
Ռուսաստանում եւ Եվրագոտում ՀՆԱ-ի աճը կարագանա
ԵԱԶԲ-ի կանխատեսմամբ՝ 2019 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 1,5 տոկոս՝ 2020 թ. մինչև 2% եւ 2021 թ. մինչև 2,2% տեմպերի արագացմամբ: Եվրագոտում, ԵԱԶԲ-ի կանխատեսմամբ, 2019 թվականին ՀՆԱ-ի 1,3 տոկոս աճ է սպասվում՝ 2020թ. տեմպերի արագացմամբ մինչեւ 1,7 տոկոս եւ 2021թվին այդ մակարդակի պահպանմամբ: Պղնձի միջին տարեկան գինը ԵԱԶԲ-ի կողմից կանխատեսվում Է 2019-ին մեկ տոննայի համար 6441 դոլարի մակարդակում, 2020-ին եւ 2021-ին մեկ տոննայի համար մինչեւ 6489 դոլար եւ 6561 դոլար՝ համապատասխանաբար: Urals մակնիշի նավթի միջին տարեկան գինը, ԵԱԶԲ-ի կանխատեսումներով, 2019 թվականին բարելի դիմաց 65 դոլարից կնվազի մինչեւ 64,7-63,4 դոլար՝ 2020-2021թթ.:
Նշենք, որ ՀԲ-ի նորացված կանխատեսմամբ՝ 2019 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը սպասվում է 4,3 տոկոսի մակարդակում՝ 2020 թվականին մինչև 4,6 տոկոս արագացմամբ: Հայաստանի արտաքին առևտրի գծով Համաշխարհային բանկը 2019-ի համար կանխատեսում է արտահանման աճի արագացում մինչև 8.8% և ներմուծման աճի դանդաղում մինչև 12.2%, 2018-ին փաստացի արձանագրված արտահանման 7.8% աճի և ներմուծման 21.1% աճի դիմաց: 2020 թվականի համար ՀԲ - ն կանխատեսում է արտահանման 9,4 տոկոս աճ, եւ ներմուծման 11,4 տոկոս աճ: 2019թ.ապրիլին ԱՄՀ-ի նորացված կանխատեսմամբ ՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2019 թվականին կկազմի 4,6 տոկոս՝ 2020 թվականին տեմպերի մինչեւ 4,5 տոկոս դանդաղմամբ: ԱՄՀ նոր կանխատեսման համաձայն ՝ Հայաստանում գնաճը 2019 թվականին կկազմի 2,1 տոկոս, իսկ 2020 թվականին՝ 3 տոկոս։ ՀՀ ԿԲ կանխատեսմամբ՝ ՀՆԱ-ի 2019թ. աճը սպասվում է 4,6-6,1% միջակայքում, ինչը հիմնականում պայմանավորված է մասնավոր սպառման 5,1% - ով և մասնավոր ներդրումների 0.3% - ով ավելացմամբ: ԿԲ կանխատեսումներով, միջնաժամկետ հեռանկարում որպես ՀՆԱ աճի հիմնական գործոն կծառայեն արտադրական հզորությունների ընդլայնումը, կառավարության կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումների հաջորդականությունը և Հայաստանի գործընկեր երկրներում ակնկալվող տնտեսական աճի ներուժը: Ներմուծման գծով ԿԲ - ն 2019 - ի համար կանխատեսում է 2-4 տոկոս աճ, իսկ արտահանման գծով՝ 4-6 տոկոս աճ։
2019 թվականի ՀՀ պետբյուջեում ամրագրված է ՀՆԱ 4,9% աճ։