Հինգշաբթի, 25 Ապրիլի 2019 17:55
Էմմանուիլ Մկրտչյան

Եվրասիական զարգացման բանկը հետաքրքրված է խոշոր ինտեգրացիոն նախագծերի ֆինանսավորմամբ, որոնք չկան

Եվրասիական զարգացման բանկը հետաքրքրված է խոշոր ինտեգրացիոն նախագծերի ֆինանսավորմամբ, որոնք չկան

Արմինֆո.Համաշխարհային տնտեսական գործընթացները դառնում են շատ դինամիկ, բազմավեկտոր և անկանխատեսելի, որ ստիպված ենք լինում պարբերաբար վերանայել ռազմավարությունը և մշտապես գտնվել ֆինանսավորման ոլորտների և արդյունավետ նախագծերի փնտրտուքի մեջ: Այդ մասին Տվերի մարզի Կոնակովո շրջանում այսօր բացված

Եվրասիական ԶԼՄ-ների II կոնգրեսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Եվրասիական զարգացման բանկի ղեկավար Անդրեյ Բելյանինովը:

 

Ինչպես ԵԱՏՄ երկրներից համաժողովին հավաքված լրագրողներին հայտնել է զարգացման այդ խոշոր ֆինանսական ինստիտուտի ղեկավարը, չնայած ազգային նախագծերի ֆինանսավորման ուղղությամբ բանկի զգալի հաջողություններին և բանկի հաշվեկշռի արժույթի մշտական աճին, որը հասել է

$ 4.2 մլրդ-ի, ֆինանսավորման ուղղության գերակայությունները որոնելու և գտնելու հարցն ավելի, քան երբևէ արդիական է մնում: Դա առաջին հերթին վերաբերում է խոշոր ինտեգրացիոն նախագծերի իրականացմանը ։  Պատասխանելով Արմինֆո-ի թղթակցի համապատասխան հարցին ՝ Բելյանինովը կատակով խնդրել է կիսվել այնպիսի նախագծերի գաղափարներով, որոնց դեֆիցիտը ԵԱՏՄ տարածքում, ցավոք, չափազանց բարձր է: <Մեզ երբեմն հարցնում են ազգային Կենտրոնական բանկերի ղեկավարները՝ <ահա մենք համալրում ենք ձեր կապիտալը, իսկ հետո դուք վարկավորում եք մեր տնտեսությունները, որ՞ն է իմաստը: Ես համաձայն եմ, մեզ հարկավոր են հզոր ինտեգրացիոն նախագծեր>: ԵԱԶԲ ղեկավարը համաձայնել է Արմինֆո - ի թղթակցի կարծիքին, որ փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման նպատակով ազգային առեւտրային բանկերի ֆոնդավորումն օգտակար, բայց ոչ բավարար միջոց է ՓՄԲ զարգացման համար, քանի որ տնտեսության այդ հատվածի կայուն աճը կախված է խոշոր ձեռնարկությունների, կլաստերների առկայությունից, որոնք իրենց շուրջը հավաքում են ՓՄԲ ներկայացուցիչներին՝ որպես մատակարարներ, կոնտրագենտներ եւ սպառողներ: Այս առումով ԵԶԲ ղեկավարը մեծ նշանակություն է տալիս Բանկի և Եվրասիական հանձնաժողովի, ԵԱՏՄ երկրների Էկոնոմիկայի նախարարությունների սերտ փոխգործակցության ապահովմանը, ինչը կնպաստի ֆինանսավորման համար նման ինդուստրիալ տեխնոլոգիական համատեղ, համակցված նախագծերի առանձնացմանը:

 

Այս գաղափարը պաշտպանել է նաեւ համաժողովին ներկա ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Ելենա Կիսելյովան ՝ ԱՊՀ երկրների տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրենը: Նրա խոսքով ՝ տնտեսության տարողունակությունը ԵԱՏՄ երկրների <համատեղ արտադրանքի թողարկման> տեսակետից այսօրվա դրությամբ կազմում է <տխուր> 1%, ինչը ամենևին չի համապատասխանում ոչ Միության առաջադրված խնդիրներին, ոչ վերջինիս տնտեսական ներուժին: Նա բերել է ԵՄ-ի օրինակը, որի շրջանակներում համատեղ արտադրանքը գերազանցում է Եվրամիության երկրների շուկայի տարողունակության 10 տոկոսը: <Պետք է ստեղծել նոր որակ>, իսկ մենք առայժմ սահմանափակվում ենք հորիզոնական խնդիրներով ՝ մեծացնում ենք նորմատիվ դաշտը, ստեղծում ենք օրենսդրա-իրավական կապեր, մինչդեռ արդեն ժամանակն է մտածել ինտեգրված որակյալ ինդուստրիալ-տեխնոլոգիական նախագծերի իրականացման մասին։  Տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցչի կարծիքը անհիմն չէ ։  Իրականում ԵԶԲ-ի նախագծերի առյուծի մասն առայժմ վերաբերում է ենթակառուցվածքների կառուցմանը ՝ ճանապարհներ, խողովակաշարեր շահառու երկրներում, ինչը նույնպես աննշան չէ, բայց ամենևին էլ բավարար չէ ։  Օրինակ՝ բանկը ձեռնամուխ է եղել Ղազախստանում ֆինանսավորել 102 մլրդ տենգեով <Աստանա> գազատարի շինարարությունը կամ Հայաստանում 150 մլն դոլարով <Հյուսիս-Հարավ>  մայրուղու որոշակի հատվածի շինարարությունը:  Բանկի ղեկավարությունը շատ լավ հասկանում է, որ ենթակառուցվածքային նախագծերին զուգահեռ այժմ, ինչպես երբեք, անհրաժեշտ է ձեռնամուխ լինել

լուրջ ծրագրերի, որոնք կարող են բարձրացնել ԵԱՏՄ երկրների միջազգային մրցունակությունը, քանի որ տնտեսական միության <արտաքին կոնտուրում>

արդիականացվում է օտարերկրյա գործընկերների հետ փոխգործակցության  խնդիրը և և միաժամանակ մրցակցային առավելության պահպանման անհրաժեշտությունը ։ Ցավոք, այդ ամսին էլ բարձրաձայնեց Բելյանինովը, բանկին այսօր քննադատում են այն բանի համար, որ այն բավականաչափ ակտիվ չի աշխատում Ղրղըզստանի եւ Հայաստանի փոքր շուկաներում: Բանկը, ըստ էության, սահմանափակվում է տեղական բանկերի ֆոնդավորման որոշ ենթակառուցվածքային նախագծերով և ծրագրերով: Բայց ինչպե՞ս վարվել, եթե  այդ երկրներն առայժմ ոչինչ չունեն առաջարկելու ԵԶԲ-ին: Չկան արդյունավետ ինդուստրիալ ծրագրեր, նախագծեր՝ ոչ ինտեգրացիոն, ոչ էլ նույնիսկ ազգային ։ 

 

Բանկի ղեկավարի անկեղծությունն, ըստ էության, ապշեցրել է դահլիճում նստած շատ լրագրողների ։  Նա ընդգծել է, որ բավարար չի համարում այն ջանքերը, որոնք բանկն իր ղեկավարության այս 1.5 տարիների ընթացքում կարողացել է տրամադրել երկրների ինտեգրման գործին: Պետք է արժանին մատուցել ԵԶԲ - ի ղեկավարին եւ, իրականում, քննադատաբար նայել ԵԶԲ-ի անդամ երկրների տնտեսական իշխանությունների անկարողությանը ՝ առաջարկել այն, ինչ պետք է, ինչը կարող է բարձրացնել վերջիններիս  տնտեսությունների որակը:  Հավանաբար, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչը միանգամայն ճիշտ էր, երբ հայտարարեց, որ ԵԱՏՄ-ն բավարար ուշադրություն չի դարձնում շահառու երկրների տնտեսությունների կապող գործոններին ։  Նրա կարծիքով, այսօր պետք են եվրասիական կապող նախագծեր, պետք են եվրասիական կապող ինստիտուտներ, ի վերջո, պետք են  մարդկանց կապող ծանրակշիռ, այլ ոչ թե իմիտացիոն միջոցներ ՝ նկատի ունենալով, ամենայն հավանականությամբ, ընդհանուր աշխատաշուկայի զարգացումը և միասնական տարածքում սոցիալական ու մարդկային կապիտալի զարգացման համար պայմանների ստեղծումը: Մի փոքր տարօրինակ էր նման բան լսել Ռուսաստանի ներկայացուցչից՝ մի երկրի, որը, հանդիսանալով առանցքային եվրասիական ընդհանուր շուկայի տարածքում, շարունակում է հսկայական քանակությամբ նորմատիվ իրավական արգելքներ ստեղծել աշխատանքի և կապիտալի միասնական շուկայի հարցերի հետ կապված ինտեգրացիոն գործընթացները հեշտացնելու համար ՝ կենտրոնանալով բացառապես իր համար շահավետ մաքսային արգելքների բացառման հարցերի վրա ։ Ռուսաստանի Դաշնության որոշակի գերատեսչություններ՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, միգրացիոն ծառայության և այլ կառույցների, շատ հաճախ անտեսում և բացահայտորեն չեն նկատում իրենց խիստ բացասական դերը ինտեգրման զարգացման գործում ՝ ընդունելով դատավարական որոշումներ, որոնք երբեմն ուղղակիորեն հակասում են եվրասիական ինտեգրման բուն գաղափարին և գլխավորը ՝ եվրասիական ընդհանուր ներմուծման փոխարինմանը, եվրասիական բիզնեսին անհասկանալի ազգային հովանավորչության միջոցների միջոցով ։ Համատեղ տնտեսական գործընթացի ընդհանուր խնդիրներին մի փոքր ավելի հանգիստ է վերաբերել Եվրասիական հանձնաժողովի ներկայացուցիչ Ստանիսլավ Գեորգիևսկին:  Նա ճիշտ է նկատել, որ ԵԱՏՄ երկրները պետք է համալիր խնդիրներ լուծեն եւ ընդգծել է, որ միայն վերջին տարում Միության ներսում ապրանքային զանգվածի հաշվարկով առեւտրի ծավալներն ավելացել են 8 տոկոսով, ընդ որում այդ ցուցանիշի առաջատար է հանդիսանում Հայաստանը՝ 25 տոկոսով աճով: Նա ակտուալացրել է ԵԱՏՄ երկրների ապրանքների ՝ խոշոր առևտրային ցանցերին հայտնվելու խնդիրը՝ արդյունավետ լոգիստիկ սխեմաների և, այսպես կոչված, մեծածախ-բաշխիչ կենտրոնների /ՄԲԿ/ ստեղծման հնարավորության միջոցով: Սակայն Գեորգիեւկին փաստորեն չկարողացավ պատասխանել այն հարցին, թե ինչպես ստեղծել այդ կենտրոնները միջազգային խոշոր ռիթեյլերներին ՝ առեւտրային ցանցերին պատկանող, արդեն գոյություն ունեցող ՄԲԿ-ների հետ

մրցակցության տեսանկյունից, որոնք փաստացի շահագրգռված չեն իրենց խանութների վաճառասեղաններ թողնել նույն Հայաստանում կամ Ղրղըզստանում արտադրվող արտադրանքի սահմանափակ ծավալները։ Խոշոր ՄԲԿ-ին այլընտրանքյաին նման լոգիստիկ կենտրոնների ստեղծումից ներդրումային վերադարձելիությունը շատ կասկածելի է։ Ամենայն հավանականությամբ, ճիշտ կլիներ այդ նախագիծը սահմանափակել տարածաշրջանային փոքր ցանցերի համար տարածաշրջանային ՄԲԿ-ների ստեղծմամբ, որոնք շահագրգռված են միջազգային խոշոր ցանցերի հետ մրցակցությամբ՝ <հատային>, որակյալ, էկոլոգիական ապրանքի վաճառքի կազմակերպման հիման վրա, որն առկա չէ  խոշոր մանրածախ խանութներում:  ԵԱՏՄ երկրների, այսպես կոչված, առևտրի <արտաքին կոնտուրի> կարևոր խնդիր է հանդիսանում միության երկրների արտադրանքի արտահանումը հարակից շահագրգիռ շուկաներ։  Իրապես առայժ գործում է միայն վիետնամական նախագիծը: Վիետնամի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումը ԵԱՏՄ-ին թույլ տվեց զգալիորեն ավելացնել ապրանքաշրջանառությունն այդ երկրի հետ ։  2017-ին աճը կազմել է 40 տոկոս, իսկ 2018 - ին ՝ 20 տոկոս ։  Շրջանառությունը հասել է կես միլիարդ ԱՄՆ դոլարի։ Հերթում Սերբիան, Իրանը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Սինգապուրն են, որոնք կարող են արդյունավետ հանգույց լինել Հարավարեւելյան Ասիայի բոլոր երկրների համար, և, վերջիվերջո, Չինաստանը: Բայց այդ երկրների և, առաջին հերթին, Չինաստանի համար շուկաների բացումը հսկայական ռիսկեր է առաջացնում, քանի որ ԵԱՏՄ երկրների տնտեսությունները դեռ պատրաստ չեն մրցակցել նրանց հետ ։  

 

Այս մասին համաժողովի ժամանակ հայտարարել Է ԵԱՏՄ Գործարար խորհրդի կոմիտեի նախագահ Վլադիմիր Սալամատովը։ Նրա կարծիքով, առանց առաջին երկու էշելոնների՝  ազգային տնտեսության մրցունակության, ինչպես նաեւ ԵԱՏՄ ընդհանուր շուկայի շրջանակներում մրցունակության ապահովման, աշխարհին բացվելը խիստ վտանգավոր է: Ավելին, եթե խոսենք Չինաստանի մասին, ապա դա բավականին բարդ երկիր է՝ մտավոր սեփականության եւ ապրանքանիշերի պաշտպանության հնարավորության առումով ։ Նա կարողանում է կատարելապես նմանակեղծել արտադրանքները և շրջանցել ցանկացած պաշտպանական միջոց՝ իր արտադրանքի ցածր ինքնարժեքի պայմաններում։ Այնպես որ՝ նախքան ձեռքը հովարին կցելը, հաշվետու լինելով ԵԱՏՄ ինտերնացիոնալացման մասին, պետք է լրջորեն մտածել շուկաների զուգակցման հետևանքների մասին ։  ԵԱՏՄ երկրներն իրականում դեռևս անմրցունակ են և ցանկացած ծայրահեղ լիբերալ մոտեցում, որն ուղղված է այնպիսի շուկաների հետ բաց մրցակցության ապահովմանը, ինչպիսիք են՝ Հնդկաստանը կամ Չինաստանը, կարող են վատ հետևանքներ ունենալ ։  Միակ շուկան, որն այսօր քիչ թե շատ վտանգավոր չէ, Իրանի չափազանց պահպանողական և փակ շուկան է ։  Եվ դրա վրա հույս դնել Հայաստանին դեռ պետք չէ, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը չի փոխել իր քաղաքականությունը ծայրահեղ պրոտեկցիոնիզմի և <ներիրանական> ներմուծման փոխարինման վերաբերյալ, որի ակտիվացմանն այդ երկրին դրդում են ԱՄՆ բազմամյա և խստացող պատժամիջոցները ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Բելառուս գործընկերների խնդրանքով հայ տեսուչները կստուգեն Արարատի կոնյակի գործարանի արտադրանքըԲելառուս գործընկերների խնդրանքով հայ տեսուչները կստուգեն Արարատի կոնյակի գործարանի արտադրանքը
ՀՀ ԿԲ վիճակագրություն. վարկային պորտֆելի դոլարիզացման մակարդակը վերջին 3 տարում 48,5%-ից նվազել է մինչև 32,8%ՀՀ ԿԲ վիճակագրություն. վարկային պորտֆելի դոլարիզացման մակարդակը վերջին 3 տարում 48,5%-ից նվազել է մինչև 32,8%
Սյունիքի մարզպետը ծանոթ չէ Շուռնուխում տների կառուցման նախագծի մանրամասներինՍյունիքի մարզպետը ծանոթ չէ Շուռնուխում տների կառուցման նախագծի մանրամասներին
2024 թվին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ պետական գանձարանից սուբսիդիաների հաշվին2024 թվին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ պետական գանձարանից սուբսիդիաների հաշվին
Հայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնիցՀայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնից
Բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-իցԲյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-ից
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿ
Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջՀայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունումԷկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունում
Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղիՂազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսերԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»
Էկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցովԷկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցով
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  
Ովքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումիցՈվքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումից
Բելառուսում արգելել են Բելառուսում արգելել են "Արարատի կոնյակի գործարանի" արտադրանքի ներմուծումը
Ալեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվենԱլեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվեն
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
ՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսումՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսում
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարիՀայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարի
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում էՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է
Արդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժըԱրդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժը
2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
Վերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառովՎերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառով
Սարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանըՍարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանը
ԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասներըԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասները
ԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունըԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունը
Փոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենքՓոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք
IDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակիցIDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակից
Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ 32 մլրդ դրամ խոշոր ծավալի պարտատոմսերի ցուցակումը
ՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համարՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար
Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազելՏնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազել
Առաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվիԱռաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվի
"ՀԿԵ" ՓԲԸ-ը կասեցնում է տոմսերի վաճառքը «Միռ» քարտով
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբԱյսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին "հարվածելու" փորձերից
Արմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեումԱրմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեում
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովումՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովում
2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի
Կառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխությունԿառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխություն
Հաճախորդների միջազգային օրը IDBank-ումՀաճախորդների միջազգային օրը IDBank-ում
ԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համարԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար
Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համարՀայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համար
Արտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկիցԱրտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից
Իրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններովԻրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով
ՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFEՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFE
Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական "Միր" քարտերի սպասարկումը
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBankМИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամիՏնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամի
Շրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ ՀայաստանումՇրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ Հայաստանում
Փոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներովՓոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներով
Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելունՄոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելուն
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյումTeam-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ
ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունումՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback   Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
29.03.2024
RUB4.26-0.01
USD393.28-1.18
EUR424.11-1.51
GBP496.04-1.61
CAD290.220.11
JPY25.99-0.07
CNY54.47-0.10
CHF436.400.68