Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ նախագահի աշխատակազմից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը նշել է, որ ատոմային էներգիայի անվտանգ օգտագործումը Հայաստանի համար եղել ու շարունակելու է մնալ կարևոր առաջնահերթություն: Նա շնորհակալություն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն այս տարիների ընթացքում մեր երկրին ցուցաբերած աջակցության համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հնարավոր նոր ծրագրերի շուրջ, պայմանավորվել հետագայում ևս շարունակել ու խորացնել երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգրկելով նոր ուղղություններ, մասնավորապես բժշկությունն ու առողջապահությունը:
Հաշվի առնելով Հայաստանի մեծ ներուժը գիտական ոլորտում՝ կողմերն ընդգծել են, որ համագործակցությունը կարող է ներառել նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են նոր տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |