Երեթշաբթի, 30 Ապրիլի 2019 15:25
Նաիրա Բադալյան

Մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել ջանքերը

Մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել  ջանքերը

Արմինֆո.Մեր կառավարությունն այսօր ունի լեգիտիմության բարձր աստիճան և հանրային վստահության աննախադեպ մակարդակ։ Սա մեծապես պարտավորեցնում է, բայց և միևնույն ժամանակ ոգեշնչում է համարձակ քայլերի և անձնազոհ աշխատանքի՝ ի շահ մեր ժողովրդի և երկրի: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով  Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում:

 

ՙՄեզ համար մեծ պատիվ է այս կարևոր միջազգային կառույցում նախագահելը և մեր երկրում մեզ հետ միասնական ինտեգրացիոն տարածքում ապրող բարեկամ պետությունների կառավարությունների ղեկավարներին ընդունելը։ Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, Եվրասիական տնտեսական միությունում մասնակցությունը մեր կառավարության գործունեության առաջնային ուղղություններից է։ Մենք ձգտում ենք ԵԱՏՄ-ում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությանը` միևնույն ժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար՚, - ասել է վարչապետը։

 

Նրա հավաստմամբ, այսօր Հայաստանում արմատական փոփոխություններ են տեղի ունենում, որոնք առնչվում են մեր հասարակության կյանքի գրեթե բոլոր ոլորտներին։ ՙՀայաստանի կառավարությունն իրականացնում է մասշտաբային բարեփոխումներ, որոնց նպատակն, անշուշտ, մրցակցային և տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումն է, որն հիմնված է հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա։ Վերջին տարվա ընթացքում մենք կարողացանք էական արդյունքների հասնել կոռուպցիայի դեմ պայքարում, բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծման և դատական իշխանության անկախության ամրապնդման հարցում։ Մեզ հաջողվեց նվազագույնին հասցնել արհեստական մենաշնորհների և օլիգոպոլիաների գործունեությունը։ Այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող, տնտեսական նպատակներ հետապնդելով, շահարկել իր քաղաքական ազդեցությունը կամ ազդեցության այլ լծակներ։ Սա իր հերթին առողջացրել է երկրի տնտեսական և քաղաքական միջավայրը, և չեմ վարանի ասել, հասարակության բարոյական մթնոլորտն առհասարակ։ Գործուն միջոցառումներ են իրականացվել ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ։ Իրականացվում են արմատական բարեփոխումներ հարկային համակարգում և հարկային վարչարարության մեջ։ Մենք նաև օպտիմալացում ենք իրականացնում պետական կառավարման համակարգում՝ ուղղված կառավարության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Բոլոր այս քայլերն ուղղված են մեր քաղաքացիների ստեղծագործական, մտավոր և գործնական ներուժի ազատ իրացմանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը։ Հայաստանն այսօր դինամիկ զարգացող երկիր է, որին բնորոշ են քաղաքական կայունությունը և կանխատեսելիությունը։ Կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում բարձրացել է կառավարության հաշվետվողականության և գործունեության թափանցիկության մակարդակը։ Ակնհայտ է զսպումների և հակակշիռների համակարգի ավելի արդյունավետ գործունեությունը։ Այս ամենը տեղի է ունենում երկրում ժողովրդավարության առավել հասուն ինստիտուտների ձևավորման, քաղաքացիական հասարակության և հիմնական ազատությունների առկայության պայմաններում։ Մեր կառավարությունն այսօր ունի լեգիտիմության բարձր աստիճան և հանրային վստահության աննախադեպ մակարդակ։ Սա մեծապես պարտավորեցնում է, բայց և միևնույն ժամանակ ոգեշնչում է համարձակ քայլերի և անձնազոհ աշխատանքի՝ ի շահ մեր ժողովրդի և երկրի՚, - հնայտարարել է Նիկ,ոլ Փաշինյանը։

 

Նա ընդգծել է, որ Հայաստանի կառավարության գործունեության առաջնահերթությունները համահունչ են ԵԱՏՄ հիմքում դրված փիլիսոփայությանը։ ՙՈրպես արդյունք` մենք Միությանն անդամակցությունը դիտարկում ենք որպես մեր կառավարության նպատակներին և խնդիրներին հասնելու գործիքներից մեկը և որպես տնտեսական աճի ապահովման գործոններից մեկը։ Ուրախ եմ արձանագրել, որ նկատվում է Հայաստանի և Միության անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության աճ։ Եվրասիական տնտեսական միության երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ 2018 թվականին հասել է 28.5 տոկոսի։ Արտահանումը դեպի Միության անդամ երկրներ աճել է 20 տոկոսով, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությունը` 11 տոկոսով։ Հայաստանն իր նախագահության ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը` ինտեգրացիայի դրական դինամիկայի ամրապնդման և համագործակցության նոր մեխանիզմների և ճանապարհների որոնման հարցում։ Եվրասիական տնտեսական միության կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը և ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի աստիճանաբար ձևավորումը։ Մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել այն ջանքերը, որոնք ուղղված են ոչ խտրական հիմքի վրա էներգառեսուրսների գնագոյացման զգայուն հարցի արագ լուծմանը և դրանց տարանցմանը Միության անդամ պետությունների տարածքներով՝ այդ թվում հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ԵԱՏՄ թվային օրակարգի լիարժեք իրականացումը, որը մեր համագործակցության ռազմավարական ուղղություններից է: Մասնավորապես, մենք կարծում ենք, որ սեփական եվրասիական էկոհամակարգերի ստեղծումը կարող է նպաստել թվային ծառայությունների զարգացմանը, Միության անդրսահմանային ապրանքների ծառայությունների մասնաբաժնի ավելացմանը և թվային ծառայությունների և հարակից ապրանքների շուկաների կարգավորման հավասարակշռության ապահովմանը: Մենք առանձնահատուկ կարևորում ենք մեր Միության արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը: Ինչպես բազմիցս նշել եմ, Հայաստանը պատրաստ է բոլոր հնարավոր ջանքերը գործադրել ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնման և նոր գործընկերությունների որոնման ուղղությամբ: Ինտեգրացիայի այլ առաջնահերթությունների շարքում կցանկանայի նշել եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը և դիվերսիֆիկացումը, ինչպես նաև մատչելիության մակարդակի բարձրացումը, ֆինանսական ծառայությունների աճը և կայունությունը և այս շուկայում մրցակցության զարգացումը: Ոչ պակաս կարևոր է նաև նորմատիվ-իրավական բազայի բարելավումը, որն ապահովում է անդամ պետությունների՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվող և մեր երկրների տնտեսությունների զարգացմանը նպաստող քաղաքացիների իրավունքների և պարտականությունների արդյունավետ իրականացումը: Մենք նաև կարևոր ենք համարում Միության շրջանակում ներքին զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը՚, - ասել է վարչապետը, հավելելով, որ որպես նախագահող երկիր,  ցանկանում է  անցնել  նիստի օրակարգի հարցերի քննարկմանը: ՙԿարծում եմ` ընդհանուր տեսակետ կարտահայտեմ, եթե ասեմ, որ այսօրվա քննարկումն անցավ բաց և վստահության մթնոլորտում: Քննարկվող հարցերից կցանկանայի ընդգծել Եվրասիական ցանցի նախագծի կարևորությունը: Կարծում եմ, որ այն կնպաստի մեր երկրներում արտադրության աճի տեմպերի և արտադրության ծավալների աճին և թույլ կտա ստեղծել գործիքներ միջպետական ​​համագործակցության խորացման համար: Կարևոր է նաև բարելավել միջսահմանային տեղեկատվական փոխգործակցության համապատասխան մակարդակի անվտանգություն ունեցող մեխանիզմները: Կարծում ենք` անհրաժեշտ է ներդնել տնտեսվարողների անխափան փոխգործակցությունը գործադիր իշխանության հետ ապահովող այնպիսի մեխանիզմ, որի իրագործման դեպքում բիզնեսի ներկայացուցիչները կկարողանան կիրառել թվային ստորագրությունների ազգային չափանիշները, իսկ համապատասխան լիազոր մարմինը կապահովի փաստաթղթի իրավազորումը: Մենք չափազանց կարևոր ենք համարում միասնական շուկայում առկա խոչընդոտների և սահմանափակումների վերացման հարցը, ինչպես նաև բիզնեսի համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումը` առողջ մրցակցության միասնական կանոնների և լոգիստիկ և տրանսպորտային և հաղորդակցության հնարավորությունների արդյունավետ օգտագործման պայմաններում՚, - ասել է Հայաստանի վարչապետը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Mobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըMobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. ՍիմոնյանԵրևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. Սիմոնյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
Հայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակովՀայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով
ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ովՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
Binance-ն գործարկում է Binance-ն գործարկում է "Կրիպտոդպրոց" առցանց նախագիծը՝ Հայաստանի օգտատերերի համար
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
25.04.2024
RUB4.220.04
USD388.60-1.44
EUR416.731.10
GBP485.984.24
CAD284.02-0.58
JPY24.99-0.21
CNY53.63-0.19
CHF425.54-2.14