Արմինֆո. Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) անդամ է դարձել 1992 թվի մայիսի 28-ին։ Այս ընթացքում ԱՄՀ-ն հետևողական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի տնտեսությանը վճարային հաշվեկշռի պահպանման, ինչպես նաև իշխանությունների հետ համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության միջոցով։
ՙԸնդլայնված ֆինանսավորման մեխանիզմի՚ (EFF) շրջանակում վերջին ծրագրային օժանդակությունը ցուցաբերվել է 2014-2017թթ.: Այդ ժամանակից ի վեր Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն հայտարարել են ԱՄՀ-ի հետ համագործակցությունը շարունակելու ցանկության մասին՝ երկրի տնտեսության բարեփոխման ծրագրերի շարունակականությունն ապահովելու նպատակով: Եվ միայն վերջերս ԱՄՀ թիմը և արդեն Հայաստանի նոր իշխանությունները, վարչակազմի մակարդակով, նախնական համաձայնության եկան stand-by կանխարգելիչ բնույթի ծրագրի շուրջ՝ 250 մլն դոլար բյուջեով։ Թե ինչի համար են հատկացվելու այդ ռեսուրսները և ինչ առաջնահերթությունների վրա են կենտրոնանալու, ԱրմԻնֆո-ի հետ բացառիկ հարցազրույցում պատմել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովան:
Վերջերս Հայաստան կատարած երկշաբաթյա այցի արդյունքներով ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամին պատրաստակամություն հայտնեց աջակցել կառավարության բարեփոխումներին stand-By կանխարգելիչ բնույթի վարկային ծրագրով: Ի՞նչ առաջնահերթություններ-հանձնարարականներ կդրվեն ծրագրի հիմքում, ի՞նչ հարցերի վրա է այն կենտրոնանալու:
Այժմ գոյություն ունի միայն նախնական համաձայնություն Հայաստանի իշխանությունների և ԱՄՀ անձնակազմի միջև՝ stand-by կանխարգելիչ բնույթի նոր պայմանավորվածության համաձայն: Անձնակազմի մակարդակով համաձայնությունը ենթակա է ԱՄՀ-ի տնօրենների խորհրդի հաստատմանը, որը, ինչպես սպասվում է, այն կքննարկի մայիսին:
ԱՄՀ-ի աջակցությունը վայելող նոր ծրագիրը ձեւակերպված է կառավարության ծրագրի շրջանակում, որն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին, բիզնես միջավայրի բարելավմանը, մարդկային կապիտալի եւ ենթակառուցվածքների զարգացմանը: ԱՄՀ-ն եւ Հայաստանի իշխանությունները քննարկում են կոնկրետ միջոցներ, որոնք կձեռնարկվեն կառավարության կողմից նախանշված ծրագրի իրականացման համար, դրա տնտեսական հիմնավորվածությունը, դրա իրականացման օպտիմալ մեթոդները: Այդ միջոցառումները վերաբերում են ֆիսկալ, դրամավարկային քաղաքականությանը եւ կառուցվածքային բարեփոխումներին: Դրանք մանրամասն գրված կլինեն զեկույցում, որը կհրիապարակվի ԱՄՀ տնօրենների խորհրդի նիստից հետո: Այդ եռամյա ծրագիրը՝ 250 մլն դոլար բյուջեով (քվոտայի 140 տոկոս), կուղեկցվի յուրաքանչյուր կես տարին մեկ գնահատող ամփոփումներով։
Կարեւոր է նշել, որ stand-by-ի կանխարգելիչ բնույթի այս ծրագիրը չի ենթադրում Կենտրոնական բանկի ոսկու եւ արժույթի պահուստների ընթացիկ համալրում, քանի որ Հայաստանն այս պահին վճարային հաշվեկշռի ընթացիկ գործառնությունների հաշվի դեֆիցիտի ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չունի: ԱՄՀ-ի գնահատումների համաձայն, ոսկու եւ արժույթի պահուստները գտնվում են ՙհամարժեք մակարդակում՚: Երկրի մոնետար իշխանությունները միայն կստանան ՙապահովագրական գծի՚ հասանելիություն։ Դա նշանակում է, որ չնախատեսված ցնցման դեպքում Հայաստանը կկարողանա արագ օգտվել այդ միջոցներից։
Անշուշտ, առկա են ընթացիկ տնտեսական կայունության ռիսկեր։ Դա և համաշխարհային առևտրում լարվածության ուժեղացումն է, և համաշխարհային ֆինանսական շուկաներում մրրկայնությունը, ինչը կարող է նվազեցնել առևտրային գործընկերների և հումքային ապրանքների գների աճը, և տարածաշրջանային աշխարհաքաղաքական լարվածության ուժեղացումը։ Stand-by ծրագրի առկայությունը ահազանգ է, որ Հայաստանն ունի ՙանվտանգության բարձիկ՚, ինչպես նաեւ վարկառու երկրի վարած քաղաքականության նկատմամբ ներդրողների եւ այլ միջազգային դոնոր ինստիտուտների վստահության բարձրացման գործիք: Դա հատկապես կարեւոր է 2020 թվականին եվրապարտատոմսերի առաջիկա վերաֆինանսավորման շրջանակում։
2017-ին Հայաստանի տնտեսությունն աճել է 7,5 տոկոսով՝ 2016-ի գրեթե զրոյական 0,2%-ի ցուցանիշի դիմաց: 2018-ին մի փոքր դանդաղել է՝ մինչեւ 5,2%, ընդ որում, 0,7 տոկոսային կետով ՝ գերազանցելով բյուջեով նախատեսված ցուցանիշը։ Բայց բանն այն է, որ վերջին 2 տարիների տնտեսական աճը, հիմնականում, պայմանավորված է եղել ծառայությունների եւ առեւտրի ոլորտով, իսկ հիմնական ճյուղերի զարգացումը զգալիորեն հետ է մնում: Ինչպե՞ս կգնահատեք այս իրավիճակը, երկրում ստեղծված ՀՆԱ կառուցվածքը, երբ տնտեսության աճն ապահովվում է ամենեւին ոչ հիմնական ճյուղերով, եւ արդյո՞ք պետք է փոփոխություններ ակնկալել 2019 թվականին:
Դիվերսիֆիկացված տնտեսության բացակայությունն իսկապես կառուցվածքային խնդիր է, որը բարձրացնում է տնտեսության խոցելիությունը տարբեր արտաքին ցնցումների նկատմամբ։ Դա խանգարում է հաստատուն տնտեսական աճի ապահովմանը, ինչպես նաև գործազրկության և աղքատության մակարդակի նվազեցմանը։ Անհրաժեշտ են համալիր միջոցներ ոչ գնային մրցունակությունը մեծացնելու, ապրանքների եւ ծառայությունների որակի ապահովման համար՝ նոր շուկաներ դուրս գալու, գործարար միջավայրի բարելավման համար, որպեսզի տնտեսությունն աճի ոչ սպառման, այլ մասնավոր ներդրումներիլ հաշվին: Դրա հետ մեկտեղ, պետք է հիշել, որ նույնիսկ եթե բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվեն այսօր, ապա դրանց արդյունքը պետք է սպասել ոչ վաղը, ոչ էլ նույնիսկ կարճաժամկետ ժամանակահատվածում: Բայց դա բնավ չի նշանակում, որ բարեփոխումները պետք է հետաձգել, ընդհակառակը, պետք է սկսել գործել արդեն հիմա։
Ըստ բյուջեի, 2019 թվականի արդյունքներով Հայաստանի կառավարությունը ՀՆԱ աճն ակնկալում 4,9 տոկոսի մակարդակում, իսկ պետբյուջեի դեֆիցիտը կկազմի 150 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 2,2 տոկոսը: Կաճեն սոցիալական ծախսերը, հումանիտար ոլորտի ծախսերը։ Բայց ահա կապիտալ ծախսերը մի փոքր կբարձրանան՝ ՀՆԱ-ի 2,3-ից մինչև 3 տոկոս։ Արդյո՞ք չեք կարծում, որ բարձր իրական գործազրկության, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքի նվազման պայմաններում պետությունը պետք է իր վրա դնի աճի խթանման հիմնական աղբյուրի գործառույթը։ Կարծիք կա, որ պետությունը պետք է ավելի շատ ներդրումներ կատարի ենթակառուցվածքների զարգացման մեջ։
Գործող ֆիսկալ կանոնների շրջանակներում ՙ2019-ի բյուջեի՚ կառուցման տրամաբանությունը բավականին ռացիոնալ բնույթ ունի։ Այդ կանոնները առաջնահերթություն են տալիս պետական կապիտալ ծախսերին՝ հետագա աճի համար անհրաժեշտ բազա ապահովելու նպատակով։ Մասնավորապես, եթե պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 40 տոկոսը (իսկ այժմ այն մի փոքր ավելի բարձր է 50 տոկոսից), կապիտալ ծախսերը չեն կարող պակաս լինել զուտ փոխառությունների կամ դեֆիցիտի մակարդակից։ Միեւնույն ժամանակ, ընթացիկ պետական ծախսերի աճը չի կարող գերազանցել վերջին տարիների անվանական տնտեսական աճի միջին տեմպերը: Համապատասխանաբար, ՙ2019-ի բյուջեում՚ կապիտալ ներդրումներն աճում են անվանական արտահայտությամբ նաեւ որպես ՀՆԱ-ի մասնաբաժին, իսկ ընթացիկ ծախսերն աճում են միայն անվանական արտահայտությամբ:
Հաշվի առնելով ընթացիկ բյուջետային կոնսոլիդացիան՝ 2019 թվականին ՀՆԱ-ում պետական կապիտալ ներդրումների մասնաբաժնի ավելացումը 2,3 տոկոսից մինչեւ 3 տոկոս շարժում է ճիշտ ուղղությամբ: Միեւնույն ժամանակ, մենք համաձայն ենք, որ կապիտալ ծախսերի եւ սոցիալական ծախսերի պահանջմունքը շատ ավելի բարձր է, քան այն, ինչ կարող էր իրեն թույլ տալ բյուջեն: Սոցիալական ծախսերի որոշ հոդվածներ պետք է ավելացվեն՝ բնակչության առավել խոցելի շերտերին, կրթության և առողջապահության ոլորտներին աջակցելու նպատակով, որոնք նաև ներդրում են ապագա տնտեսական աճի մեջ։ Այս ամենը պահանջում է ռեսուրսների հետագա մոբիլիզացիա։
Բայց տեսեք. 2017 և 2018 թվականներին Հայաստանի հին ու նոր կառավարությունները ձեռնպահ էին մնում որոշ միջազգային վարկային ծրագրերի իրականացումից՝ դա բացատրելով տնտեսության համար դրանց արդյունավետությանն առնչվող կասկածներով։ Արդյունքում՝ 2018 թվականին արտասահմանյան վարկային ծրագրերի կատարման ցուցանիշը կազմել է 50-60 տոկոս, եւ այսօր Հայաստանը մոտ 1,5 մլրդ դոլար չօգտագործված գումար ունի, որի ներգրավման համար շատ դեպքերում արդեն կնքվել են վարկային համաձայնագրեր: Ինչպե՞ս է ԱՄՀ-ն վերաբերվում կառավարության այդ դիրքորոշմանը և որքանո՞վ դա կարող է բացասաբար անդրադառնալ տնտեսության վրա՝ ընդհանուր առմամբ։
Արտաքին փոխառությունների հաշվին վարկային ծրագրերի կատարման մակարդակը, ինչպես 2018, այնպես էլ 2017 թվին իսկապես ցածր էր: Այստեղ կարեւոր է հասկանալ պատճառները: Նախ, հաճախ կան արտաքին պատճառներ, որոնք խանգարում են ժամանակին առանձին նախագծերի կատարմանը (օրինակ, տեղանքի հնացած քարտեզները): Երկրորդ. 2018 թվականը ՙանցումային՚ տարի էր։ Համաձայնեք, որ նոր կառավարության ներդրումային առաջնահերթությունները կարող են չհամընկնել նախորդ կառավարության ներդրումային առաջնահերթությունների հետ։ Այսինքն՝ արդարացված չէր լինի ակնկալել բյուջեով նախատեսված ծրագրերի ինքնըստինքյան շարունակություն, հատկապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնին։
Բայց կա նաեւ ավելի արմատական խնդիր, որը կապված է պետական ներդրումների կառավարման համակարգում (Public Investment Management Framework) առկա թերությունների հետ, խոսքը վերաբերում է նախագծերի գնահատման համակարգին, դրանց համեմատական վերլուծությանը, ազգային ներդրումային շահերի շրջանակներում առաջնահերթության եւ դրանց ֆինանսավորման եղանակի ընտրությանը: Ֆիսկալ ռեսուրսների սահմանափակության պայմաններում պետական ներդրումների կառավարման լավ աշխատող համակարգը հատկապես կարևոր է։ Դրա ամրապնդումը առաջնահերթություններից մեկն է ԱՄՀ-ի հետ հնարավոր նոր պայմանավորվածության շրջանակներում։
Ժամանակին ԱՄՀ-ն այնքան էլ չէր պաշտպանում պետության երաշխիքների տրամադրման առկայությանը որոշակի ներդրումային նախագծերի համար։ Ինչպիսի՞ն է այսօր կազմակերպության դիրքորոշումը, արդյո՞ք կառավարությունը կարող է հանդես գալ որպես խոշոր մասնավոր ներդրումային նախագծերի երաշխավոր:
Կառավարությունը կարող է հանդես գալ որպես խոշոր մասնավոր ներդրումային նախագծերի երաշխավոր։ Օրինակ, պետական երաշխիքները պետական-մասնավոր գործընկերության ընդհանուր գիծ (Public Private Partnerships), որոնք թույլ են տալիս արդյունավետորեն իրականացնել ենթակառուցվածքային նախագծեր՝ օգտագործելով գործընկերներից յուրաքանչյուրի ուժեղ կողմերը։ Սակայն կարևոր է հաշվի առնել ֆիսկալ ռիսկերը և արձանագրել պետական-մասնավոր գործընկերության պայմանական պարտավորությունները, որոնք մի օր կարող են վերածվել պետական պարտքի։
ԱՄՀ-ի դիրքորոշումն այն է, որ բոլոր երկրները պետք է հավատարիմ լինեն պետական պարտավորությունների վերաբերյալ թափանցիկ հաշվետվություններին: Պետական պարտավորությունների նկատմամբ մեծ թափանցիկությունը կարող է օգնել կանխելու խոշոր ՙթաքնված՚ պարտավորությունների ավելացումը, որոնք ժամանակի ընթացքում վերածվում են բացահայտ պետական պարտքի։ Թաքնված պարտքի վերջին դեպքերը, այդ թվում՝ տարածաշրջանում, ցույց են տալիս անբարենպաստ տնտեսական եւ սոցիալական հետեւանքները, որոնց կարող են բախվել վարկառուները:
Արդյո՞ք ԱՄՀ-ն որոշակի հանձնարարականներ ունի երկրում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ:
Հայաստանում կապիտալի շուկայի անբավարար զարգացումը հանդիսանում է միջնաժամկետ եւ երկարաժամկետ ներդրումների ներգրավման խոչընդոտներից մեկն է: Չնայած անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությանը՝ սակարկությունների ծավալը մնում է ցածր, էմիսիոն ակտիվությունը՝ շատ համեստ, իսկ ֆոնդային շուկան՝ փոքր։ Կապիտալի շուկայի զարգացումը պետք է լինի ֆինանսական իշխանությունների առաջնահերթությունը։ Արդեն կարեւոր միջոցներ են ձեռնարկվել ինստիտուցիոնալ ներդրողների ներգրավման համար՝ կենսաթոշակային բարեփոխումը, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2018 թվականի հուլիսին: Իշխանությունները մտածում են ներդրողների բազայի ընդլայնման, ֆինանսական շուկայի ապադոլարիզացման, ազգային արժույթի նկատմամբ վստահության բարձրացման և իրացվելիության բարձրացման ուղիների մասին: Ֆինանսական կայունության գնահատման ծրագրի (FSAP - Financial Stability Assessment Program) վերաբերյալ վերջին հաշվետվությունն ընդգծում է միջբանկային եւ դրամական շուկաների զարգացման, արժեթղթերի մասին օրենսդրության կարեւորությունը, որը կնպաստեր կապիտալի ներքին շուկայի զարգացմանը, ինչպես նաեւ կորպորատիվ կառավարման եւ ֆինանսական թափանցիկության որակի բարձրացման կարևորությունը:
Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար: