Արմինֆո. 2018 թ. Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 730 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ մասին մայիսի 8-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, 10.5 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում է ստացել և մեկնարկել է «Ինժեներական քաղաքե ծրագիրը: 2018 թվականին ակտիվ գործող ՏՀՏ ընկերությունների թիվը հասել է շուրջ 800-ի՝ ապահովելով 23 տոկոս աճ 2017 թվականի համեմատ: 2018թ. Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 730 միլիոն ԱՄՆ դոլար, համակցված տարեկան աճը կազմել է 28 տոկոս, 2018թ. ՏՀՏ ոլորտում զբաղվածների թիվը հասել է 19.552-ի, ինչի արդյունքում մոտ 27 տոկոս աճ է արձանագրվել 2017թ.-ի համեմատ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |