Արմինֆո. Հայաստանը գազի գնի հարցում Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու հույս ունի ։ Այս մասին մայիսի 8 - ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով գազի սակագնի նվազեցման հնարավորության մասին հարցին ։ Նրա խոսքով ՝ Ռուսաստանի Դաշնության հետ գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են։ <Հուսով ենք, որ ռուս գործընկերների հետ համաձայնության կհասնենք>, - նշել է Նիկոլ Փաշինյանը ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին «Գազպրոմըե հայտարարեց, որ «Գազպրոմիե եւ «Գազպրոմ Արմենիայիե միջեւ պայմանագրին կից կնքված լրացուցիչ համաձայնագրին համապատասխան, 2019 թվին Վրաստանի եւ Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը կկազմի 165 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, որը մինչև 2018 թվականը կազմում էր 150 դոլար: Տարեկան մինչեւ 2,5 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման պայմանագիրը ուժի մեջ է մինչեւ 2019 թականի վերջը:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել էր, որ ռուսական գազի գնի բարձրացումը չի ազդի ներքին սպառողների վրա: Հանրապետության կառավարությունը հայտարարել է գազի ներքին սակագնի պահպանման շուրջ ռուսական «Գազպրոմիե «դուստր՚ «Գազպրոմ Արմենիայի՚ հետ պայմանավորվելու մտադրության մասին, պարզաբանելով, որ ենթադրվում է սակագինը պահպանել ընկերության ծախսերը նվազեցնելու հաշվին:
ԱրմԻնֆո գործակալության վերլուծաբանների կարծիքով, այդ որոշումը կարող է հանգեցնել «Գազպրոմ Արմենիաե ՓԲԸ-ի սակագնային մարժայի փոփոխության եւ, որպես հետևանք, ներդրումների ծավալների կրճատման, որոնք 10 տարում պետք է գերազանցեն 400 մլն դոլարը: Միևնույն ժամանակ, հունվարի 12-ին, ի պատասխան սակագնային մարժայի կրճատման հնարավորությանն ու, որպես հետևանք, ռուսական գազի արժեքի բարձրացման առնչությամբ ընկերության ներդրումային ծրագրի ծավալների հնարավոր նվազմանն առնչվող ԱրմԻնֆո-ի հարցմանը, «Գազպրոմ Արմենիաե ՓԲԸ-ում հույս էին հայտնել, որ սակագնային մարժայի մեծության շուրջ բանակցությունների արդյունքում կգտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն ընկերության նորմալ գործունեությունը եւ սպառողների հուսալի եւ անվտանգ գազամատակարարումը: