Արմինֆո.Գազի և բենզինի շուկաները Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են: Այս մասին մայիսի 10-ին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է գերատեսչության ղեկավար Գեղամ Գեւորգյանը ։
Նրա խոսքով, նշված շուկաները մանրամասն կուսումնասիրվեն, հայտնաբերված խնդիրները կգտնեն իրենց լուծումը, իսկ չարաշահումների հեղինակները պատասխանատվության կենթարկվեն: Ինչպես ընդգծել է հանձնաժողովի ղեկավարը, միայն մանրամասն ուսումնասիրություններից հետո, որոնք մի քանի ամիս կտևեն, կարելի կլինի գտնել յուրաքանչյուր ոլորտում գնագոյացման հիմնավորվածության վերաբերյալ հարցի պատասխանը:
<Գների ցանկացած դինամիկա՝ լինի բարձրացում, թե իջեցում, կարող է չարաշահումների հետևանք լինել>, - պարզաբանել է նա: Ամեն դեպքում, ինչպես հավաստիացրել է Գեւորգյանը, բոլոր ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները կդառնան հանրության սեփականությունը։ Մասնավորապես, հանձնաժողովը նախատեսում է ստեղծել էլեկտրոնային հարթակ, որտեղ ցանկացած շահագրգիռ անձ կկարողանա գտնել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները ուսումնասիրությունների, դրանց վերաբերյալ վարույթների և ընդունված որոշումների վերաբերյալ: Ինչպես հավաստիացրել է հակամենաշնորհային ծառայության նորանշանակ ղեկավարը, ինքը թույլ չի տա կարտելային դավադրություն և իր միակ ուղեցույցն այդ պաշտոնում լինելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
RUB | 4.19 | -0.01 |
USD | 395.10 | -0.14 |
EUR | 420.39 | 0.41 |
GBP | 492.14 | 0.22 |
CAD | 286.14 | -0.33 |
JPY | 25.55 | -0.01 |
CNY | 54.58 | -0.02 |
CHF | 433.51 | 0.65 |