Արմինֆո. Մայիսի 17-19-ը Երեւանում կանցկացվի <Շինարարություն եւ ինտերիեր 2019> 12-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:
Ինչպես հաղորդում է միջոցառման կազմակերպիչ հանդիսացող <Պրոմ Էքսպո> ընկերությունը, ցուցահանդեսի աշխատանքներին կմասնակցեն ավելի քան 120 տեղական և արտասահմանյան կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից, որոնք առաջարկում են նորարարություն և նոր տեխնոլոգիաներ այդ ոլորտում:
Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ կառավարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Ցուցահանդեսի նպատակն է խթանել Հայաստանի և արտասահմանյան երկրների միջև համատեղ գործարար և ներդրումային ծրագրերը, ինչը դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսական աճի վրա: Ցուցահանդեսը բարենպաստ պայմաններ կստեղծի նոր գործարար կապերի հաստատման համար, ինչպես նաեւ կնպաստի փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |