Արմինֆո. Մայիսի 13-ին Հաագայի Crown Plaza Promenade հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ Dimplomat Magazine-ի կողմից կազմակերպված ամենամյա Diplomats Wine Extravaganza փառատոնը, որին առաջին անգամ ներկայացված էր Հայաստանը՝ ի դեմս Royal Beverages Group ընկերության կողմից ներմուծվող հայկական արտադրության գինու, կոնյակի և օղու լայն տեսականու։
Գինու փառատոնին մասնակցեց Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, ով շնորհակալություն հայտնեց Royal Beverages Group-ի ղեկավարությանը՝ հայկական տաղավարը լավագույնս կահավորելու և հայկական արտադրանքի լայն տեսականին հավուր պատշաճի ներկայացնելու համար։ Դեսպան Բալայանի բնորոշմամբ Diplomats Wine Extravaganza փառատոնին առաջին անգամ Հայաստանի՝ նման ներկայանալի կերպով մասնակցությունը դեսպանության և հայ համայնքի համագործակցության օրինակելի դրսևորումներից է։
Փառատոնի այցելուները դրական գնահատեցին հայկական ալկոհոլային արտադրանքը՝ ընդգծելով, որ ներկայացված երկրներից Հայաստանն առանձնանում էր իր հարուստ տեսականիով, բարձր մակարդակի պատրաստվածությամբ և յուրօրինակ դիզայնով։
Diplomats Wine Extravaganza փառատոնին մասնակցում էին ալկոհոլի ներմուծմամբ զբաղվող մի շարք ընկերություններ, սոմելիեներ, հյուրանոցային և ռեստորանային ցանցերի ներկայացուցիչներ։
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |