Արմինֆո.ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում թույլատրել է «Արմ-Ֆայնե ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է մասնագիտացված հագուստի արտադրության մեջ (ք. Երևան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 130 մլն ՀՀ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 12 աշխատատեղ` 100,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով, նախատեսվում է ստեղծել 3-5 նոր աշխատատեղ՝ 80,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 230 մլն ՀՀ դրամ, որից 180 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 50 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 85 մլն ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 8.5 մլն ՀՀ դրամ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |