Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգում ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի կիրարկման ճանապարհային քարտեզի՝ ԵՄ կողմի դիտարկումների հիման վրա լրամշակված և վերջնական տարբերակի քննարկումն էր: Հանձնաժողովի քարտուղարը ներկայացրեց ԵՄ կողմին տրամադրվելիք ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակում կատարված հիմնական փոփոխություններն ու լրացումները:
Նիստի ընթացքում որոշվեց հավանության արժանացնել ճանապարհային քարտեզը և ներկայացնել այն Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը:
Նիստի ավարտին՝ ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակի հավանության արժանանալուց հետո փոխվարչապետը նշեց, որ Վարչապետի հաստատումից հետո ճանապարհային քարտեղը կուղարկվի եվրոպական կողմին՝ այս տարվա հունիսին կայանալիք Հայաստան ԵՄ Գործընկերության խորհրդի հաստատմանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով միջգերատեսչական հանձնաժողովի բոլոր անդամներին կատարված աշխատանքի համար, արձանագրեց, որ այսուհետ հանձնաժողովի աշխատանքներն առավել կենտրոնացած են լինելու ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումների կիրարկման գործընթացը համակարգելու և մշտադիտարկման ենթարկելու վրա:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |