Արմինֆո.Beeline-ն անցկացնում է VDSL տեխնոլոգիայով գերարագ ֆիքսված ինտերնետին միացման ակցիա, որը նախատեսված է միայն իրավաբանական անձանց համար և կտևի մինչև 2019 թ․ օգոստոսի վերջը։
Ակցիայի շրջանակում կորպորատիվ հաճախորդները կարող են միանալ Beeline-ի VDSL ինտերնետին՝ 15, 30 и 90 Մբիթ/վրկ․ արագությամբ, իսկ ամսական բաժանորդավճարը կկազմի համապատասխանաբար 6000, 9000 և 15000 դրամ։ Ծառայությունը ներառում է շուրջօրյա տեխնիկական սպասարկում։
«Beeline-ը շարունակում է ներդրումներ կատարել կապի ենթակառուցվածքի մեջ, արդիականացնել ֆիքսված կապը և դրա հիման վրա առաջարկել հաճախորդներին ինտերնետի բարձր արագություններ և որակյալ կապ։ Երևանում արդեն հազարավոր հաճախորդներ օգտվում են VDSL տեխնոլոգիայով Beeline-ի ինտերնետից, և մենք վստահ ենք, որ կորպորատիվ հատվածի գործընկերները նույնպես ըստ արժանվույն կգնահատեն մեր նորացված ինտերնետի բոլոր առավելությունները», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am կայքում կամ զանգահարելով 010 700 700 համարով աշխատանքային ժամերին:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |