Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը որևէ խոչընդոտ չի տեսնում գյուղմթերքի արտահանման աճի համար։ Այս մասին հայտարարել է գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին։
"Կարծում եմ, որ այս տարի գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը կավելանա ։ Այժմ պարզեցված են եւ հասանելի են արտահանման գործընթացները եւ ոչ մի խոչընդոտ չկա արտահանում իրականացնելու համար", - ընդգծել է նա։
Գ. Պետրոսյանը դժվարացել է թվերով նշել, թե ինչ աճ պետք է ակնկալել, ասելով, որ ամեն ինչ կախված է ռուսական շուկայում բերքի ծավալներից և պահանջարկից, որը հանդիսանում է հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան: "Այսօր արդեն ծիրանի, դեղձի և կեռասի մեծ պահանջարկ կա, որը շարունակաբար աճում է։ Ուստի, կարծում եմ, որ արտահանման տեսանկյունից խնդիրներ չեն սպասվում", - ընդգծել է նա ։
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ 2018 թվականին Հայաստանից գյուղմթերքի արտահանումն ավելացել է 32 մլն դոլարով
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |