Արմինֆո.Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից աղ ներկրող «Սոլտեքսե ՍՊԸ-ում՝ «Եռակի մաքրազտված աղե անվանմամբ աղի մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշները ստուգելու նպատակով:
Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ 22.02.2019թ. և 25.04.2019թ. արտադրության 100 գրամանոց փաթեթավորմամբ աղի խմբաքանակների մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշը գերազանցել է սահմանված նորմը (20մգ/կգ-ի փոխարեն 25.419 մգ/կգ), ինչպես նաև արտադրատեսակի մակնշման մեջ բացակայել է կալիումի և նատրիումի ֆերոցիանիդի (E 536) քանակությունը հավաստող տեղեկությունը:
Տեսչական մարմնի կողմից տնտեսվարողին տրվել է գրավոր կարգադրագիր «Սոլտեքսե ՍՊԸ-ի պահեստում առկա 500կգ ընդհանուր քանակով նշված արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու և օգտահանելու համար, ինչպես նաև՝ մակնշման մեջ ավելացնել կալիումի և նատրիումի ֆերոցիանիդի քանակությունը հավաստող տեղեկատվությունը:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |